ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

120/366

Կույր Բարտիմեոսի հավաան Աստծո շնորհի հանդեպ պարգևաարվում է, 29 Ապրիւ

Եվ Հիսուսը պատասխանեg և նրան ասաց. ՛Րմչ կամենnւմ՚որ անեմ քեզ Կուրն էլ նրան ասաց. Ռաբբունի, որ տեսնեմ։ Մարկոս 10: 51: ԱԴ 127.1

Միայն Փրկչի կարիքը զգալու դեպքում է, որ մեղավորը ողջ սրտով ձգտում է Նրան, Ով կարող է օգնել իրեն։ Երբ Հիսուսը ապրում էր մարդկանց մեջ, հիվանդներն էին, որ բժշկի պետք ունեին։ Աղքատները, նեղյալներն ու վշտահարները գնում էին Նրա ետևից, որպեսզի օգնություն և մխիթարություն ստանային, որ ուրիշ ոչ մի տեղ չէին կարող գտնել։ Կույր Բարտիմեոսը ճանապարհին նստած սպասում էր. նա երկար էր սպասել Քրիստոսի հետ հանդիպմանը։ ԱԴ 127.2

Նրա կողքով շատ մարդիկ են անցնում, որոնք տեսողություն ունեն, սակայն Հիսուսին տեսնելու ոչ մի ցանկություն չունեն։ Հավատով լցված գեթ մեկ հայացքը կարող էր հուզել Փրկչի սիրառատ սիրտը և Նրա շնորհի առատ օրհնությունները բերել նրանց, սակայն նրանք չեն գիտակցում, որ հիվանդ են և հոգով աղքատ, ու Քրիստոսի կարիքը չեն զգում։ Իսկ խեղճ կույր մարդը բոլորովին այլ վիճակի մեջ է։ Նրա միակ հույսը Հիսուսն է, որին ինքը անհամբեր սպասում է։ Եվ ահա նրա ականջին հասնում են մոտեցող բազմության ոտնաձայները, ու նա անմիջապես հարցնում է, թե դա ի՞նչ աղմուկ է։ Նրան պատասխանում են, որ Հիսուս Նազովրեցին է անցնում։ Անհուն փափագ արտահայտող ձայնով նա աղաղակում է. «Հիսո ւս որդի Դավթի, ողորմիր ինձ»։ Մարդիկ փորձում են լռեցնել իրեն, սակայն՛ ինքը ավելի ուժգնորեն է աղաղակում. «Դավթի որդի, ողորմիր ինձ»։ Խնդրանքը լսվում է։ Նրա համառ հավատը պարգևատրվում է։ Վերականգնվում է ոչ միայն ֆիզիկական տեսողությունը, այլ բացվում են նաև հոգևոր աչքերր։ Քրիստոսի մեջ նա տեսնում է իր Փրկչին, և Արդարության արեգակը լուսավորում է նրա հոգին։ Բոլոր նրանք, ովքեր կույր Բարտիմեոսի նման զգում են Քրիստոսի կարիքը, ովքեր նույնքան ջերմեռանդ ու վճռական լինեն, կստանան իրենց փափագած օրհնությունը, ինչպես նա ստացավ։ ԱԴ 127.3

Քրիստոսի մեջ իրենց օգնությունը որոնող վշտահարներն ու տառա-պյալները հմայվում էին Նրա բնավորության աստվածային կատարելու-թյամբ ու սրբությամբ։ ԱԴ 127.4

Նրանք, ովքեր հավատով ընդունում են Քրիստոսին, նաև իշխանու-թյուն են ստանում Աստծո որդիներ լինելու։ ԱԴ 127.5