ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Նա գիաի մեր կարիքները նախքան մեր Իւնդրելը, 10 Հունվար
Ձեր Հայրը գիտի, Ւժէ ինչ ձեղ պեսւք, նաիւքան որ դուք նւրանիզ վի բան ուզեք։ Մաթեոս 6.8: ԱԴ 14.1
Եթե Աստված՝ երկնային Նկարիչը, այդպիսի բազմազան երանգ-ներով է գունավորում պարզ ծաղիկները, որ մեկ օրում թոշնում են, ապա որքան ավելի մեծ հոգատարություն է դրսևորում Նա նրանց նկատմամբ, ովքեր Իր պատկերով են ստեղծված... Եթե մարդիկ սիրեին ու հնազանդվեին Աստծուն՝ կատարելով իրենց բաժին գործը, Աստված կապահովեր նրանց բոլոր կարիքները... Զչ ոք, որքան էլ հոգս անի, չի կա-րող իր հասակին մեկ կանգուն անգամ ավելացնել։ Նույնքան անխելա-միտ է անհանգստանալ վաղվա օրվա ու նրա կարիքների մասին։ Ձեր պարտականություններն արեք և Աստծուն ապավինեք, քանզի Նրան հայտնի են ձեր կարիքները... Նա ավելի մեծ քնքշությամբ է խնամում մեզ, քան մայրն իր տառապող զավակին... Աստված ընկեր է դժվարության ու նեղության մեջ, պահապան՝ աղետների ու հազարավոր այլ անտեսանելի վտանգների մեջ։ ԱԴ 14.2
Աստված ներկա է ամեն մի բնակարանում, Նա լսում է յուրաքանչյուր ասված խոսք, յուրաքանչյուր աղոթք, վերապրում է ամեն մեկի վիշտն ու հիասթափությունը, նկատի առնում հոր, մոր, քրոջ, ընկելտջ և հարևանի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը։ Նա հոգ է տանում մեր մասին՝ ան-դադար հեղեղելով Իր սերը, ողորմությունն ու շնորհը մեր կարիքները բա— վարարելու համար... Նրա հոգատար ձեռքերի մեջ կարող ենք ապահով հանգստանալ։ ԱԴ 14.3
Աստված օգնում է տկարին, զորացնում անուժին։ Այնտեղ, ուր փոր-ձություններն ու ընդհարումները հատկապես դաժան են, ուր ծայրահեղ աղքատություն է տիրում, Աստծո ծառայողները հավելյալ պաշտպա-նություն պիտի գտնեն։ Թեժ բախումների հորձանուտում աշխատողներին Աստված ասում է. «Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի վրա»։ ԱԴ 14.4
Մեր Տերը հաշվի է առնում մեր հատակ կարիքները։ Նա հովանի է մեր աջ ձեռքի վրա։ Նա միշտ մեր կողքին է՝ պատրաստ հոգալու մեր պետքերը։ Նա ավելի է մոտենում նրանց, ովքեր հոժարակամ ծառայում են Իրեն։ Նա գիտի ամեն մեկի անունը։ Քրիստոսի գորովալից սիրո ինչպիսի՜ հավաստիացումներ ունենք։ ԱԴ 14.5