ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 27 - ԱՔԱԶ
*****
Աքազի գահ բարձրանալով Եսայիան և նրա ընկերները հայտնվեցին ավելի սարսափելի պայմաններում, քան մինչ այդ գոյություն էին ունեցել Հուդայի թագավորությունում: Նախկինում կռապաշտական սովորությունների գայթակղիչ ազդեցությանը դիմակայած շատերին այժմ ստիպում էին մասնակցել հեթանոսական աստվածների երկրպագությանը: Իսրայելի իշխանները չէին արդարացնում իրենց շնորհված վստահությունը, կեղծ մարգարեներ էին վեր կենում մարդկանց մոլորեցնող լուրերով, իսկ քահանաներից ոմանք նույնիսկ սովորեցնում էին շահադիտական նպատակներով: Սակայն աստվածուրացություն հրահրողները դեռևս պահպանում էին աստվածային երկրպագության ձևերը և հայտարարում, որ համարվում են Աստծո ժողովրդի մեջ: ՄԹ 238.1
Միքիա մարգարեն, ով վկայում էր այդ անհանգիստ ժամանակ-ներում, հայտարարեց, որ Սիոնի մեղավորները’ պնդելով թե. «Տիրոջ վերայ են կռնում» և աստվածահայհոյությամբ պարծենում. «Չէ՞ որ Տէրը մեր մէջն է, մեզ վերայ չարիք չի գալ», շարունակում էին «Սիօնը արիւնահեղութեամբ շինելով, եւ Երուսաղէմը’ անիրաւութեամբ»: Միքիա 3.11, 10: Այս չարությունների դեմ էր, [322] որ Եսայիա մարգարեն բարձրացրեց իր խիստ հանդիմանական ձայնը. «Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Սոդոմի իշխաններ, ականջ դրէք մեր Աստուծոյ օրէնքին, ով Գոմորի ժողովուրդ: Ի՞նչ պէտք է ինձ ձեր զոհերի շատութիւնը, ասում է Տէրը... Երբոր գալիս էք, իմ երեսը տեսնելու. դա ո՞վ է պահանջում ձեր ձեռքից’ կոխատել իր սրահները»: Եսայիա 1.10-12: ՄԹ 238.2
Սուրբ Գիրքը գրում է. «Ամբարիշտների զոհը պիղծ է. Մանաւանդ երբոր չար խորհրդով մատուցանեն»: Առակաց 21.27: Երկնքի Աստծո «աչքերը մաքուր են չարութիւն տեսնելուց», և «անիրաւութեան մտիկ տալ չի կարող»: Ամբակում 1.13: Աստված երես է դարձնում մեղավոր-ներից ոչ այն պատճառով, որ չի ցանկանում ներել նրանց: Նա անկարող է ազատագրել մեղքից այն պատճառով, որ մեղավորը հրաժարվում է օգտվել շնորհի լիառատ հարստությունից: «Ահա Տիրոջ ձեռքը չէ կարճացել փրկելուց, եւ նորա ականջը չէ ծանրացել լսելուց. Այլ ձեր անօրէնութիւններն են բաժանում ձեր եւ ձեր Աստուծոյ մէջ տեղը. եւ ձեր մեղքերը ծածկեցին նորա երեսը ձեզանից որ չլսէ»: Եսայիա 59.1, 2: ՄԹ 239.1
Սողոմոնը գրել էր. «Վա՜յ քեզ, երկիր, որ թագաւորդ տղայ է»: Ժողովող 10.16: Արդ, այդպես էր նաև Հուդայի դեպքում: Շարունակական անօրենությունների պատճառով նրա կառավարիչները նմանվել էին երեխաների: Եսայիան ժողովրդի ուշադրությունը հրավիրում էր աշխարհի ազգերի մեջ իր դիրքի թուլությանը, և ցույց տալիս, որ դա բարձրավանդակներում գործվող չարությունների հետևանքն է: «Ահա,նա ասաց,Զօրաց Եհովայ Տէրը հեռացնելու է Երուսաղէմից եւ Յուդայից գաւազանն ու ցուպը, հացի բոլոր նեցուկը, եւ ջրի բոլոր նե-ցուկը, քաջին եւ պատերազմական մարդին, դատաւորին ու մարգարէին, եւ գուշակողին ու ծերին, [323] յիսնապետին ու պատուաւորին, եւ խորհրդականին ու իմաստուն ճարտարապետին եւ գիտուն կախարդին: Եւ ես նորանց վերայ երիտասարդներ պիտի իշխան դնեմ, եւ մանուկները պիտի իշխեն նորանց վերայ»: «Որովհետեւ Երուսաղէմը սասանուել է եւ Յուդան’ ընկել. Որովհետեւ նորանց լեզուներն ու գոր-ծերը Տիրոջ դէմ է»: Եսայիա 3.1-4, 8: ՄԹ 239.2
«Քո առաջնորդները,շարունակեց մարգարեն,մոլորեցուցիչներ են, եւ նորանք քո շաւիղների ճանապարհը խանգարել են»: Համար 12: Սա բառացիորեն բնորոշ էր Աքազի թագավորությանը, քանի որ նրա համար այսպես է գրված. «Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհներովը, եւ Բահաղիմների համար ձուլածոյ կուռքեր էլ շինեց: Եւ Ենովմի որդիի ձորումը խունկ էր ծխում, եւ իր որդիներին կրակով այրեց այն ազգերի գարշութիւնների պէս, որոնց Տէրը Իսրայէլի որդկանց առաջից քշել էր»: Բ Մնացորդաց 28.2, 3, Դ Թագավորաց 16.3: ՄԹ 239.3
Սա իսկապես վտանգավոր ժամանակաշրջան էր ընտրյալ ազգի համար: Ընդամենը մի քանի տարի, և Իսրայելի թագավորության տասը ցեղերը պետք է ցրիվ գային հեթանոս ազգերի մեջ: Հուդայի թագավորության ապագան նույնպես մռայլ էր: Բարու ուժերն արագորեն քչանում էին, չարի ուժերը’ բազմապատկվում: Տեսնելով իրավիճակը’ Միքիա մարգարեն ստիպված էր բացականչել. «Կորչում է բարեպաշտը երկրիցը, եւ ուղիղը չ’կայ մարդկանց մէջ»: «Նորանց լաւագոյնը փուշի նման է, ուղիղը փշեղէն ցանգից վատ»: Միքիա 7.2, 4: «Եթէ որ Զօրաց Տէրը մեզ համար մի քիչ մնացորդ չթողէր,բացականչեց Եսայիան,Սոդոմի եւ ... Գոմորի պէս կլինէինք»: Եսայիա 1.9: ՄԹ 240.1
Հանուն հավատարիմ մնացածների, ինչպես նաև մեղավորի հանդեպ [324] Իր անսահման սիրո շնորհիվ’ Աստված բոլոր դարերում էլ համբերատար է գտնվել ապստամբների նկատմամբ և նրանց հորդորել է թողնել չար ընթացքը և վերադառնալ Իր մոտ: «Հրաման հրամանի վերայ,... խրատ խրատի վերայ,... մի քիչ այստեղ, մի քիչ այն տեղ»‘ Իր ընտրյալ մարդկանց միջոցով Նա սովորեցրել է մեղավորներին արդարության ճանապարհը: Եսայիա 28.10: ՄԹ 240.2
Այսպես էր նաև Աքազի թագավորության ժամանակ: Եհովայի հանդեպ ունեցած հավատարմությանը վերադառնալու հրավերը հրա-վերի հետևից ուղարկվում էր մոլորյալ Իսրայելին: Զերմ էին մարգա-րեների խնդրանքները, և երբ նրանք կանգնում էին ժողովրդի առաջ’ ապաշխարության և բարեփոխման ջերմեռանդ հորդորով, նրանց բա-ռերը պտուղ էին բերում Աստծո փառքի համար: ՄԹ 240.3
Միքիայի միջոցով տրվեց հրաշալի կոչը. «Մէկ լսեցէք Տիրոջ ասածը. Վեր կաց, դատ վարիր սարերի առաջին, եւ բլուրները լսեն քո ձայնը: Լսեցէք, ով սարեր, Տիրոջ դատը, եւ դուք, ով հաստատուն հիմունք երկրի. որովհետեւ Տէրը դատ ունի իր ժողովրդի հետ, եւ Իսրայէլի հետ պիտի վիճէ»: ՄԹ 240.4
«Ով իմ ժողովուրդ, ես քեզ ի՞նչ եմ արել, եւ ի՞նչով եմ քեզ յոգնեցրել, պատասխանիր ինձ: Որովհետեւ ես քեզ հանել եմ Եգիպտոսի երկրիցը, եւ ծառայութեան տանիցը քեզ ազատել եմ, եւ քո առաջն ուղարկեցի Մովսէսին, Ահարօնին եւ Մարիամին»: ՄԹ 240.5
«Ով իմ ժողովուրդ, մէկ յիշիր թէ ի՞նչ էր խորհում Մովաբի Բաղակ թագաւորը, եւ թէ նորան ի՞նչ պատասխանեց Բէովրեան Բաղաամ. Սատիմից մինչեւ Գաղգաղա. որպէս զի գիտենաս Տիրոջ արդար գործերը»: Միքիա 6.1-5: ՄԹ 240.6
Այն Աստվածը, Ում մենք ծառայում ենք, երկայնամիտ է, «չ’պակասեցան նորա գթութիւնները»: Ողբ 3.22: Փորձաշրջանի ողջ ընթացքում Նրա Հոգին աղերսում էր մարդկանց’ [325] ընդունել կյանքի պարգևը: «Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես ամբարշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գայ իր ճանապարհիցը եւ ապրէ: Դարձէք, դարձէք ձեր չար ճանապարհներիցը, եւ ինչո՞ւ համար դուք մեռնէք»: Եզեկիել 33.11: Հատուկ հնարք բանեցնելով’ սատանան մար-դուն մեղքի է մղում, ապա նրան թողնում այնտեղ’ անօգնական ու ան-հույս, և մարդը վախենում է ներում փնտրել: Սակայն Աստված հրավի-րում է. «Կամ թէ իմ զօրութիւնիցը բռնեն, ինձ հետ խաղաղութիւն անեն. Խաղաղութիւն անեն ինձ հետ»: Եսայիա 27.5: Քրիստոսով արված են բոլոր նախապատրաստությունները, ողջ օգնությունն’ առաջարկված: Ուրացության օրերին Հուդայում և Իսրայելում շատերն էին հարցնում. «Ես ի՞նչով դիմաւորեմ Տիրոջը, ընկնեմ Բարձրեալ Աստուծոյ առաջին. արդեօք դիմաւորեմ նորան ողջակէզներո՞վ, մէկ տարեկան որթերո՞վ: Մի՞թէ Տէրը կ’հաճի հազարաւոր խոյերի, կամ բիւրաւոր իւղի գետերի»: Պատասխանը պարզ է և հստակ. «Քեզ յայտնել է, ով մարդ, թէ ինչ է բարին. եւ Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ քո Աստուծոյ հետ»: Միքիա 6.6-8: ՄԹ 241.1
Ուշադրությունը հրավիրելով գործնական բարեպաշտության կարևորությանը’ մարգարեն միայն կրկնում էր դարեր առաջ Իսրայելին տրված խորհուրդը: Երբ նրանք գրեթե մտնում էին խոստացված երկիր, Մովսեսի միջոցով եղավ Տիրոջ խոսքը. «Եւ հիմա, ով Իսրայէլ, ի՞նչ է պահանջում քեզանից քո Եհովայ Աստուածը. բայց միայն որ քո Եհովայ Աստուածանից վախենաս, նորա ամեն ճանապարհներումը գնաս եւ նորան սիրես, եւ պաշտես քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ, որ Եհովայի պատուիրանքները եւ կանոնները պահես, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քեզ համար լաւ լինի»: Երկրորդ օրինաց 10.12, 13: Այս խորհուրդները դարեդար [326] կրկնվել էին Եհովայի ծառաների կողմից նրանց համար, ովքեր ձևը պահելու և ողորմությունը մոռանալու վտանգի մեջ էին: Երբ երկրային ծառայության ժամանակ Քրիստոսին մոտեցավ մի իրավագետ հետևյալ հարցով’ «Վարդապետ, ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը», Հիսուսը պատասխանեց. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը: Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը: Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս: Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը»: Մատթեոս 22.36-40: ՄԹ 241.2
Մարգարեների և Իր’ Տիրոջ այս պարզ արտահայտությունները պետք է ընդունվեն մեր կողմից որպես Աստծո ձայն’ ուղղված բոլոր մարդկանց: Մենք չպետք է կորցնենք ողորմության գործեր գործելու, բեռնավորվածների և ճնշվածների հանդեպ քնքուշ հոգատարություն և քրիստոնեական բարեկրթություն ցուցաբերելու ոչ մի հնարավորություն: Եթե մենք չենք կարող անել ավելին, կարող ենք գոնե քաջալե-րանքի և հույսի խոսքեր ասել նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և ում կարելի է ավելի հեշտ մոտենալ կարեկցանքի և սիրո պողոտայով: Հարուստ և լիասիրտ են այն խոստումները, որ տրվել են նրանց, ովքեր աչալրջորեն ուրախության և օրհնության հնարավորություններ են փնտրում մարդկանց կյանքի համար: «Եւ կերակրես սովածին ախոր-ժանօքդ, եւ կարօտի հոգին կշտացնես, այն ժամանկ քո լոյսը կծագի խաւարումը, եւ քո խաւարը կլինի կէս օրուայ պէս: Եւ Տէրը քեզ միշտ կառաջնորդէ, եւ կկշտացնէ քո անձը երաշտներումը, եւ ոսկորներդ կզօրացնէ, եւ ջրարբի պարտէզի նման կլինես, եւ ջրի ակնի պէս’ որի ջուրը չի պակասիլ»: Եսայիա 58.10, 11: ՄԹ 242.1
Չնայած մարգարեների ջերմեռանդ հորդորներին’ Աքազի կռա-պաշտական ընթացքն ունեցավ միայն մեկ արդյունք: [327] «Տիրոջ բարկութիւնն էլ եկաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ. Եւ նա նորանց մատնեց խռովութեան, աւերման եւ խայտառակութեան»: Բ Մնացոր-դաց 29.8: Թագավորությունն արագ անկում էր ապրում, որի գոյու-թյունն անգամ շուտով վտանգվեց զավթիչ բանակների կողմից: «Այն ժամանակ վեր եկան Ասորիների Ռասին թագաւորը եւ Իսրայէլի թա-գաւորը’ Ռովմելայի որդի Փակէէն Երուսաղէմի վերայ պատերազմի, եւ պաշարեցին Աքազին»: Դ Թագավորաց 16.5: ՄԹ 242.2
Եթե Աքազը և նրա թագավորության իշխանները լինեին Բարձրյալի հավատարիմ ծառաներ, նրանք այդպես սարսափելի կերպով չէին վախենա այնքան անբնական այս դաշինքից, որը կազմվել էր նրանց դեմ: Բայց շարունակական մեղքերը նրանց զրկել էին ուժից: Վիրա-վորված Աստծո պատժիչ դատաստանների [328] անասելի սարսափից կաթվածահար’ թագավորի սիրտը «դողաց... եւ նորա ժողովրդի սիրտը ինչպէս որ անտառի ծառերը դողում են քամիիցը»: Եսայիա 7.2: Այս ճգնաժամին Տիրոջ խոսքը եղավ Եսայիային, որ հրամայում էր հանդիպել դողդողացող թագավորին և ասել. ՄԹ 242.3
«Զգոյշ եղիր որ հանդարտ լինիս, մի վախենար եւ սիրտդ չթուլանայ:... Որովհետեւ Ասորին քո մասին չար խորհուրդ է արել, նաեւ Եփրեմն ու Ռովմելայի որդին, ասելով. վեր գնանք Յուդայի վերայ եւ ահաբեկ անենք նորան եւ նուաճենք նորան մեզ համար, եւ նորա մէջ թագաւոր դնենք:... Այսպէս է ասում Եհովայ Տէրը. պիտի չհաստատուի եւ չկատարուի այդ»: Մարգարեն հայտարարեց, որ շուտով գալու է Իս-րայելի թագավորության, ինչպես և Ասորեստանի վերջը: «Եթէ չհաւատաք,-եզրափակեց նա,յիրաւի չէք մնալ»: Համարներ 4-7, 9: ՄԹ 243.1
Որքան լավ կլիներ Հուդայի թագավորության համար, եթե Աքազն ընդուներ այն որպես երկնքի լուր: Սակայն ընտրելով մարդկային բազկի ուժը’ նա դիմեց հեթանոսների օգնությանը: Հուսահատ’ նա լուր ու-ղարկեց Ասորեստանի թագավոր Թագղաթ-Փաղասարին. «Ես քո ծա-ռան եւ քո որդին եմ, եկ եւ ինձ ազատիր Ասորիների թագաւորի ձեռքից եւ Իսրայէլի թագաւորի ձեռքից, որ վեր են կացել ինձ վերայ»: Դ Թագավորաց 16.7: Խնդրանքն ուղեկցվում էր հարուստ նվերներով’ թա-գավորի և տաճարի գանձարաններից: ՄԹ 243.2
Ցանկալի օգնությունն ուղարկվեց, և Աքազ թագավորի վիճակը ժա-մանակավորապես թեթևացավ, սակայն ի՜նչ գին ունեցավ դա Հուդայի համար: Առաջարկված հարկը տուրք տվեց Ասորեստանի ագահու-թյանը, և այդ ուխտադրուժ ազգը շուտով սպառնաց հեղեղել և ավերել Հուդան: Աքազը և նրա դժբախտ ենթականերն այժմ անհանգստացած էին ամբողջովին դաժան ասորացիների ձեռքերում հայտնվելու վախից: [329] ՄԹ 243.3
«Տէրը նկուն արաւ Յուդային» շարունակական հանցանքների պատճառով: Պատժի այս պահին անգամ Աքազն, ապաշխարելու փոխարեն, «շարունակ մեղք էր գործում Տիրոջ դէմ... Եւ զոհեր էր մատուցանում Դամասկոսի աստուածներին»: Քանի որ «ասորիների թագաւորների աստուածներն օգնում են իրանց,ասաց նա,ես նորանց զոհեր մատուցանեմ որ ինձ օգնեն»: Բ Մնացորդաց 28.19, 22, 23: ՄԹ 243.4
Երբ մոտեցավ հավատուրաց թագավորի կառավարման ավարտը, նա ստիպեց, որ տաճարի դռները փակեն: Սուրբ ծառայությունները ընդհատվեցին: Աշտանակներն այլևս չէին վառվում սեղանի առաջ: Այլևս զոհաբերություններ չէին արվում մարդկանց մեղքերի համար: Քաղցր խնկաբույրն այլևս վեր չէր բարձրանում առավոտյան ու երե-կոյան զոհի ժամանակ: Դատարկելով Աստծո տան սրահները և ամուր փակելով դրա դռները’ անաստված քաղաքի բնակիչները Երուսաղեմի փողոցների բոլոր անկյուններում համարձակորեն սեղաններ տեղադրեցին հեթանոսական աստվածների երկրպագության համար: Հեթանոսությունը թվացյալ հաղթանակ էր տարել, չարի ուժերը գրեթե հաղթանակել էին: ՄԹ 243.5
Սակայն Հուդայում կային մարդիկ, ովքեր պահպանել էին իրենց հավատարմությունը Եհովայի հանդեպ’ հաստատակամորեն հրա-ժարվելով հեթանոսությունից: Նրանց էր, որ Եսայիան, Միքիան ու նրանց գործընկերները նայում էին հույսով, երբ նրանք ուսումնասիրում էին Աքազի կառավարման վերջին տարիներին իրականացված ավերումը: Նրանց սրբարանը փակվեց, սակայն հավատարիմներին տրվեց հավաստիացումը. «Զօրաց Տիրոջը’ այո նորան սրբեցէք. եւ նա լինի ձեր երկիւղը եւ ձեր զարհուրանքը: Եւ նա ձեզ համար սրբարան կլինի»: Եսայիա 8.10, 13, 14: [330] ՄԹ 244.1