ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 26 - «ԱՀԱ ՁԵՐ ԱՍՏՈՒԱԾԸ»
*****
Եսայիայի օրերում մարդկության հոգևոր ընկալումը մթագնել էր’ Աստծուն սխալ հասկանալու պատճառով: Սատանան երկար էր ձգտել, որ մարդկանց դրդի իրենց Արարչին նայելու որպես մեղքի, տառապանքի և մահվան հեղինակի: Նրանք, ում նա այդպես խաբել էր, պատկերացնում էին, թե Աստված դաժան ու խստապահանջ է: Կարծում էին, թե Նա հետամտում է մեղավորին’ պատժելու և դատապարտելու համար, մերժում է, քանի որ դրա համար հիմնավոր պատճառ կա: Նենգ խաբեբան խեղաթյուրել էր երկինքը կառավարող սիրո օրենքը’ այն ներկայացնելով որպես մարդու երջանկության սահմանափակում, ծանր մի լուծ, որից պետք է հաճույքով ազատագրվել: Նա հայտարարում էր, որ հնարավոր չէ հնազանդվել պատվիրաններին, և որ մեղքի պատիժներն կամայականորեն են տրվում: ՄԹ 231.1
Իսրայելացիները արդարացում չունեին’ Եհովայի իրական բնա-վորությունը տեսադաշտից կորցնելու համար: Աստված հաճախ էր հայտնվել նրանց’ Մեկը, Ով «գթած է եւ ողորմած, երկայնամիտ եւ հարուստ քաղցրութիւնով եւ ճշմարտութիւնով»: [311] Սաղմոս 86.15: «Երբոր մանուկ էր Իսրայէլը,վկայեց Նա,ես սիրում էի նորան, եւ Եգիպտոսից կանչեցի իմ որդին»: Ովսեե 11.1: ՄԹ 231.2
Աստված գորովանքով էր վերաբերվել Իսրայելին նրա’ Եգիպտոսի գերությունից ազատագրվելու և դեպի խոստացված երկիր ճանա-պարհորդելու ընթացքում: «Նորանց բոլոր նեղութիւնների մէջ նա նեղ-վում էր. եւ նորա երեսի հրեշտակը ազատեց նորանց. իր սիրովն ու գթութիւնովը նա փրկեց նորանց, եւ նորանց վեր առաւ եւ կրեց նորանց բոլոր վաղուցւայ օրերումը»: Եսայիա 63.9: ՄԹ 231.3
«Իմ երեսը պիտի գնայ /քեզ հետ/»‘ սա էր նրանց տրված խոստումն անապատով ճանապարհորդելիս: Ելից 33.14: Այս հավաստիացումն ուղեկցվում էր Եհովայի բնավորության հրաշալի հայտնությամբ, որը հնարավորություն տվեց Մովսեսին’ ամբողջ Իսրայելին հռչակելու Աստծո բարության մասին և լիակատար կերպով վկայակոչելու անտե-սանելի Թագավորի հատկանիշները: «Եհովան նորա առջեւիցն անցաւ, եւ կանչեց. Եհովայ Եհովայ’ Աստուած ողորմած եւ գթած’ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով, Որ հազարների ողորմութիւն ես անում, որ անօրէնութիւն’ յանցանք եւ մեղք ես ներում, բայց յանցաւորին բնաւ անպարտ չես թողնում»: Ելից 34.6, 7: ՄԹ 232.1
Եհովայի համբերատարության և Նրա անսահման սիրո ու ողոր-մածության նկատմամբ վստահությունն էր, որ Մովսեսին օգնեց ներ-կայացնելու իր հրաշալի պաշտպանական խոսքը’ Իսրայելի կյանքի պահպանման համար, երբ խոստացված երկրի սահմաններին նրանք հրաժարվեցին առաջ շարժվել’ համաձայն Աստծո հրամանի: ՄԹ 232.2
Նրանցնմանանինրանք հրաժարվեցին առաՏերընցնմանանինրանք հրԵւընցնմանանին ւընցնմանանինրանք հրաժարվեցին առաջ », նցնմանանինրաէր Մովսեսիանանինրանք հրադարձնելա«նորանցիցնանինրանք հրաժարվեց»: Թվոց 14.12: 4ցնցիցնանինրանք հրաժարվեցին առաջ շարժվել Աստծո [312] հրաշալիցնանինրանք հրաժարվեցին առաջ շարժգրանցելցհօգուտլցնանինրանք հրաԵվգուտլցնանինրանք հրաժամենահզորանինրանք հրաժարվեցին Աստծոնահզն ծոնահզորանինրանք հրաժարվեցին համարներ 17-19: Աստված պատասխանեց ողորմությամբ. «Ներեցի քո խօսքի պէս», ապա մարգարեության տեսքով Մովսեսին հայտնեց Իր նպատակը’ Իս-րայելի վերջնական հաղթանակի մասին: «Բայց կենդանի եմ ես,հայ-տարարեց Նա,որ բոլոր երկիրը Եհովայի փառքովը պիտի լցուի»: Հա-մարներ 20, 21: Աստծո փառքը, Նրա բնավորությունը, Նրա ներողամիտ բարությունն ու քնքուշ սերը’ այն, որ Մովսեսը խնդրել էր Իսրայելի հա-մար, պետք է բացահայտվեր համայն մարդկությանը: Եվ Եհովայի այս խոստումը կրկնակի վստահելի դարձնելու նպատակով այն հաստատվեց երդմամբ: Եվ քանի որ Աստված կա և իշխում է, Նրա փառքը կհայտնվի «հեթանոսների մէջ..., ամեն ազգերի մէջ նորա հրաշքները»: Սաղմոս 96.3: ՄԹ 232.3
Այս մարգարեության ապագա իրականացման վերաբերյալ էր, որ Եսայիան լսել էր գահի առջև փայլող սերովբեի’ «բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը» երգը: Եսայիա 6.3: Վստահ այս խոսքերի ճշմարտացիությանը’ մարգարեն հետագայում համարձակորեն հայտարարում էր նրանց մասին, ովքեր խոնարհվում էին փայտի ու քարի պատկերներին. «Նորանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստուծոյ վայելչութիւնը»: Եսայիա 35.2: ՄԹ 233.1
Այսօր այս մարգարեությունը սրնթաց կերպով իրականանում է: Աստծո եկեղեցու ավետարանչական գործունեությունը երկրի վրա առատ պտուղներ է բերում, և շուտով Ավետարանի լուրը կազդարարվի բոլոր ազգերին: «Իր փառաւոր շնորհքի գովասանքի համար» տղամարդիկ և կանայք ամեն ցեղից, լեզվից, և ժողովուրդներից ըն-դունվում են «այն Սիրելիով», «որ [313] նոր եկող դարերում յաւիտեան ցոյց տայ իր շնորհքի գերազանց մեծութիւնը, Քրիստոս Յիսուսի մեզ վերայ ցոյց տուած քաղցրութիւնովը»: Եփեսացիս 1.6, 2.7: «Օրհնեալ է Տէր Աստուած’ Իսրայէլի Աստուածը. որ մինակ նա է հրաշք անող: Եւ օրհնեալ է նորա փառաւոր անունը յաւիտեան. եւ թող ամեն երկիր լցուի նորա փառքովը»: Սաղմոս 72.18, 19: ՄԹ 233.2
Սրբարանի բակի տեսիլքում Եսայիային տրվեց Իսրայելի Աստծո բնավորության հստակ պատկերը: Նրա առաջ մեծ վսեմությամբ հայտնվել էր «բարձրը եւ Բարձրեալը, յաւիտենականութեան մէջ բնակողը, եւ որի անունը Սուրբ է», և մարգարեն հասկացավ իր Տիրոջ կարեկցող բնավորությունը: Նա, Ով բնակվում է «բարձրումը եւ սուրբ տեղը», լինում է «կոտրած եւ խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնի, եւ կենդանացնի սրտով կոտրուածներին»: Եսայիա 57.15: Այն հրեշտակը, որին հանձնարարվեց դիպչել Եսայիայի շուրթերին, նրան հայտնեց հետևյալը. «Քո անօրէնութիւնը հեռացաւ, եւ քո մեղքը քաւուեցաւ»: Եսայիա 6.7: ՄԹ 233.3
Տեսնելով Աստծուն’ մարգարեն ոչ միայն սեփական չնչինությունը զգաց, ինչպես տարսոնացի Սողոսը Դամասկոսի դարպասների մոտ, այլև նրա խոնարհված սրտին հասավ ներման հավաստիացումը’ լիա-կատար և ձրի, և նա վեր բարձրացավ որպես վերափոխված մարդ: Նա տեսել էր իր Տիրոջը: Նա մի ակնթարթ տեսել էր աստվածային բնա-վորության վայելչությունը: Նա կարող էր վկայել այն վերափոխման մասին, որ իրագործվել էր անսահման Սիրուն նայելու միջոցով: Դրանից հետո նա ոգեշնչվել էր’ մոլորյալ Իսրայելին մեղքի բեռից ու դատա-պարտությունից ազատագրելու բուռն ցանկությամբ: «Ձեր էլ ո՞ր տեղին կարելի է զարկել»,հարցրեց մարգարեն: «Հիմա եկէք ու վիճաբանենք, [314] ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւ-նի պէս պիտի սպիտականան. եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան»: «Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, դադարեցէք չա-րութիւն գործելուց: Սովորեցէք բարութիւն անել»: Եսայիա 1.5,18,16,17: ՄԹ 233.4
Այն Աստվածը, Ում կանչված էին ծառայելու, սակայն Ում բնավո-րությունը նրանք սխալ էին ճանաչել, նրանց առջև էր’ որպես հոգևոր հիվանդությունների մեծ Բժիշկ: Սակայն ինչու՞ է ամբողջ գլուխը հի-վանդ և ամբողջ սիրտը թուլացած, ինչու՞ ոտքի թաթից մինչև գլխի ծայրը ուժահատ է, վերքեր, կապտուկներ, թարախոտ պալարներ են: Տե’ս Եսայիա 1.6: Ով համառորեն քայլել է սրտի ուզած ճանապարհով, կգտնի ապաքինում, եթե Տիրոջը դառնա: «Նորա ճանապարհները ես տեսել եմ, - հայտարարեց Աստված, - եւ ես բժշկելու եմ նորան. և նորան առաջնորդելու ու նորան եւ նորա սգաւորներին մխիթարելու եմ: ... Խաղաղութիւն, խաղաղութիւն լինի հեռուներին եւ մօտիներին, ասում է Տէրը, եւ ես պիտի բժշկեմ նորան»: Եսայիա 57.18, 19: ՄԹ 234.1
Մարգարեն բարձրացրեց Աստծուն’ որպես համայնի Արարիչ: Հու-դայի քաղաքներին ուղղված նրա լուրն այս էր. «Ահա ձեր Աստուածը»: Եսայիա 40:9: «Այսպէս է ասում Տէր Աստուածը, որ ստեղծեց երկինքը եւ նորան տարածեց. որ ընդարձակեց երկիրը եւ նորանում բուսածը»: «Այսպէս է ասում Տէր Աստուածը,», «որ հաստատում եմ լոյսը եւ ստեղ-ծում խաւարը», «Ես եմ շինել երկիրը եւ մարդին նորա վերայ ստեղծել, իմ ձեռքերն են տարածել երկինքը, եւ ես պատուիրում եմ նորա բոլոր զօրքին»: Եսայիա 42:5, 44:24, Եսայիա 45:7, 12: «Ուրեմն ո՞ւմ էք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ, ասում է Սուրբը: Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է [315] ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով’ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. մէկը չի կորչիլ»: Եսայիա 40:25, 26: ՄԹ 234.2
Նրանք, ովքեր վախենում էին, թե չեն ընդունվի, եթե վերդառնան Աստծո մոտ, մարգարեն հայտարարեց. «Ի՞նչու համար ասում ես, ով Յակոբ, եւ ի՞նչու ես խօսում, ով Իսրայէլ, թէ’ Իմ ճանապարհը ծածկուած է Տէրիցը, եւ իմ Աստուածանից զանց է եղած իմ իրաւունքը: Մի՞թէ չգիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ. նորա հանճարը անքննելի է: Նա է յոգնածին ոյժ տուողը. եւ նա կարողութիւն չունեցողին զօրութիւն է շատացնում: Եւ երիտասարդներն կյոգնեն եւ կվաստակեն, եւ ընտիրները թուլութիւնով կթուլանան, բայց Տիրոջ ապաւինողները կնորոգուին ոյժով, թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն յոգնիլ»: Համարներ 27-31: ՄԹ 234.3
Անսահման Սիրո սիրտը ձգտում է նրանց, ովքեր իրենց անզոր են զգում ազատագրվելու սատանայի որոգայթներից, և Նա գթասրտորեն առաջարկում է ամրացնել նրանց, որ ապրեն Իր համար: «Մի վախենար, - խրախուսում է Նա,որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը»: «Որովհետեւ ես Եհովաս’ քո Աստուածը’ զօրացնում եմ քո աջը. որ ասում եմ քեզ. Մի վախենար, ես կօգնեմ քեզ: Մի վախենար, ով որդ Յակոբ, ով Իսրայէլի խմբիկը, Ես քեզ օգնելու եմ, ասում է Եհովան, եւ քեզ Փրկողը Իսրայէլի Սուրբն է»: Եսայիա 41:10, 13, 14: [316] ՄԹ 235.1
Հուդայի համարյա բոլոր բնակիչներն անարժան էին, սակայն Աստված չէր թողնելու նրանց: Նրանք հեթանոսների մեջ պետք է բարձրացնեին Նրա անունը: Նրա հատկանիշներին բոլորովին ան-ծանոթ մարդիկ դեռ պիտի տեսնեին աստվածային բնավորության փառքը: Իր բարեգութ ծրագրերը բացահայտելու նպատակով էր, որ Նա շարունակաբար ուղարկում էր Իր ծառա մարգարեներին հետևյալ լուրով. «Մէկ ետ դարձէք ամեն մէկդ իր չար ճանապարհիցը»: Երեմիա 25.5: «Իմ անուան համար,հայտարարեց Նա Եսայիայի միջոցով,ուշացնում եմ իմ բարկութիւնը, եւ իմ փառքի համար ինձ պիտի ետ պահեմ քեզ դէմ, որպէս զի քեզ չփչացնեմ»: «Իմ պատճառով, իմ պատճառով պիտի անեմ, որովհետեւ ի՜նչպէս պղծվում է իմ անունը. եւ ես իմ փառքը ուրիշին չեմ տալ»: Եսայիա 48:9, 11: ՄԹ 235.2
Ապաշխարության կոչն ակնհայտ պարզությամբ էր հնչում, և բոլորն էին կանչվում դարձի գալու: «Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է,աղերսում էր մարգարեն,նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է: Ամբարիշտը թողէ իր ճանապարհը, եւ անօրէն մարդը’ իր խոր-հուրդները, եւ դառնայ Տիրոջը, եւ նա կողորմէ նորան, եւ’ մեր Աստուծուն, որովհետեւ նա շատ ներող է»: Եսայիա 55:6, 7: ՄԹ 235.3
Իսկ դու’ ընթերցո՜ղ, ընտրե՞լ ես քո ուղին: Դու հեռացե՞լ ես Աստծուց: Դու որոնե՞լ ես’ ճաշակելու մեղքի պտուղները, ապա հայտնաբերել, թե ինչպես են դրանք մոխրի վերածվում շուրթերիդ վրա: Եվ հիմա, երբ կյանքի ծրագրերդ խափանված, և հույսերդ մարած են, նստել ես մենակ և լքվա՞ծ: Սրտիդ հետ այնքան երկար խոսող ձայնը, որը սակայն դու չէիր լսում, քեզ ասում է’ հստակ ու պարզ. «Վեր կացէք ու գնացէք, որովհետեւ սա չէ հանգստութեան տեղը. այն պղծութեան պատճառով [319], որ պիտի կործանէ, եւ այն էլ սաստիկ կործանումով»: Միքիա 2.10: Վերադարձե՜ք ձեր Հոր տուն: Նա հրավիրում է ձեզ’ ասելով. «Դարձիր դէպի ինձ, որովհետեւ ես քեզ փրկել եմ»: «Ինձ մօտ եկէք, լսեցէք եւ ձեր հոգին կապրէ. եւ ձեզ հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ’ Դաւիթի հաւատարիմ ողարմութիւնները»: Եսայիա 44:22; 55:3: ՄԹ 236.1
Մի’ լսեք թշնամու’ Քրիստոսից հեռու մնալու առաջարկը, մինչև դուք ավելի լավը կդառնաք, մինչև բավականին լավը կդառնաք’ Աստծուն գալու համար: Եթե սպասեք մինչ այդ պահը, երբեք չեք գա: Երբ սա-տանան մատնացույց է անում ձեր կեղտոտ հագուստը, կրկնե՜ք Փրկչի խոստումը. «Ինձ մօտ եկողին ես դուրս չեմ հանիլ»: Հովհաննես 6.37: Ասացե՜ք թշնամուն, որ Հիսուս Քրիստոսի արյունը փրկում է բոլոր մեղ-քերից: Դավթի աղոթքը ձե՜րը դարձրեք. «Սրբիր ինձ զոպայով’ եւ ես մաքուր կլինիմ. լուա ինձ’ եւ ձիւնից սպիտակ կլինիմ»: Սաղմոս 51.7: ՄԹ 236.2
Մարգարեի’ կենդանի Աստծուն դառնալու և Նրա բարի առաջարկներն ընդունելու Հուդային ուղղված հորդորներն ապարդյուն չէին: Եղան մարդիկ, ովքեր լուրջ ուշադրություն դարձրին և շրջվեցին իրենց կուռքերից, որպեսզի Եհովային պաշտեն: Նրանք սովորեցին տեսնել իրենց Ստեղծողի սերը, ողորմությունն ու քնքուշ կարեկցանքը: Եվ Հուդայի պատմության մեջ սպասվող մութ ու խավար օրերում, երբ միայն մնացորդը պետք է մնար երկրում, մարգարեի խոսքերը շա-րունակելու էին վճռական բարենորոգման պտուղներ բերել: «Այն օրը, - հայտարարեց Եսայիան,մարդս մտիկ պիտի տայ իր Արարչին, եւ աչքերը պիտի տեսնեն Իսրայէլի Սուրբին: Եւ նա չի նայիլ իր ձեռքի գործ սեղաններին. Եւ չի տեսնիլ այն որ իր մատերը շինել են’ Աստարովթի կուռքերը եւ արեգակի կուռքերը»: Եսայիա 17.7, 8: [320] ՄԹ 236.3
Շատերը պիտի նայեին կատարելապես սքանչելի այն Մեկին’ տասը հազարի մեջ Ամենագլխավորին: «Քո աչքերը տեսնելու են թագաւորին իր գեղեցկութեան մէջ»‘ սա էր նրանց տրված բարի խոստումը: Եսայիա 33.17: Նրանց մեղքերը պետք է ներվեին, և միայն Աստված պետք է դառնար նրանց պարծանքի առարկան: Կռապաշտությունից ազատագրվելու այդ ուրախ օրը նրանք բացականչելու էին. «Այլ Տէրը փառաւոր պիտի լինի այնտեղ մեզ համար լայնատարած գետերի’ վտակների տեղը... մեր դատաւորը Տէրն է, մեր օրէնսդիրը Տէրն է, մեր թագաւորը Տէրն է, նա է մեզ ազատողը»: Համարներ 21, 22: ՄԹ 236.4
Եսայիայի ուղերձներն’ ուղղված նրանց, ովքեր որոշեցին շրջվել իրենց չար ճանապարհներից, լի էին սփոփանքով և քաջալերանքով: Լսե՛ք Տիրոջ խոսքը’ ասված Իր մարգարեի միջոցով. ՄԹ 237.1
«Յիշիր այս, ով Յակոբ, եւ դու, ով Իսրայէլ,
որովհետեւ դու իմ ծառան ես.
ես քեզ ստեղծեցի, դու իմ ծառան ես,
ով Իսրայէլ, դու ինձանից չես մոռացուած:
Ես մէգի պէս ջնջել եմ քո յանցանքները,
եւ ամպի պէս’ քո մեղքերը.
դարձիր դէպի ինձ, որովհետեւես քեզ փրկել եմ»:
ՄԹ 237.2
Եսայիա 44.21, 22:
«Եւ այն օրը կասես.
Ով Տէր, ես գովում եմ քեզ,
որ ինձ վերայ բարկացար.
բարկութիւնդ ետ դառաւ, եւ ինձ
մխիթարեցիր:
Ահա Աստուած է իմ փրկութիւնը.
ես յոյս ունիմ եւ չեմ վախենալ.
որովհետեւ իմ զօրութիւնն ու
գովասանքը Տէր Եհովան է, եւ նա ինձ
փրկութիւն եղաւ...
Օրհներգեցէք Տիրոջը, որ մեծամեծ
բաներ է արել, սորանք իմացուած են
բոլոր երկրումը:
Աղաղակիր եւ ցնծացիր, ով Սիօնի
բնակչուհի, որովհետեւ մեծ է քո
միջումը Իսրայէլի Սուրբը»:
ՄԹ 237.3
Եսայիա 12: [321]