ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

118/366

Կերպարանփոխվում ենք փառքից դեպի փառք, 27 Ապրիւ

Բայg մեք բոլորս բաց երեսով Տիրnջ փառքն։ ինչպես Հայելու մեջ աեսնելով նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք։ Բ կորն թացիս 3: 18: ԱԴ 125.1

Աստծո Հոգով լուսավորվելով՝ հավատացյալը տեսնում է Հիսուսի կատարելությունը, ևե տեսնելով, անասելի ուրախություն է ապ-րում։ Իրենում մեղք և անօգնականություն է տեսնում, Փրկչի մեջ՝ անմե-ղություն և անսահման զորություն։ Այն զոհաբերությունը, որ Քրիստոսը կատարեց, որպեսզի կարողանա շնորհել մեզ Իր արդարությունը, մի նյութ է, որի մեջ կարող ենք ավելի ու ավելի մեծ եռանդով խորանալ։ «Ես»—ը ոչինչ է. Հիսուսը՝ ամեն ինչ... ԱԴ 125.2

Շնորհի հեղաշրջող զորությունը կարող է ինձ աստվածային բնության հաղորդակից դարձնել։ Քրիստոսը Աստծո փառքի լույսն է։ Նայելով Քրիստոսին, խորհելով Նրա անձնազոհության մասին, հիշելով, որ Նրա-նում բնակված է աստվածության ողջ լիությունը մարմնապես, հավատաց— յալր ավելի ու ավելի է մոտենում զորության Աղբյուրին։... ԱԴ 125.3

Որքա՜ն անհրաժեշտ է, որ Աստծո Հոգին լուսավորի մեզ, քանզի միայն այդ դեպքում կարող ենք տեսնել Քրիստոսի փառքը, ու նայելով, անդադար վերափոխվել բնավորությամբ՝ առ Քրիստոս հավատի միջո-ցով։... Նրա շնորհն ու ներումը բոլորի համար են։ Երբ հավատով նայում ենք Հիսուսին, մեր հավատը թափանցում է խավարի միջով, ու մենք խո-նարհվում ենք Աստծո առաջ Նրա զարմանայի սիրո համար, որը դրսևոր-վեց Հիսուս Մխիթարչին տալու մեջ... ԱԴ 125.4

Մեղավորը կարող է դառնալ Աստծո զավակ, երկնքի ժառանգորդ։ Նա կարող է հարություն առնել մեռելներից և հագնել լույսի հանդերձները։ Առաջընթացի ամեն քայլափոխի նա նոր գեղեցկություն է տեսնում Քրիս— տոսում և ավելի է նմանվում Նրան բնավորությամբ։ ԱԴ 125.5

Քրիստոսի մահվան միջոցով իր հանդեպ ցուցաբերված սերը ի պա-տասխան երախտազգաց սեր է արթնացնում հավատացյալի սրտում, և ի պատասխան անկեղծ աղոթքի, նա ստանոմ է շնորհ շնորհի վրա ու նայելով Քրիստոսին՝ նույն պատկերի նման կերպարանափոխվում է փառքից դեպի փառք։ ԱԴ 125.6