ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

117/366

Մենք ստացել ենք Աստծո լիությունից, 26 Ապրիւ

Եվ նրա լիությունիg մենք բոլnրս ստաgանք շնորՀ շնորՀի վրա ՀովՀաննես 1: 16: ԱԴ 124.1

Քրիստոսը ջանում էր փրկել աշխարհը ոչ թե նմանվելով նրան, այլ բացահայտելով մարդու բնավորությունը քրիստոսանման դարձնելու Աստծո շնորհի հեղաշրջող զորությունը։ ԱԴ 124.2

Սատանան ներկայացրել էր Աստծուն որպես եսասեր ե դաժան մեկի, ով ամեն ինչ պահանջում է և ոչինչ չի տափս, ով Իր արարածներին ծառայեցնում է Իր փառքի համար և ոչ մի զոհողություն չի անում հանուն նրանց բարօրության։ Սակայն Քրիստոսին պարզեելը ցույց տվեց Հոր սիրտը։... Սա ազդարարում է, որ թեև Աստծո ատելությունը մեղքի հանդեպ մահվան պես զորավոր է, սակայն Նրա սերը մեղավորի նկատ-մամբ մահվանից էլ զորավոր է։ Ձեռնարկելով մեր փրկագնումը՝ Նա Իր աշխատանքը ավարտին հասցնելու համար ոչինչ չի խնայի, անգամ ամենաթանկագինը։ Փրկության համար անհրաժեշտ ոչ մի ճշմարտություն չի թաքցվում, ոչ մի ողորմության հրաշք չի անտեսվում, ոչ մի աստ-վածային միջոց չօգտագործված չի մնում։ Շնորհ շնորհի վրա է ավելա-նում, պարգև՝ պարգևի վրա։ Երկնքի ամբողջ գանձարանը բաց է նրանց համար, ում Նա ջանում է փրկել։ Հավաքելով տիեզերքի հարստությունը և բաց անելով անսահման զորության պաշարները՝ Նա այդ ամենը հանձնում է Քրիստոսի ձեռքը և ասում. Այս բոլորը մարդկանց համար է։ Օգտագործիր այս պարգևները, որպեսզի համոզես նրանց, որ Իմ սիրուց ավելի մեծ սեր չկա ոչ երկրի վրա, ոչ էլ երկնքում։ Իրենց մեծագույն երջանկությունը Ինձ սիրելու մեջ է։ ԱԴ 124.3

Հայրը գնահատում է բոլոր նրանց, ում Իր Որդին ձեռք է բերել Իր կյանքի գնով։ Ամեն ինչ արված է, որպեսզի մենք աստվածային զորություն ստանանք, որով կարողանանք հաղթել փորձությունները։ Աստծո պահանջներին հնազանդվելու միջոցով մարդը պահպանվում է հավեր-ժական կյանքի համար։ ԱԴ 124.4

Աստված ունի օրհնություններով լի երկինք, որոնք Նա ցանկանում է շնորհել նրանց, ովքեր լրջորեն որոնում են այն օգնությունը, որը միայն Տերը կարոդ է շնորհել։ ԱԴ 124.5