ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

1/366

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

Հունվար

Ասաված ստեղծեց մարդուն Իր պատկերով, 1 Հունվար

Եվ Աստված ստեղծեց մարգուՆ իր պատկերով. Աստծո պատկերով ստեղծեց Նրան. արու և. Էգ ստեղծեց Նրանց։ Ծսնդng 1 27: ԱԴ 5.1

Ողջ երկինքը խորին հետաքրքրություն ցուցաբերեց և ուրախությամբ լցվեց աշխարհի ե մարդու ստեղծման առթիվ։ Մարդիկ նոր և այլ կարգի Էակներ Էին։ Նրանք ստեղծվել Էին Աստծո պատկերով, և Արարչի նպատակն Էր, որ բնակեցնեին երկիրը։ Նրանք պետք Է ապրեին՝ սերտ հաղորդակցություն պահպանելով երկնքի հետ, ուժ ստանալով բոլոր զորությունների Աղբյուրից։ Աստծո աջակցությամբ նրանք պիտի անմեղ կյանք վարեին։ ԱԴ 5.2

Սուրբ զույգը՝ Ադամն ու Եվան, ոչ միայն Աստծո հայրական խնամքով շրջապատված զավակներ Էին, այլև ուսանողներ, որոնք դասեր Էին առնում ամենագետ Արարչից։ Հրեշտակներն այցելում Էին սուրբ զույգին, նրանց ազատ հաղորդակցություն Էր շնորհված իրենց Ստեղծողի հետ, ոչ մի ծածկող վարագույր չկար նրանց միջև... Տեսանելի տիեզերքի գաղտ-նիքները՝ «գիտությամբ կատարյալի հրաշալիքները”, կրթության և ուրա-խության անսպառ աղբյուր Էին նրանց համար։ Ամեն բանի Կերտողն ու Պահողն Ինքն Էր բացահայտում նրանց բնության օրենքներն ու երևույթ-ները, որոնք վեց հազար տարի մարդկանց ուսումնասիրության նյութն են կազմել։ Նրանք զրույցի Էին բռնվում տերևի, ծաղկի ու ծառի հետ՝ յուրա-քանչյուրից իմանալով նրա կյանքի գաղտնիքները։ Ադամը ծանոթ Էր ամեն մի կենդանի արարածի՝ ջրերի մեջ լողացող հուժկու լևիաթանից մինչև արևի շողերի մեջ սավառնող փոքրիկ միջատը։ Նա ամեն մեկին անուն Էր դրել, գիտեր յուրաքանչյուրի Էությունն ու սովորությունները։ Աստծո Փառքը երկինքներում, կանոնավոր պտույտ գործող անթիվ աշխարհները, «ամպերի հավասարակշռությունը», լույսի և ձայնի, ցերեկվա ու գիշերվա առեղծվածները՝ այս ամենը բաց Էր մեր նախածնողների ուսումնասիրու-թյան առաջ։ ԱԴ 5.3

Աստված ստեղծել Է մարդուն որպես ամենաբարձր Էակ երկրի վրա։ Միայն նա Է արարված Աստծո պատկերով և կարող Է հաղորդակից լինել աստվածային բնությանը, համագործակցել իր Արարչի հետ և իրագործել Նրա ծրագրերը։ ԱԴ 5.4