ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Եղիան վարձասւրվnı.մ է հավատարմության համար, 27 Մարտ
Եվ այն տեղիg գնաց ն գտավ Սափատի որդի Եղիսեին, և նա վար Էր անում՛ իր աոաջ տաuներկու լուծ եզ, և ինքը տաuներկուերորդի Հետ Էր. և Եղիան անցավ նրա մոտ և. իր վերարկուն։ դցեց նրա վրա: Գ քա գավորաց 19 19: ԱԴ 93.1
Եղիա մարգարեի երկրային գործը մոտեցել էր իր ավարտին։ Մեկ ուրիշը պետք է կանչվեր՝ Աստծո գործը շարունակելու համար։ Եղիան պատվեր ստացավ ուղևորվելու դեպի հյուսիս։ Այն հողատարածքը, որ մարգարեն տեսնում էր իր շուրջը, պատկանում էր մեկ մարդու, որը ծունկ չէր դրել Բահաղի առաջ, որը անմնացորդ, անձնվեր սրտով ծառայում էր Աստծուն... Այդ մարդը Սափատն էր... ԱԴ 93.2
Եղիայի ուշադրությունը գրավեց Եղիսեն՝ Սափատի որդին, որը իր ծա— ռաների հետ «վար էր անում՝ իր առաջ տասներկու լուծ եզ»։ Նա և դաստիարակ էր, և կառավարիչ, և՜ աշխատող։ Եղիսեն խիտ բնակեցված քաղաքներում չէր ապրում։ Նրա հայրը հողագործ էր, ագարակատեր։ Եղիսեն իր կրթությունը ստացել էր քաղաքից և այնտեղ տիրող շվայտ կյանքից հեռու։ Նա սովորել էր լինել պարզ, հնազանդվել ծնողներին և Աստծուն... Եղխ սեն թեև հեզ, հանդարտ էր, սակայն նրա բնավորությունը փոփոխական չէր։ Նա ազնիվ և հավատարիմ էր, սիրում էր Աստծուն և երկյուղում Նրանից։ Եղիսեն ուներ ղեկավարելու ձիրք և միևնույն ժամանակ պատրաստ էր հե-զությամբ ծառայելու մարդկանց։ Նրա միտքը վարժվել էր հավատարիմ լինել բոլոր փոքր բաներում, այնպես որ, երբ Աստված իրեն կանչեր Իր գործին ավելի անմիջականորեն մասնակցելու, ինքը պատրաստ կլիներ լսելու Նրա ձայնը։ ԱԴ 93.3
Եղիսեն հարուստ ընտանիքում էր մեծացել, սակայն գիտակցում էր, որ բազմակողմանի կրթություն ստանալու համար ինքը մշտապես պետք է կատարի ցանկացած աշխատանք, որն անհրաժեշտ է։ Նա չէր ցանկանում որևէ հարցում իր հոր ծառաներից հետ մնալ կամ ինչ-որ հարցում անտեղյակ լինել։ Նա սկզբում սովորեց ծառայել, որպեսզի հետո կարողանար ղեկավարել, խրատել և հրամայել։ ԱԴ 93.4
Եղիսեն փոխարինեց Եղիային։ Նա, ով հավատարիմ էր եղել քչի մեջ, իր հավատարմությունը ապացուցեց նաև շատ հարցերում։ ԱԴ 93.5