ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

40/69

ԳԼՈՒԽ 34 - ԵՐԵՄԻԱ

*****

Հովսիայի կողմից իրականացվող բարենորոգման արդյունքում հարատև հոգևոր վերածննդի հույս տածողների մեջ էր նաև Երեմիան, ով Աստծո կողմից մարգարեական ծառայության էր կանչվել դեռևս երիտասարդ տարիքում’ Հովսիայի թագավորության տասներեքերորդ տարում: Լինելով ղևտական քահանայական ցեղից’ Երեմիան ման-կությունից էր պատրաստվել սուրբ ծառայությունների համար: Նա-խապատրաստության երջանիկ տարիներին նա գրեթե չէր գիտակցել, որ իր համար ի ծննդե սահմանված է «ազգերի մարգարէ» լինել, և երբ աստվածային կոչը եղավ, նրան ճնշեց սեփական անարժեքության զգացումը: «Ոհ, ով Տէր Եհովայ,բացականչեց նա,ահա ես խօսել չգիտեմ, որովհետեւ ես մանուկ եմ»: Երեմիա 1.5, 6: ՄԹ 301.1

Աստված երիտասարդ Երեմիայի մեջ տեսավ նրան, ով հավատարիմ էր մնալու ճշմարտությանը և պաշտպանելու արդարությունն’ ի հեճուկս լայնածավալ ընդդիմության: Նա իր հավատարմությունն ապացուցել էր մանուկ հասակից և այժմ պետք է դժվարություն կրեր, որպես խաչի բարի զինվոր: «Մի ասիր թէ Ես մանուկ եմ,հրամայեց Աստված Իր ընտրյալ պատգամաբերին,այլ ուր որ քեզ ուղարկեմ’ գնա. Եւ ամեն ինչ որ քեզ պատուիրեմ’ խօսիր: Մի վախենար [407] նորանց երեսիցը, որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ ազատեմ»: «Բայց դու մէջքդ գօտեպնդիր, եւ վեր կաց ու ասիր նորանց ամենը ինչ որ ես քեզ հրամայում եմ. նորանց երեսիցը մի վախենար, որ մի գուցէ քեզ վախեցնեմ նորանց առաջին: Եւ ահա ես քեզ այսօր մի ամուր քաղաք եւ երկաթի սիւն եւ պղնձի պարիսպներ եմ շինում բոլ որ երկրի դէմ, Յուդայի թագաւորների եւ նորա իշխանների դէմ, նորա քահանաների եւ երկրի ժողովրդի դէմ: Եւ նորանք կպատերազմեն քեզ դէմ, բայց քեզ չեն յաղթիլ, որովհետեւ ես քեզ հետ եմ, ասում է Տէրը, որ քեզ փրկեմ»: Համարներ 7, 8, 17-19: ՄԹ 301.2

Քառասուն տարի շարունակ Երեմիան պետք է կանգներ ժողովրդի առջև’ որպես ճշմարտության և արդարության վկա: Անօրինակ ուրա-ցության ժամանակ նա իր կյանքով և բնավորությամբ պետք է վկայեր, թե ինչպես պետք է երկրպագել միակ ճշմարիտ Աստծուն: Երուսաղեմի սարսափելի պաշարումների ժամանակ նա պետք է լիներ Եհովայի խոսափողը: Նա պետք է կանխագուշակեր Դավթի տան անկումը և Սողոմոնի կառուցած գեղեցիկ տաճարի ավերումը: Բանտարկվելով անվախ ելույթների համար’ նա շարունակելու էր ուղղամտորեն խոսել բարձրավանդակներում գործվող մեղքի դեմ: Եվ վերջապես, մարդկանց կողմից արհամարված, ատված ու մերժված’ նա պետք է վերահաս կործանման վերաբերյալ իր մարգարեությունների բառացի իրա-կանացման ականատեսը լիներ և ցավով ու ողբով կրեր այն ամենն, ինչը հաջորդելու էր դատապարտված քաղաքի կործանմանը: ՄԹ 302.1

Չնայած համընդհանուր կործանմանը, որի միջով անցնում էր ազգը, Երեմիային հաճախ հնարավորություն էր տրվում հայացքը նետել ներկայի ցավալի տեսարաններից այն կողմ’ դեպի ապագայի փառահեղ հեռանկարը, երբ Աստծո ժողովուրդը կազատագրվի թշնամու երկրից և նորից կհաստատվի Սիոնում: Նա կանխատեսում էր այն ժամանակը, երբ Տերը նրանց հետ կվերանորոգի Իր ուխտը: «Նորանց անձերը պիտի լինեն ջրուած պարտէզի պէս, եւ այլ եւս պիտի չնուաղեն»: Երեմիա 31.12: [408] ՄԹ 302.2

Մարգարեական առաքելության կանչի մասին Երեմիան գրում է. «Եւ Տէրը մեկնեց իր ձեռքը եւ դպաւ իմ բերանին, եւ Տէրն ասեց ինձ. Ահա ես իմ խօսքերը քո բերանումը դրի. Տես, ես քեզ այսօր ազգերի վերայ եւ թագաւորութիւնների վերայ նշանակեցի, որ խլես եւ պոկես եւ փչացնես ու կորցնես, որ շինես եւ տնկես»: Երեմիա 1.9, 10: ՄԹ 302.3

Շնորհակալություն Աստծուն այս խոսքերի համար’ «շինես եւ տնկես»: Այս բառերը վստահություն ներշնչեցին Երեմիային, որ Աստծո նպատակը վերականգնելն ու բժշկելն է: Հետագա տարիներին ավելի դաժան լուրեր էին սպասվում: Մոտալուտ դատաստանների մասին մարգարեությունները պետք է համարձակությամբ փոխանցվեին: ՄԹ 302.4

Սենաարի տափաստաններից «չարիքը» պիտի «յարձակուի երկրի բոլոր բնակիչների վերայ»: «Եւ ես կխօսեմ իմ իրաւունքները նորանց հետ նորանց բոլոր չարութիւնների համար,հայտարարեց Տերը,որ ինձ թողած՝ ուրիշ աստուածների են խունկ ծխում»: Համարներ 14, 16: Սակայն մարգարեն Աստծո ներման հավաստիացումները այս ուղերձների հետ միասին պետք է փոխանցեր նրանց, ովքեր հետ կդառնային չարիքից: ՄԹ 303.1

Որպես իմաստուն վարպետ-շինարար՝ Երեմիան իր գործունեության սկզբից ի վեր ձգտում էր քաջալերել Հուդայի ժողովրդին, որ կատարյալ ապաշխարությամբ ընդլայնի ու խորացնի իր հոգևոր կյանքի հիմքերը: Երկար ժամանակ նրանք այդ հիմքերը կառուցում էին այնպիսի շինանյութերով, որոնց Պողոս առաքյալը կոչում է փայտ, հարդ ու ծղոտ, իսկ Երեմիան՝ խարան: «Խոտան արծաթ են կոչելու նորանց,այսպես է արտահայտվում նա ամբարիշտ ազգի մասին,որովհետեւ Տէրը մերժեց նորանց»: Երեմիա 6.30: Հիմա նրանք պետք է սկսեին կառուցել հավիտենության համար՝ իմաստուն կերպով հեռացնելով ուրացության և անհավատության աղբը՝ որպես [409] հիմնանյութ օգտագործելով մաքուր ոսկին, զտված արծաթը և թանկագին քարերը՝ հավատը, հնազանդությունը և բարի գործերը: Սրանք են միայն, որ ընդունելի են սուրբ Աստծո համար: ՄԹ 303.2

Երեմիայի միջոցով Տիրոջ խոսքը եղավ Նրա ժողովրդին. «Ետ դարձիր, ով ապստամբ Իսրայէլ, ... Ես չեմ թափիլ իմ բարկութիւնը ձեզ վերայ, որովհետեւ ես ողորմած եմ, ասում է Տէրը, չեմ բարկանալ յաւիտեան: Միայն թէ ճանաչիր քո անօրէնութիւնը, որ ապստամբուեցիր քո Տէր Աստուծոյ դէմ: ...Դարձէք, ով ապստամբ որդիք, ասում է Տէրը, որովհետեւ ես եմ ձեր վերայ տիրողը»: «Դու «Իմ հայրս» կը կանչէիր ինձ, եւ իմ ետեւից ետ չէիր դառնալ»: «Ետ դարձէք, ով ապստամբ որդիք. ես կբժշկեմ ձեր ապստամբութիւնները»: Երեմիա 3.12-14, 19, 22: ՄԹ 303.3

Եվ ի լրումն այս հրաշալի կոչերի՝ Տերը դիմեց Իր մոլորյալ ժողովրդին այնպիսի խոսքերով, որոնք պետք է դրդեին դառնալու դեպի Իրեն: Նրանք ասելու էին. «Ահա մենք գալիս ենք դէպի քեզ, որովհետեւ դու ես մեր Աստուածը, ով Տէր: Յիրաւի սուտ էր բլուրներից՝ սարերի շատութիւնից բան յուսալը. Որովհետեւ Տէր Աստուածանից է Իսրայէլի փրկութիւնը: ...Մենք պառկում ենք մեր ամօթովը, եւ մեր անարգանքը ծածկում է մեզ. Որովհետեւ մեր Տէր Աստուծոյ դէմ մեղանչեցինք՝ մենք եւ մեր հայրերը մեր մանկութիւնից մինչեւ այսօր. Եւ չլսեցինք մեր Տէր Աստուծոյ ձայնին»: Համարներ 22-25: ՄԹ 303.4

Հովսիայի գլխավորած բարենորոգումը երկիրը մաքրել էր կռա-պաշտական տաճարներից, սակայն շատերի սրտերը չէին վերափոխվել: Փշերը խեղդել էին ծլարձակած և առատ բերք խոստացող ճշմարտության սերմերը: Նման մեկ այլ ապստամբություն կարող էր ճակատագրական լինել, [410] և Տերը ցանկանում էր ազգի մեջ առա-ջացնել սպասվող վտանգի գիտակցությունը: Եհովայի հանդեպ իրենց հավատարմությունն ապացուցելով միայն նրանք կարող էին աստվա-ծային շնորհի և բարգավաճման հույս ունենալ: ՄԹ 304.1

Երեմիան շարունակաբար նրանց ուշադրությունը հրավիրում էր Երկրորդ Օրինաց գրքի խորհուրդներին: Ավելի, քան մյուս բոլոր մար-գարեները, նա մեծ նշանակություն էր տալիս մովսեսական օրենքին և ցույց տալիս, թե ինչպես կարող են դրանք մեծագույն հոգևոր օրհ-նություններ բերել ժողովրդին և յուրաքանչյուր մարդու անհատապես: «Հարցրէք վաղեմի ճանապարհներից, թէ արդեօք որն է լաւ ուղին, այն ժամանակ գնացէք նորանով, -նա կոչ էր անում,-Եւ դուք հանգստութիւն կգտնէք ձեր հոգիների համար»: Երեմիա 6.16: ՄԹ 304.2

Մի առիթով Տիրոջ հրամանով մարգարեն նստեց քաղաքի գլխավոր մուտքերից մեկի մոտ և սկսեց քարոզել շաբաթը սուրբ պահելու կարևորության մասին: Երուսաղեմի բնակիչներին սպառնում էր շա-բաթի սրբությունը տեսադաշտից կորցնելու վտանգը, և նրանց լրջորեն զգուշացվեց, որ այդ օրն իրենց ամենօրյա գործերով չզբաղվեն: Օրհնության խոստումը տրվեց հնազանդության պայմանով: «Եթէ ուշադրութեամբ ականջ դնէք ինձ, -հայտարարեց Տերը,...եւ որ շաբաթ օրը սրբէք, որ նորանում ոչ մի գործ չանէք. Այն ժամանակ այս քաղաքի դռներովը կմտնեն թագաւորներ եւ իշխաններ, որ կնստեն Դաւիթի աթոռի վերայ’ հեծած կառքերի եւ ձիերի, թէ իրանք եւ թէ իրանց իշխանները, Յուդայի մարդիկը եւ Երուսաղէմի բնակիչները. Եւ այս քաղաքը կբնակուի յաւիտեան»: Երեմիա 17.24, 25: ՄԹ 304.3

Բարգավաճման այս խոստման հետ միասին, որ պետք է շնորհվեր որպես հավատարմության պարգև, տրվեց մարգարեությունը սարսա-փելի դատաստանների մասին, որոնք թափվելու էին քաղաքի վրա այն դեպքում, եթե պարզվեր, որ նրա բնակիչները անհավատարիմ են Աստծուն և Նրա օրենքին: Եթե նրանք անուշադրության մատնեին իրենց հայրերի Տեր Աստծուն հնազանդվելու և Նրա շաբաթը սուրբ պահելու հորդորները, [411] քաղաքն ու պալատը կրակի կմատնվեին հիմնահատակ: ՄԹ 304.4

Այսպիսով, մարգարեն վճռականորեն պաշտպանում էր Օրենքի գրքում գրված հիմնարար սկզբունքները’ արդար ապրելու վերաբերյալ: Սակայն այնպիսի վիճակ էր Հուդայի երկրում, որ դրական փոփո-խություն հնարավոր էր իրականացնել միայն խիստ վճռական միջոց-ներով, այդ իսկ պատճառով նա գերագույն ջանքեր էր գործադրում’ ի շահ չապաշխարողների: «Նոր հերկ հերկեցէք ձեզ համար,կոչ էր անում նա,եւ մի սերմէք փուշերի մէջ»: «Մաքրիր չարութիւնից քո սիրտը, ով Երուսաղէմ, որպէս զի փրկութիւն գտնես»: Երեմիա 4.3, 14: ՄԹ 305.1

Սակայն մարդկային մեծ զանգվածների կողմից անպատասխան մնաց ապաշխարության և բարեփոխման կոչը: Հովսիա բարեպաշտ թագավորի մահից հետո ազգի ղեկավարներն անհավատարիմ գտնվեցին ճշմարտությանը և շատերին առաջնորդեցին դեպի մեղքը: Եգիպտական թագավորի միջամտությամբ գահընկեց արված Հովաքազից հետո գահ էր բարձրացել Հովսիայի ավագ որդի Հովակիմը: Վերջինիս թագավորելու սկզբից ևեթ Երեմիան քիչ հույս էր տածում իր սիրելի երկիրն ավերումից և ժողովրդին գերությունից փրկելու առումով: Սակայն պետք չէր լռել, երբ թագավորությանը կատարյալ կործանում էր սպառնում: Աստծուն հավատարիմ մնացած մարդկանց պետք էր հորդորել, որ հաստատ մնան ճշմարտության մեջ, իսկ մեղա-վորներին դրդել, որ հետ դառնան անօրենությունից: ՄԹ 305.2

Ճգնաժամը պահանջում էր համընդհանուր և հեռահար ջանքեր: Տերը Երեմիային հրամայեց կանգնել տաճարի սրահում և խոսել Հուդայի’ տաճար այցելող բնակիչների հետ: Նա մի բառ անգամ չպետք է պակասեցներ իրեն տրված ուղերձներից, որպեսզի Սիոնի մեղավոր-ները լսելու և իրենց չար ճանապարհներից շրջվելու լիակատար հնա-րավորություն ունենային: [412] ՄԹ 305.3

Մարգարեն հնազանդվեց. կանգնելով Տիրոջ տան դռանը’ նա նա-խազգուշացման ու հորդորի ձայն բարձրացրեց և ոգեշնչվելով Բարձր-յալի կողմից’ հայտարարեց. ՄԹ 305.4

«Լսեցէք Տիրոջ խօսքը, ով բոլոր Յուդա, որ մտնում էք այս դռներովը Տիրոջը երկրպագելու: Այսպէս է ասում Զօրաց Տէրը’ Իսրայէլի Աստուածը. Լաւացրէք ձեր ճանապարհներն ու ձեր գործերը, եւ ես ձեզ կթողեմ, որ բնակուէք այս տեղը: Մի յուսաք սուտ խօսքերի ասելով՝ Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարն են սորանք: Այլ եթէ դուք լաւացնէք ձեր ճանապարհներն ու գործերը, եթէ դուք իրաւունք անէք մարդի եւ իր ընկերի մէջ, Օտարին, որբին եւ որբեւայրիին չզրկէք, եւ անմեղ արիւն չթափէք այս տեղը, եւ ուրիշ աստուածների ետեւից չգնաք ձեր չարիքովը. Այն ժամանակ ես ձեզ կթողեմ, որ բնակուէք այստեղ՝ այս երկրումը, որ ես տուել եմ ձեր հայրերին յաւիտենից յաւիտեանս»: Երեմիա 7.2-7: ՄԹ 306.1

Այս տողերն ակնհայտորեն փաստում են, որ Տիրոջ ցանկությունը պատժելը չէ: Նա ուշացնում է դատաստանները, որ անօրենները դարձի գան: Նա, Ով «երկրի վերայ ողորմութիւն, իրաւունք ու արդարութիւն» է գործում, խղճում է Իր մոլորյալ զավակներին և հնարավոր ձևերով ձգտում սովորեցնել հավիտենական կյանքի ճանապարհը: Երեմիա 9.24: Նա իսրայելացիներին դուրս էր բերել գերությունից, որ նրանք ծառայեն Իրեն՝ միակ ճշմարիտ և կենդանի Աստծուն: Թեև նրանք երկար էին դեգերել կռապաշտության մեջ և անտեսել Նրա զգուշացումները, հիմա Նա հայտարարում է պատիժը դադարեցնելու և նրանց՝ ապաշխարելու ևս մեկ հնարավորություն շնորհելու Իր ցանկության մասին: Նա պարզ հասկացնում է, որ վերահաս դատավճիռը հնարավոր է կանխել միայն սրտի կատարյալ վերափոխման միջոցով: [413] Զուր էին նրանք իրենց վստահությունը դրել տաճարի և այնտեղ կատարվող ծառայությունների վրա: Ծեսերն ու արարողությունները չէին կարող քավել մեղքերը: Թեև նրանք հայտարարել էին, որ Աստծո ընտրյալ ժողովուրդ են, միայն սրտի և կյանքի փոփոխությունը կարող էր փրկել նրանց շարունակական անօրենության անխուսափելի հետևանքից: ՄԹ 306.2

Այսպիսով, «Յուդայի քաղաքներում եւ Երուսաղէմի փողոցներում» Երեմիան հնչեցնում էր Եհովայի պարզ հրահանգը. «Լսեցէք այս ուխտի խօսքերը եւ արէք նորանց»: Երեմիա 11:6: Եվ սա է պատգամը, որ նա հայտնեց տաճարի բակերում Հովակիմի թագավորության սկզբին: Մի կարճ հայացք գցվեց Իսրայելի կյանքին՝ Ելիցի օրերից սկսած: Սա էր եղել Աստծո ուխտը նրանց հետ. «Լսեցէք իմ ձայնը, եւ ես ձեզ Աստուած կլինեմ, եւ դուք ինձ համար կլինէք ժողովուրդ, եւ գնացէք այն բոլոր ճանապարհումը, որ ձեզ պատուիրում եմ, որպէս զի ձեզ համար բարի լինի»: Այս ուխտն անամոթաբար և շարունակաբար խախատվել էր: Ընտրյալ ազգի մարդիկ «վարուեցան իրանց խորհուրդ-ներովը իրանց չար սրտի կամակորութիւնովը, եւ ետ գնացին, եւ ոչ թէ առաջ»: Երեմիա 7.23, 24: ՄԹ 306.3

«Ինչու՞ համար է ետ դարձել այս Երուսաղէմի ժողովուրդը մշտական ապստամբութիւնով»,հարցնում է Տերը: Երեմիա 8.5: Որովհետև, ըստ մարգարեի խոսքի, նրանք չեն հնազանդվել իրենց Տեր Աստծո ձայնին և հրաժարվել են ուղղվելուց: Տե’ս Երեմիա 5.3 համարը: «Ճշմարտութիւնը կորել,ողբում էր նա,եւ կոտրուել է նորանց բերանիցը»: «Արագիլն անգամ օդումը գիտէ իր ժամանակները, եւ տատրակն ու կռունկն ու ծիծեռնակը պահում են իրանց գալու ժամանակը, [414] բայց իմ ժողովուրդը չգիտէ Տիրոջ իրաւունքը»: «Սորանց համար ես նորանց չայցելե՞մ, ասում է Տէրը. Կամ մի այսպիսի ազգից իմ հոգին վրէժ չառնէ՞»: Երեմիա 7.28, 8.7, Երեմիա 9.9: ՄԹ 307.1

Եկել էր սիրտը խորապես քննելու ժամանակը: Հովսիայի’ կառա-վարիչ լինելու ժամանակ ժողովուրդը հույսի որոշ հիմքեր ուներ: Սա-կայն նա այլևս չէր կարող բարեխոսել նրանց համար, քանի որ ընկել էր ռազմի դաշտում: Ազգի մեղքերն այն աստիճանի էին, որ բարեխո-սության ժամանակն անցել էր: «Եթէ Մովսէսն ու Սամուէլն էլ կանգնէին իմ առաջին,-ասաց Տերը,իմ սիրտը այս ժողովրդի վերայ չէ լինելու. Նորանց դէն արա իմ երեսի առաջից որ գնան: Եւ եթէ քեզ ասելու լինեն, Ո՞ւր դուրս գնանք, եւ նորանց ասես’ Տէրը այսպէս է ասում. Որոնք մահուայ համար են’ մահուանը, եւ որոնք սուրի համար են’ սուրին, եւ որոնք սովի համար են’ սովին, եւ որոնք գերութեան համար են’ գերութեանը»: Երեմիա 15.1, 2: ՄԹ 307.2

Աստծո ողորմության հրավերն անտեսելը անօրեն ազգի գլխին բե-րելու էր դատաստաններ, որոնք հարվածել էին Իսրայելի հյուսիսային թագավորությանը մոտ մեկ դար առաջ: Նրանց ուղղված պատգամն այժմ այս էր. «Եթէ ինձ չլսէք, որ իմ օրէնքումը վարուիք, որ ես դրել եմ ձեր առաջին. Որ լսէք իմ ծառաների’ մարգարէների խօսքերին, որոնց ես ուղարկում եմ ձեզ մօտ, որ ես կանուխ վեր կենալով ուղարկում էի, բայց դուք չլսեցիք. Այն ժամանակ այս տունը Սելովի պէս պիտի անեմ, եւ այս քաղաքը անէծք պիտի շինեմ երկրի բոլոր ազգերի համար»: Երեմիա 26.4-6: ՄԹ 307.3

Տաճարի բակում կանգնածները, լսելով Երեմիայի խոսքերը, պարզորոշ հասկացան Սելովի [415] և Հեղիի ժամանակներին վերաբերող այս հղումը, երբ փղշտացիները հարվածել էին Իսրայելին և գերության տարել Ուխտի տապանակը: ՄԹ 308.1

Հեղիի մեղքն այն էր, որ նա անլուրջ էր վերաբերվել սուրբ ծառայու-թյան մեջ իր որդիների դրսևորած անօրենությունների և ամբողջ երկրում տարածված չարությունների հանդեպ: Այս չարությունները շտկե-լու մերժումն Իսրայելին սարսափելի աղետի առաջ էր կանգնեցրել: Նրա որդիները ընկան կռվի դաշտում, ինքը’ Եղիան, մահացավ, Աստծո տապանակը տարվեց Իսրայելի երկրից, երեսուն հազար մարդ սրի քաշվեց. այս ամենն այն պատճառով, որ մեղքին թույլ էր տրվել ծաղկում ապրել’ անպատիժ ու անզուսպ: Իսրայելն իզուր էր կարծում, որ չնայած իր մեղավոր կյանքին’ տապանակի ներկայությունը հաղթանակ կապահովի փղշտացիների դեմ պայքարում: Այսպիսով, Երեմիայի օրերում Հուդայի բնակիչները հակված էին հավատալու, որ Աստծո կողմից հաստատված տաճարի ծառայություններին խստորեն հետևելը կպահպանի իրենց չար ընթացքի արդարացի պատժից: Ինչպիսի՜ դաս է սա այն մարդկանց համար, ովքեր այսօր պատասխանատու դիրք ունեն Աստծո եկեղեցում: Ի՜նչ լուրջ զգուշացում, թե ինչպես պետք է վարվել այն մեղքերի հետ, որոնք անպատվություն են ճշմարտության համար: Թող իրեն Աստծո օրենքի պահապան ազդարարողներից ոչ ոք չխաբվի, թե առերևույթ հարգանքը պատվիրանների հանդեպ որևէ մեկին կծածկի աստվածային արդարադատությունից: ՄԹ 308.2

Թող ոչ ոք չմերժի չարի համար ստացած հանդիմանությունը և ոչ էլ նախատի Աստծո ծառաներին’ չափազանց նախանձախնդիր լինելու համար, որ ձգտում են չարագործություններից մաքրել հոտը: Ովքեր հայտարարում են, թե պահում են Նրա օրենքը, մեղքն ատող Աստվածը կոչ է անում թողնել բոլոր անօրենությունները: Այսօր էլ, եթե տղամարդիկ և կանայք մերժեն ապաշխարությունն ու կամավոր հնազանդությունը, դա կհանգեցնի այնպիսի լուրջ հետևանքների, ինչպիսիք կրեց հին Իսրայելը: [416] Կա սահման, որից այն կողմ Եհովայի դատաստաններն այլևս չեն կարող կասեցվել: Երուսաղեմի ամայացումը Երեմիայի օրերում լուրջ նախազգուշացում է արդի Իսրայելի համար. ընտրված ծառայողների միջոցով նրան տրված խորհուրդներն ու հորդորները չեն կարող անտեսվել և անպատիժ մնալ: ՄԹ 308.3

Քահանաներին և ժողովրդին ուղղված Երեմիայի պատգամը շատերի թշնամությունը հրահրեց: Մոլեգին կատաղությամբ նրանք բա-ցականչում էին. «Ի՞նչու համար մարգարէացար Տիրոջ անունով ասելով. Այս տունը Սելովի պէս պիտի դառնայ, եւ այս քաղաքը պիտի քանդուի եւ անբնակ դառնայ. Եւ բոլոր ժողովուրդը ժողովուեցաւ Տիրոջ տունը Երեմիայի մօտ»: Երեմիա 26.9: Քահանաները, կեղծ մարգարեները և ժողովուրդը սաստիկ զայրույթով հարձակվեցին նրա վրա, ով չէր խոսում ականջ շոյող բաներ և չէր մխիթարում կեղծ մարգարեություններով: Այսպես արհամարվեց Աստծո լուրը, իսկ Նրա ծառային մահ էր սպառնում: ՄԹ 309.1

Երեմիայի քարոզների մասին լուրերը հասան Հուդայի իշխաններին, և նրանք թագավորական պալատից շտապեցին տաճար՝ անձնապես տեղեկանալու իրողության մասին: «Եւ քահանաները եւ մարգարէքը ասեցին իշխաններին եւ բոլոր ժողովրդին թէ Այս մարդը մահի արժանի է, որովհետեւ մարգարէացել է այս քաղաքի դէմ, ինչպէս որ լսեցիք ձեր ականջներովը»: Համար 11: Բայց Երեմիան համարձակ կանգնելով իշխանների և մարդկանց առջև՝ հայտարարեց. «Տէրն ինձ ուղարկեց որ մարգարէանամ այս տան դէմ եւ այս քաղաքի դէմ այն բոլոր խօսքերը որ լսել էք: Եւ հիմա լաւացրէք ձեր ճանապարհները եւ ձեր գործերը, եւ լսեցէք ձեր Տէր Աստուծոյ ձայնը, եւ Տէրը կզղջայ այն չարիքի մասին, որ խօսել է ձեր մասին: Բայց ես ահա ձեր ձեռքին եմ, արէք ինձ ինչ որ հաճոյ եւ ուղիղ է ձեր աչքին: [417] Միայն թէ լաւ իմացած լինէք, որ եթէ ինձ սպանելու լինէք, դուք անմեղ արիւն էք թափում ձեր վերայ եւ այս քաղաքի վերայ ու նորա բնակիչների վերայ. Որովհետեւ ճշմարտապէս Տէրն է ինձ ուղարկել ձեզ մօտ, որ ասեմ ձեր ականջներին այս ամեն խօսքերը»: Համարներ 12-15: ՄԹ 309.2

Եթե մարգարեն վախենար բարձր դիրք գրավող մարդկանց սպառ-նալիքներից, նրա լուրն ազդեցություն չէր ունենա, և նա կկորցներ իր կյանքը, սակայն այն համարձակությունը, որով նա փոխանցեց լուրջ զգուշացումը, արժանացավ ժողովրդի հարգանքին և Իսրայելի իշ-խանների բարեհաճությանը: Նրանք համոզեցին քահանաներին և կեղծ մարգարեներին, որ վերջիններիս առաջարկած ծայրահեղ միջոցներն անմտություն են, իսկ նրանց խոսքերը ժողովրդի հակազդեցությունն են հրահրում: Այսպես Աստված պաշտպաններ հանեց Իր ծառայի համար: ՄԹ 309.3

Երեմիայի ճակատագրի հարցով քահանաների որոշման դեմ միա-բանվեցին նաև ծերերը՝ ի նշան բողոքի: Նրանք հիշատակեցին Միքիայի դեպքը, երբ նա մարագարեացել էր Երուսաղեմին սպասվող դատաստանների մասին’ ասելով. «Սիօնը պիտի հերկուի իբրեւ ագա-րակ, եւ Երուսաղէմն աւերակների դէզեր պիտի դառնայ, եւ տաճարի սարը’ անտառի բարձր տեղերի պէս»: Եվ նրանք հարցրին. «Մի՞թէ Յուդայի թագաւոր Եզեկիան եւ բոլոր Յուդան նորան իսկոյն մեռցրին. Չէ՞ որ նա վախեցաւ Տէրից եւ աղօթք արաւ Տիրոջ առաջին. Եւ Տէրը զղջաց այն չարիքի մասին, որ ասել էր նորանց դէմ. Ուրեմն մենք մեծ չարութիւն արած կլինենք մեր անձերի դէմ»: Համարներ 18, 19: ՄԹ 310.1

Այս ազդեցիկ մարդկանց կոչերի շնորհիվ մարգարեի կյանքը խնայ-վեց, թեև քահանաներից և կեղծ մարգարեներից շատերը, անկարող համբերելու նրա դատապարտող ճշմարտություններին, [418] ուրախ կլինեին մահվան դատապարտել նրան’ խռովության մեղադրանքով: Կանչվելու օրից մինչև ծառայության ավարտը Երեմիան կանգնեց Հուդայի առաջ’ իբրև «մի աշտարակ, մի բերդ», որին մարդկային ցա-սումը չէր կարող պարտության մատնել: «Նորանք կպատերազմեն քեզ դէմ,նախազգուշացրել էր Տերը Իր ծառային,եւ քեզ չեն յաղթիլ, որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ փրկեմ եւ քեզ ազատեմ, ասում է Տէրը: Եւ քեզ պիտի ազատեմ չարերի ձեռքիցը, եւ փրկեմ բռնաւորների ձեռքիցը»: Երեմիա 6.27, 15.20, 21: ՄԹ 310.2

Երեմիան, որ երկչոտ էր բնույթով, փափագում էր խաղաղ ու հան-գիստ մի անկյուն, որտեղ [419] ականատես չէր լինի իր սիրելի ազգի հարատև անօրենությանը: Նրա սիրտը կտոր-կտոր էր լինում վշտից, երբ մտածում էր մեղքի պատճառած ավերման մասին: «Երանի՜ թէ գլուխս ջուր լինէր, եւ աչքերս’ արտասուքի աղբիւր,սգում էր նա,Եւ ես լաց կլինէի ցերեկ եւ գիշեր իմ ժողովրդի աղջկայ սպանուածների վերայ: Ո՜հ թէ ինձ անապատի մէջ ուղեւոր ների իջեւան տային. Եւ ես կձգէի իմ ժողովուրդը եւ կգնայի նորանց մօտից»: Երեմիա 9.1, 2: ՄԹ 310.3

Նա ստիպված էր դաժան ծաղրուծանակ կրել: Նրա զգայուն հոգին խոցվում էր նրանց արձակած ծաղրի նետերից, ովքեր արհամարհում էին նրա լուրերը և թեթևամտորեն վերաբերվում ապաշխարության կոչերին: «Ես ծաղր եղայ իմ բոլոր ժողովրդին,-հայտարարեց նա,նորանց երգը’ բոլոր օրը»: «Ես ծաղր եմ դառել ամեն օր, ամենքը ծիծաղում են իմ վերայ»: «Իմ բոլոր բարեկամները նայ ում են իմ սա-հելուն. Գուցէ կխաբուի, այն ժամանակ մենք նորան կյաղթենք, եւ մեր վրէժը կառնենք նորանից»: Ողբ 3.14, Երեմիա 20.7, 10: ՄԹ 310.4

Սակայն հավատարիմ մարգարեն օրեցօր զորանում էր, որպեսզի կարողանա տոկալ: «Բայց Տէրը ինձ հետ է զօրաւոր ախոյեանի պէս,-հայտարարում էր նա հավատով,դորա համար իմ հալածողները պիտի գլորուին եւ պիտի չյաղթեն, նորանք որովհետեւ խելք չունին, պէտք է շատ ամաչեն, մի յաւիտենական անարգանքով, որ պիտի չմոռացուի»: «Երգեցէք Տիրոջը, օրհնեցէք Տիրոջը, որ նա փրկեց աղքատի հոգին չարագործների ձեռքիցը»: Երեմիա 20.11, 13: ՄԹ 311.1

Երիտասարդ տարիների, նաև ծառայության հետագա ընթացքի փորձառությունները Երեմիային սովորեցրին, որ «մարդինը չէ իր ճանապարհը, [420] որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը»: Նա սովորեց աղոթել. «Ով Տէր, ինձ խրատիր, բայց իրաւունքով. Ոչ թէ քո բարկութեամբը, որ մի գուցէ ինձ սպառեցնես»: Երեմիա 10.23, 24: Նա կանչվեց խմելու նեղության ու վշտի բաժակը և իր տառապանքի մեջ գայթակղություն ունեցավ ասելու. «Կորաւ իմ զօրութիւնը եւ իմ ակնկալութիւնը Տէրից», սակայն, հիշելով Աստծո նախախնամությունն իր կյանքում, հաղթանակած բացականչեց. «Տիրոջ ողորմութիւններն են, որ չվերջացանք, որովհետեւ չպակասեցան նորա գթութիւնները. Նորանք ամեն առաւօտ նորանոր են. Մեծ է քո հաւատարմութիւնը: Իմ բաժինը Տէրն է, ասեց իմ հոգին, սորա համար նորան եմ յուսալու: Բարի է Տէրը իրան յուսացողներին’ այն անձին որ նորան որոնում է: Լաւ է յուսալ եւ սպասել լռութիւնով Տիրոջ փրկութեանը»: Ողբ 3.18, 22-26:[421] ՄԹ 311.2