ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Ամեն բարի ն կատարյալ պարգև նրանից է, 11 Հունվար
Ամէն բարի տուրք և ամէն կատարյալ պարգև վերևիy է իշuում լույսի Հորիy, որի մէշ բնավ փոփոխnıմ է1 կամ՝ դարձվաժքի շոıք չկա: Հակոբոս 1-17: ԱԴ 15.1
Աստծո ուժը դրսևորվում է սրտի բաբախման, թոքերի աշխատանքի, մեր մարմնի հազարավոր տարբեր անոթներով շրջանառող կենդանի հոսանքների մեջ։ Գոյության ամեն պահով, կյանքի բոլոր հարմարություններով Նրան ենք պարտական։ Ունակություններն ու կարողությունները, որ զանազանում են մարդուն ավելի ցածրակարգ արարածներից, Արարչի շնորհն են։ Նա հեղեղում է մեզ Իր բարերարու-թյուններով։ Նրան ենք պարտական մեր ստացած սնունդով, խմած ջրով, կրած հագուստով, շնչած օդով։ Առանց Նրա հատուկ նախախնամության՝ օդը լցված կլիներ թույնով ու վարակով։ Նա առատաձեռն բարերար է ու պահապան։ Արեգակը, որ լուսավորում է երկիրն ու փառքի լուսապսակով պատում ողջ բնությունը, լուսնի խորհրդավոր, մեծաշուք ճաճանչը, ադամանդյա աստղերի փայլով սփռված երկնակամարի փառքը, անձրև— ները, որ թարմացնում են հողն ու ծաղկեցնում բուսականությունը, բնու- թյան ողջ բազմազան հարստությունը՝ վեհանիստ ծառերը, թփերն ու բույսերը, ալեծածան հացահատիկը, կապտաթույր երկինքը, կանաչ եր-կիրը, միմյանց հաջորդող ցերեկն ու գիշերը, տարվա եղանակները՝ այս բոլորը պատմում են մարդուն Արարչի սիրո մասին։ Երկնային ու երկրավոր այս նշաններով Նա կապել է մեզ Իրեն։ ԱԴ 15.2
Մենք կարող ենք Տիրոջը դիմել նաև կենսական խնդիրներով՝ խնդրե-լով Նրանից հաց ու հագուստ՝ կյանքի հացի և Քրիստոսի արդարության հանդերձի հետ մեկտեղ... Նա, Ում պատկանում է երկնքի ու երկրի ողջ իշ-խանությունը, առատ պարգևներ ունի Իր զավակների համար։ Պարգևներ, որոնք այնքան թանկարժեք են, որ տրվում են Փրկչի արյան անգին զոհա-բերությամբ միայն, պարգևներ, որ կարող են հագեցնել սրտի սւմենա— նվիրական փափագը։ Հավերժության պես հարատև այս պարգևները կստանան ու կվայելեն բոլոր նրանք, ովքեր կգան Աստծո մոտ՝ որպես փոքր երեխաներ։ Աստծո խոստումները ձեր սեփականը համարեցեք, վկայակոչեք դրանք Նրա առաջ՝ որպես Իր Խոսք, և լիակատար ուրախու-թյուն կստանանք։ ԱԴ 15.3