ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

121/366

Մեղքի ստրուկը դաոնամ է Աստծո իշխան, 30 Ապրիւ

Եվ նա (Քրիստոսը) ասաց. Այլևս քn անունը Հակոբ չասվի, այլ իսրայել որովՀետև. Աստծ՜ո Հետ 1ւ ւհսրդկա՜Ապ Հետ ւքարս՜էՆչեցիր, Հաղթեցիր։ էքմնգոց 32:28: ԱԴ 128.1

Եսավի համար նախատեսված հոր օրհնությունը խաբեությամբ ստանալու պատճառով Հակոբը, եղբոր սպառնալիքներից ահա-բեկված, իր կյանքր փրկելու համար ստիպված եղավ փախուստի դիմել։ Տարագրության երկար տարիներից հետո նա Աստծո պատվերով իր կա-նանց, երեխաների և հոտերի հետ ճանապարհ ընկաւ| դեպի հայրենիք։ Հասնելով հարազատ երկրի սահմանը՝ նա լուր ստացավ, որ Եսավը մի խումբ զինվորներով, անշուշտ վրիժառության նպատակով, դուրս է եկել իրեն ընդառաջ, ե սարսափով լցվեց։... Առանձնանալով իր ընտանիքից, որ-պեսզի ականատես չլինեն իր հոգեկան տառապանքին, Հակոբր մնաց միայնակ, որ իր կյանքի ճգնաժամային պահին աղոթք անի Աստծուն։ ԱԴ 128.2

Նա միայն մեկ նպատակ ուներ՝ հասնե| բնավորության վերափոխութ-յան։ Հանկարծ աղոթքի պահին ինչ-որ մեկը իր ձեռքը դրեց նրա ւ|րա։ Կարծելով, թե դա թշնամի է, Հակոբը ողջ գիշեր գոտեմարտեց, որպեսզի փրկի իր կյանքը։ Սակայն կյանքը կորցնելու վտանգն անգամ անկարող էր փոխել նրա հոգու մտադրությունը։ Երբ Հակոբի ուժերը գրեթե սպառվեցին, Հրեշտակը դրսևորեց իր աստվածային զորությունը՝ դպչելով նրան, ու նա ճանաչեց իր Ախոյանին: Վիրավոր ու անօգնական նա ընկավ Փրկչի կըրծ— քին՛ օրհնություն աղերսելով։ Հակոբը չէր պատրաստվում նահանջել ու դադարեցնել իր աղաչանքը, և Քրիստոսը բավարարեց այդ անօգնական, ա— պաշխարող հոգու խնդրանքը համաձայն Իր խոստման, որ ասում է. «իմ զորությունից բռնեն, ինձ հետ խաղաղություն անեն...»։ Հակոբը վճռականորեն աղաչում էր. «Չեմ թողնի քեզ՝ մինչև որ ինձ չօրհնես»։ Այս համառությունը ներշնչել էր Նա, Ով գոտեմարտում էր նահապետի հետ։ Ինքն էր, որ հաղթանակ շնորհեց նրան և Հակոբի անունը դրեց Իսրայել, ասելով. «Աստծո հետ և մարդկանց հետ մարտնչեցիր, և հաղթեցիր»։ Այն, ինչի համար Հակոբը զուր պայքարում էր իր ուժերով, ձեռք բերվեց Քրիստոսի կամքին հնազանդվեւու և իր անսասան հավատի միջոցով։ ԱԴ 128.3