ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

39/69

ԳԼՈՒԽ 33 - ՕՐԵՆՔԻ ԳԻՐՔԸ

*****

Հովսիայի թագավորության տասնութերորդ տարում նրա ծավալած բարեփոխումների ուղին պատրաստելու գործում բաբելոնյան գերության մասին մարգարեական լուրերն ունեցան անտեսանելի, բայց և հզոր ազդեցություն: Այդ բարենորոգ շարժումը, որի շնորհիվ սպառնացող դատաստանները որոշ ժամանակով կասեցվեցին, սկիզբ առավ միանգամայն անսպասելի կերպով’ Սուրբ Գրքի մի հատվածը հայտնաբերելու և ուսումնասիրելու շնորհիվ, որը սխալ տեղ էր դրված և տարիներ շարունակ կորած էր համարվում: ՄԹ 291.1

Մոտ մեկ դար առաջ Եզեկիան նախատեսել էր Զատկի տոնի ժա-մանակ օրենքի մի գրքի ամենօրյա հրապարակային ընթերցումներ ուսուցիչ-քահանաների կողմից: Մովսեսի կողմից գրի առնված կա-նոնների, հատկապես Երկրորդ Օրինացի մաս կազմող Ուխտի գրքում ներկայացվող կանոնների պահպանումն էր, որ նպաստեց Եզեկիայի թագավորության բարգավաճմանը: Սակայն Մանասեն համարձակվել էր չեղարկել այդ կանոնները, և նրա կառավարման ժամանակաշրջանում Օրենքի գրքի’ տաճարի օրինակն անփույթ վերաբերմունքի պատճառով կորել էր: [392] Եվ այդպես տարիներ շարունակ ժողովուրդն ընդհանրապես զրկվել էր այնտեղ տեղ գտած խրատները սովորելու հնարավորությունից: ՄԹ 291.2

Հովսե թագավորի’ սուրբ կառույցի պահպանմանն ուղղված նա-խագծի համաձայն’ շինության լայնամասշտաբ վերանորոգման ժա-մանակ քահանայապետ Քեղկիան տաճարում գտավ երկար ժամանակ կորած համարվող ձեռագիրը: Քահանայապետը թանկարժեք գիրքը փոխանցեց ուսյալ դպիր Սափանին, ով կարդաց այն և հետո տարավ թագավորի մոտ’ ներկայացնելով նաև գրքի հայտնաբերման պատմությունը: ՄԹ 291.3

Հովսիան խորապես հուզվեց, երբ նրա համար կարդացին, և նա առաջին անգամ լսեց հին ձեռագրում գրի առնված հորդորներն ու զգուշացումները: Նախկինում երբեք նա այդպես լիակատար չէր գիտակցել, թե Աստված որքան հստակ է Իսրայել ի առջև դրել «կեանքը եւ մահը, օրհնութիւնը եւ անէծքը» (Երկրորդ Օրինաց 30.19) և շարունակաբար հորդորել, որ ընտրի երկրի վրա գովասանք դառնալու և բոլոր ազգերի համար օրհնություն լինելու կյանքի ուղին: «Ուժովացէք եւ քաջ եղէք, մի վախենաք եւ նորանց երեսիցը մի զարհուրիք,Մովսեսը հորդորել էր Իսրայելին,Որովհետեւ քո Եհովայ Աստուածն ինքն է քեզ հետ գնում. նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ»: Երկրորդ Օրինաց 31.6: ՄԹ 292.1

Գրքում Աստծո պատրաստակամության բազմաթիվ հավաստիա-ցումներ կային’ փրկելու նրանց, ովքեր կատարելապես կվստահեն Իրեն: Ինչպես իրականացրել էր նրանց ազատագրումը եգիպտական գերությունից, այնպես էլ Նա զորությամբ կգործի, որպեսզի նրանց հաստատի խոստումի երկրում և ղեկավար կարգի երկրի ազգերի վրա: ՄԹ 292.2

Որպես հնազանդության պարգև’ առաջարկվող քաջալերանքներն ուղեկցվում էին ամբարիշտների նկատմամբ դատաստանների մասին մարգարեություններով: Լսելով ոգեշնչված խոսքերը և թափանցելով իր առջև բացված պատկերի մեջ’ [393] թագավորը գիտակցեց, որ այդ իրավիճակները նման են իր թագավորության մեջ փաստացի գոյություն ունեցող իրավիճակներին: Նա ցնցված էր, երբ մարգարեկան պատկերներում, որոնք նկարագրում էին Աստծուց օտարացած վիճակը, գտավ հստակ հայտարարություններ այն մասին, որ փորձության օրը շատ մոտ է, և ոչ մի փրկություն չի լինելու: Գրվածքի լեզուն պարզ էր, և հնարավոր չէր սխալ հասկանալ խոսքերի իմաստը: Եվ գրքի վերջում, ամփոփելով Աստծո գործերը և ապագա իրադարձություններն Իսրայելի կյանքում, այս հարցերն ավելի էին հստակեցվում: Ի լուր Իսրայելի’ Մովսեսը հայտարարել էր. ՄԹ 292.3

«Ականջ դրէք, ով երկինք, որ խօսեմ.
Եւ երկիր լսէ իմ բերանի խօսքերը:
Անձրեւի պէս թող կաթի իմ խրատը.
Ցօղի պէս իջնէ իմ խօսքը’ Ինչպէս անձրեւը կանանչեղէնի վերայ,
Եւ ինչպէս առատ անձրեւներ խոտի վերայ:
Որովհետեւ ես կանչում եմ Եհովայի անունը.
Պատիւ տուէք մեր Աստուծուն:
Աստուծոյ գործը կատարեալ է.
Որովհետեւ նորա ամեն ճանապարհները
իրաւունք են.
Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չունի.
Արդար եւ ուղիղ է նա»:
ՄԹ 292.4

Երկրորդ օրինաց 32.1-4:

«Յիշիր հին օրերը,
Մտածիր անցած դարերի տարիները.
Քո հօրդ հարցրու, եւ նա քեզ կպատմէ.
Եւ քո ծերերին, եւ նորանք քեզ կասեն.
Երբոր Բարձրեալը ազգերին
ժառանգութիւն բաժանեց,
Եւ տարածեց Ադամի որդիները,
Ազգերի սահմանները դրաւ Իսրայէլի
որդկանց թիւովը.
Որովհետեւ Եհովայի բաժինը իր
ժողովուրդն է,
Յակոբը նորա ժառանգութեան վի
ճակն է: [394]
Նորան ամայի երկրի մէջ գտաւ,
Վայրի ոռնացող անապատումը.
Նորան շրջապատեց, նորան խրատեց,
Նորան պահպանեց իր աչքի բիբին պէս»:
ՄԹ 293.1

Համարներ 7-10:

Բայց Իսրայելը «թողեց իր Արարիչ
Աստուծուն,
Եւ արհամարհեց իր փրկութեան վէմը:
Օտար աստուածներով նորան նախանձեցրին,
Գարշելի բաներով նորան բարկացրին:
Զոհեցին դեւերին, որ Աստուած չեն,
Աստուածների, որ չէին ճանաչում.
Նորեր’ որ մօտերից եկան.
Որոնցից ձեր հայրերը չվախեցան.
Դու քեզ ծնող Վէմը թողեցիր, Եւ քեզ ստեղծող Աստուծուն մոռացար:

«Եւ Եհովան տեսաւ եւ զզուեց,
Բարկութիւնով իր տղերքից եւ աղջիկներից.
Եւ ասեց Երեսս ծածկեմ նորանցից,
Տեսնեմ նորանց վերջը ինչ կլինի.
Որովհետեւ նորանք մի ծուռ ազգ են,
Որդիք’ որոնց մէջ հաւատ չկայ:

Նորանք գրգռեցին իմ նախանձը չաստուածով
Ինձ բարկացրին իրանց սնոտի բաներովը.
Եւ ես էլ կգրգռեմ նորանց նախանձը
մի չժողովուրդով,
Մի անմիտ ազգով կբարկացնեմ նորանց»:

«Նորանց վերայ չարիքներ կդիզեմ,
Իմ նետերը կվերջացնեմ նետելով
նորանց վերայ:

Նորանք կմաշուին սովով,
Եւ կսպառուին տենդով Եւ լեղի ժանտախտով»:

«Որովհետեւ նորանք մի խորհրդակորոյս
ազգ են,
Եւ իմաստութիւն չկայ նորանց մէջ:
Երանի թէ իմաստուն լինէին, այս բանը հասկանային,
Իրանց վախճանը մտածէին: [395]
Մէկ մարդն ի՞նչպէս կհալածէր
հազարին.
Եւ երկու մարդը ի՞նչպէս
կփախցնէր տասը հազարին,
Եթէ նորանց Վէմը նորանց չծախէր,
Եւ Եհովան նորանց չմատնէր:
Որովհետեւ մեր Վէմի պէս չէ նորանց վէմը.
Եւ մեր թշնամիները թող դատաւոր լինեն»:
«Միթէ սա ծածկուած չէ՞ ինձ մօտ
Կնքուած չէ՞ իմ շտեմարաններումը:
Իմն է վրէժխնդրութիւնը եւ հատուցումը.
Ժամանակին կգլորուի նորանց ոտքը,
Որովհետեւ մօտ է նորանց կորուստի օրը:
Եւ շտապում է նորանց համար
պատրաստուածը»:
ՄԹ 293.2

Համարներ 15-21, 23, 24, 28-31, 34, 35:

Այս և նման հատվածները Հովսիայի համար բացահայտեցին Աստծո սերն Իր ժողովրդի հանդեպ և Նրա նողկանքը’ մեղքի հանդեպ: Թագավորը սարսռաց ապագայի համար’ կարդալով մարգարեու-թյունները վերահաս պատժի մասին, որ սպասվում էր նրանց, ովքեր շարունակում էին ապստամբել: Հուդայի այլասերումը մեծ էր. ո՞րն էր լինելու նրա շարունակական ուրացության արդյունքը: ՄԹ 295.1

Նախորդ տարիներին թագավորն անտարբեր չէր եղել տարածվող կռապաշտության առումով: «Իր թագաւորութեան ութերորդ տարին, որ ինքը դեռ պատանի էր», նա լիովին նվիրվել էր Աստծո գործի ծառայությանը: Չորս տարի անց, քսան տարեկանում, լրջորեն ցան-կանալով իր ենթականերից հեռու վանել գայթակղությունները, նա Հու-դան ու Երուսաղեմը մաքրել էր «բարձրաւանդակներից, Աստարովթի կուռքերից եւ քանդակած ու ձուլածոյ կուռքերից»: «Եւ քանդեցին նորա առաջին Բահաղիմի սեղանները, եւ նա նորանց վերայի արեգական կուռքերը կոտրատեց, եւ Աստարովթի կուռքերն ու ձուլածոյ կուռքերը փշրեց եւ մանրեց, եւ ցրուեց նորանց զոհողների գերեզմանների վերայ: Եւ քուրմերի ոսկորներն այրեց [396] նորանց սեղանների վերայ, եւ մաքրեց Յուդան եւ Երուսաղէմը»: Բ Մնացորդաց 34.3-5: ՄԹ 295.2

Հիմնավոր աշխատանքը միայն Հուդայի երկրում չբավարարեց երիտասարդ կառավարչին, և նա իր ջանքերն ուղղեց Պաղեստինի այն տարածքը, որտեղ նախկինում Իսրայելի տասը ցեղերն էին ապրել, և որոնցից միայն մի թույլ ու տկար մնացորդ էր պահպանվել: Աստվա-ծաշունչը գրում է, որ նա այդպես արեց «Մանասէի, Եփրեմի եւ Շմաւոնի քաղաքներումը, եւ մինչեւ Նեփթաղիմ»: Թագավորը Երուսաղեմ վերադարձավ միայն այն ժամանակ, երբ անցավ այս ավերված տարածքի ամբողջ լայնքով և երկայնքով և «կործանեց սեղանները եւ [397] Աստարովթի կուռքերը, եւ քանդակած կուռքերը փշրեց եւ մանրեց, եւ բոլոր արեգական կուռքերը կոտրատեց Իսրայէլի բոլոր երկրումը»: Համարներ 6, 7: ՄԹ 295.3

Այսպիսով, դեռևս երիտասարդ տարիներից’ Հովսիան ձգտել էր օգտվել իր թագավորական դիրքի ընձեռած հնարավորությունից’ Աստծո սուրբ օրենքի սկզբունքները մեծարելու համար: Եվ հիմա, երբ Սափան դպիրը նրա համար կարդում էր Օրենքի գրքից, թագավորն այնտեղ գտավ այնքան փափագելի բարենորոգումն իրականացնելու գիտության գանձ և հզոր դաշնակից: Նա հաստատապես որոշեց քայ ՄԹ 295.4

լել դրա խորհուրդների լույսի մեջ և անել հնարավորը’ իր ժողովրդին այդ ուսմունքներին ծանոթացնելու, նաև երկնային օրենքի հանդեպ հարգանք և սեր զարգացնելու համար: ՄԹ 295.5

Սակայն արդյո՞ք հնարավոր էր իրականացնել անհրաժեշտ բարենորոգումը: Իսրայելը գրեթե հատել էր աստվածային համբերության սահմանը. շուտով Աստված վեր էր կենալու, որպեսզի պատժի նրանց, ովքեր անպատվություն էին բերել Իր անվանը: Տիրոջ զայրույթն արդեն բորբոքվել էր ժողովրդի վրա: Ցավից ու անհանգստությունից ճնշված’ Հովսիան դառնությամբ պատառոտեց հանդերձները և խոնարհվեց Աստծո առաջ’ ներում խնդրելով ամբարիշտ ազգի մեղքերի համար: ՄԹ 296.1

Այդ նույն ժամանակ Երուսաղեմում, տաճարի մոտ ապրում էր Ողդան մարգարեուհին: Անհանգիստ կանխազգացումներով թագավորը դիմեց նրան’ նպատակ ունենալով այս ընտրված լրաբերի միջոցով Տիրոջը հարցնել և իմանալ’ արդյոք հնարավոր է իր ուժերի սահ-մաններում որևէ կերպ փրկել մոլորյալ, կործանման եզրին գտնվող Հուդան: ՄԹ 296.2

Իրավիճակի լրջությունը և մարգարեուհու հանդեպ հարգանքը դրդեցին նրա մոտ ուղարկել թագավորության առաջին այրերին: «Գնացէք,հրահանգեց նա,[398] հարցրէք Տիրոջը ինձ համար, ժո-ղովրդի համար եւ բոլոր Յուդայի համար այս գտնուած գրքի խօսքերին համեմատ. Որովհետեւ մեծ է Տիրոջ բարկութիւնը որ բորբոքուել է մեզ դէմ, նորա համար որ մեր հայրերը չեն լսել այս գրքի խօսքերը, որ կատարեն բոլոր մեր մասին գրուածը»: Դ Թագավորաց 22.13: ՄԹ 296.3

Ողդայի միջոցով Տիրոջ խոսքը եղավ Հովսիային թե’ Երուաղեմի ավերումը անխուսափելի է: Եթե նույնիսկ հիմա ժողովուրդը խոնարհվի Աստծո առաջ, չի կարող խուսափել պատժից: Այնքան երկար ժամանակ է մարդկանց գիտակցությունը բթացած եղել մեղքից, որ եթե դատաստանը հեռացվի, նրանք շուտով կվերադառնանան նույն մե-ղավոր ճանապարհին: «Ասեցէք այն մարդին, որ ձեզ ինձ մօտ ուղարկեց,ասաց մարգարեուհին,Այսպէս է ասում Տէրը. Ահա ես չարիք պիտի բերեմ այստեղի վերայ եւ նորա բնակիչների վերայ այն գրքի բոլոր խօսքերը, որ կարդացել է Յուդայի թագաւորը. Նորա համար որ ինձ թողել են եւ խունկ ծխել ուրիշ աստուածների’ ինձ բարկացնելու համար իրանց ձեռքերի բոլոր գործքերովը. Եւ իմ բարկութիւնը պիտի բորբոքուի այստեղի վերայ եւ չհանգչի»: Համարներ 15-17: ՄԹ 296.4

Սակայն, քանի որ թագավորը սիրտը խոնարհեցրել էր իր Աստծո առաջ, Տերն ընդունեց նրա խնդրանքը, որ ներում և ողորմություն էր ակնկալում: Նրան տրվեց ուղերձը. «Որովհետեւ քո սիրտը կակղեց եւ դու խոնարհուեցար Տիրոջ առաջին լսելով այն, ինչ որ ես ասել եմ այս տեղի համար եւ նորա բնակիչների համար, թէ պիտի աւերում եւ անէծք լինի, եւ պատառեցիր քո հանդերձները եւ լացիր իմ առաջը. Ես էլ լսեցի, ասում է Տէրը: Այդ պատճառով ահա ես քեզ կժողովեմ քո հայրերի հետ, եւ դու կդրուիս խաղաղութեամբ քո գերեզմանի մէջ, [399] եւ քո աչքերը չեն տեսնիլ այն ամեն չարիքը որ ես բերելու եմ այս երկրի վերայ»: Համարներ 19, 20: ՄԹ 297.1

Ապագայի հարցը թագավորը պետք է թողներ Աստծուն, նա չէր կարող փոխել Եհովայի հավիտենական որոշումները: Հայտարարելով երկնային պատժիչ դատաստանների մասին’ Տերը, սակայն, չզրկեց ապաշխարության և բարեփոխման հնարավորությունից, և, գիտակցելով Աստծո՝ դատաստանները ողորմությամբ մեղմելու կամքը, Հովսիան նպատակադրված էր անել հնարավորինս՝ վճռական փոփոխություններ իրականացնելու համար: Նա անմիջապես մեծ ժողով հրավիրեց, որին հրավիրվեցին Երուսաղեմի և Հուդայի ծերերը, դատավորները, ինչպես նաև հասարակ ժողովուրդը: Նրանք բոլորը, քահանաների և ղևտացիների հետ միասին, թագավորին հանդիպեցին տաճարի բակում: ՄԹ 297.2

Այս բազմանդամ հավաքի ժամանակ թագավորն ինքը կարդաց «ուխտի գրքի բոլոր խօսքերը, որ գտնուել էր Տիրոջ տանը»: Դ Թա-գավորաց 23.2: Խորը հուզմունքով և կոտրված սրտի ներշնչանքով կայսերական ընթերցողն իր պատգամը հաղորդեց հավաքվածներին: Ունկնդիրները խորապես հուզվեցին: Թագավորի դեմքին նկատվող անհանգստությունը, լուրի լրջությունը, մոտալուտ դատաստանների մասին զգուշացումները՝ այս ամենն իր ազդեցությունն ունեցավ, և շա-տերը որոշեցին միանալ թագավորին՝ ներում խնդրելու համար: ՄԹ 297.3

Հիմա Հովսիան առաջարկեց, որ ազդեցիկ մարդիկ միանան ժո-ղովրդին և հանդիսավոր խոստում տան Աստծո առաջ՝ միասին գործելու և վճռական փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ: «Եւ թագաւորը կանգնել էր սիւնի մօտ եւ ուխտ արաւ Տիրոջ առաջին Տիրոջը հետեւելու, եւ նորա [400] հրամանները եւ վկայութիւնները ու կանոնները բոլոր սրտով եւ բոլոր հոգիով պահելու, որ հաստատէ այս ուխտի խօսքերը որ գրուած են այս գրքում»: Արձագանքն առավել սրտանց էր, քան թագավորը համարձակվել էր հուսալ. «Եւ բոլոր ժողովուրդը կանգնեց ուխտի մէջ»: Համար 3: ՄԹ 297.4

Դրան հաջորդած բարեփոխումների ընթացքում թագավորի նպա-տակը կռապաշտության մնացուկները վերացնելն էր: Բավական երկար ժամանակ երկրի բնակիչները հետևել էին շրջակա ազգերի’ փայտե և քարե պատկերներին երկրպագելու սովորույթներին, և թվում էր’ մարդու ուժից վեր է վերացնել այս չարիքների բոլոր հետքերը: Սակայն Հովսիան հաստատակամ էր երկիրը մաքրագործելու նպատակի մեջ: Նա վճռականորեն դեմ գնաց կռապաշտությանը’ կոտորելով «բարձրաւանդակների բոլոր քահանաներին», «վհուկներին ու նշանագէտներին, թերափիմներին եւ կուռքերին եւ բոլոր գարշութիւնները, որ երեւում էին Յուդայի երկրումը եւ Երուսաղէմում, աւելեց Յովսիան, որպէս զի հաստատէ այն գրքի մէջ գրուած օրէնքի խօսքերը, որ Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը»: Համարներ 20, 24: ՄԹ 298.1

Դրանից մի քանի դար առաջ, թագավորության մասնատման օրերին Նաբաթի որդի Հերոբովամը, հանդուգն կերպով համարձակվելով չհնազանդվել այն Աստծուն, Ում Իսրայելը ծառայել էր, անսուրբ զո-հասեղան էր կանգնեցրել Բեթելում, որպեսզի ժողովրդի սիրտը Երուսաղեմի տաճարի ծառայություններից դարձնի դեպի երկրպագության նոր ձևեր: Տարիներ շարունակ շատերին կռապաշտության մղած այդ զոհասեղանի նվիրաբերման ժամանակ հանկարծ մի Աստծո մարդ էր հայտնվել Հուդայից’ դատապարտելով սրբապիղծ գործերը: Նա «կանչեց ...դեպի սեղանը»‘ հայտարարելով. [401] ՄԹ 298.2

«Ով սեղան, սեղան, Տէրն այսպէս է ասում. Ահա մի որդի կծնուի Դաւիթի տան համար անունը Յովսիա, եւ նա քեզ վերայ կզոհէ բարձրաւանդակների քահանաներին, որ քեզ վերայ խունկ են ծխում, եւ մարդի ոսկորներ կայրեն քեզ վերայ»: Գ Թագավորաց 13.2: Այս հայտարարությանն ուղեկցել էր նշան’ հաստատելով, որ ասված խոսքը Տիրոջ կողմից է: Անցել էր երեք դար: Բարեփոխումների իրականացման ընթացքում թագավորը հայտնվեց Բեթելում, որտեղ այս հինավուրց սեղանն էր: Հերոբովամի ներկայությամբ շատ տարիներ առաջ արված մարգարեությունն այժմ պետք է բառացիորեն իրականանար: ՄԹ 298.3

«Այն սեղանը որ Բեթէլումն է և այն բարձրաւանդակը որ շինել էր Նաբատեան Յերոբովամը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ, այն սե ղանն ու բարձրաւանդակն էլ քանդեց եւ բարձրաւանդակը այրեց, մանրեց փոշի արաւ եւ Աստարովթն էլ այրեց: ՄԹ 298.4

Եւ Յովսիան դարձրեց երեսը եւ տեսաւ այն գերեզմանները, որ այն-տեղ սարի վերայ էին, եւ մարդ ուղարկեց ու առաւ այն ոսկորները գերեզմաններիցը եւ այրեց սեղանի վերայ ու պղծեց նորան Տիրոջ այն խօսքին համեմատ, որ աղաղակեց Աստուծոյ մարդը այն խօսքերը աղաղակելով»: ՄԹ 299.1

«Եւ թագաւորն ասեց. Սա ի՞նչ կոթող է, որ ես տեսնում եմ. Եւ այն քաղաքի մարդիկն ասեցին. Դա այն Աստուծոյ մարդի գերեզմանն է, որ Յուդայիցը եկաւ ու աղաղակեց Բեթէլի սեղանի վերայ այն խօսքերը որ դու արիր: Եւ թագաւորն ասեց. Հանգիստ թողեցէք նորան, ոչ ոք նորա ոսկորները չշարժեցնէ. Եւ պահեցին նորա ոսկորները Սամարիայից եկող մարգարէի ոսկորների հետ»: Դ Թագավորաց 23.15-18: ՄԹ 299.2

Ձիթենյաց լեռան հարավային լանջերին, Մորիա լեռան վրա Եհովայի’ վեր խոյացող գեղեցիկ տաճարի դեմդիմաց կանգնած էին սեղաններն ու [402] կռապատկերները, որ կառուցել էր Սողոմոնը’ իր կռապաշտ կանանց հաճոյանալու համար: Տե՜ս Գ Թագավորաց 11.6-8: Ավելի քան երեք դար այդ հսկա, գարշելի պատկերները’ Իսրայելի իմաստագույն թագավորի ուրացության լուռ վկաները, կանգնած էին «Հանցանքների լեռան» վրա: Հովսիան սրանք նույնպես հեռացրեց և ոչնչացրեց: ՄԹ 299.3

Թագավորը ձգտում էր հաստատել Հուդայի հավատը իր հայրերի Աստծո հանդեպ’ անցկացնելով մեծ Զատկի տոնն’ Օրենքի գրքում սահմանված կանոնների համաձայն: Պատասխանատուները, ովքեր պետք է իրականացնեին սուրբ ծառայությունները, նախապատրաստել էին ամեն ինչ, և տոնի մեծ օրն առատ զոհաբերություններ արվեցին: «Այս զատկի պէս չէր կատարուած Իսրայէլին դատող դատաւորների օրերից հետէ, եւ Իսրայէլի թագաւորների եւ Յուդայի թագաւորների օրերումը»: Դ Թագավորաց 23.22: Սակայն Հովսիայի նախանձախնդ-րությունը, որքան էլ ընդունելի Աստծո կողմից, չէր կարող քավություն լինել նախորդ սերունդների մեղքերի համար, և ոչ էլ թագավորի հետևորդների աստվածավախությունը կարող էր նպաստել շատերի սրտի փոփոխությանը, ովքեր համառորեն հրաժարվում էին կռապաշ-տությունից դառնալ դեպի ճշմարիտ Աստծո երկրպագությունը: ՄԹ 299.4

Զատկի տոնակատարությունից ավելի քան մեկ տասնամյակ անց Հովսիան դեռևս շարունակում էր թագավորել: Նա դիմավորեց մահը երեսունինը տարեկանում՝ եգիպտական ուժերի դեմ ճակատամար-տում «եւ թաղուեցաւ իր հայրերի գերեզմանատանը»: «Եւ բոլոր Յուդան եւ Երուսաղէմը սուգ արին Յովսիայի վերայ: Եւ Երեմիան ողբ ասեց Յովսիայի վերայ. Եւ բոլոր երգիչներն ու երգչուհիները յիշում են Յովսիային իրանց ողբերումը մինչեւ այսօր. Եւ նորանց սովորութիւն շինեցին Իսրայէլի համար. Եւ ահա նորանք գրուած են ողբերումը»: Բ Մնացորդաց 35.24, 25: «Հովսիայից առաջ նորան պէս թագաւոր չէր եղած, որ [405] բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը եւ բոլոր զօրութիւնովը Տիրոջը դարձած լինէր Մովսէսի բոլոր օրէնքին համեմատ, եւ նորանից յետոյ նորան նմանը վեր չկացաւ: Սակայն Տէրը ետ չդարձաւ իր մեծ բորբոքուած բարկութիւնիցը, ...այն բոլոր պատճառած բարկութիւնների համար, որ Մանասէն նորան բարկացրել էր»: Դ Թագավորաց 23.25, 26: Արագ մոտենում էր Երուսաղեմի կատարյալ ավերման, երկրի բնակիչների բաբելոնյան գերության, ինչպես նաև դասեր քաղելու ժամանակը, ինչը նրանք հրաժարվել էին անել առավել բարենպաստ հանգամանքներում: [406] ՄԹ 300.1