ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

86/366

Ղազարոսը հարությnւն առավ՝ Ասածո փառքը հռչակելու համար, 26 Մարտ

Հիսումս էլ երբոր լuեg, ասաց. Այն Հիվանդnւթունը մհոՅյելու Համար չէ, այլ Աստձո փւսոքի Համար, որ Աստձո Որդին նրանով փառավորվի։ ՀովՀամնես 11 4: ԱԴ 92.1

Քրիստոսը Ղազարոսի հիվանդության լուրը ստանալուց հետո երկու օր հապաղեց, սակայն դա արհամարհանքի կամ մերժման նշան չէր։ Այս հանգամանքը պետք է քաջալերի մեզ։ Մենք պետք է հան-գիստ գտնենք Տիրոջում ու համբերությամբ սպասենք Նրան։ Մեր աղոթքնե-րի պատասխանը գուցե սպասվածի չափ շուտ չտրվի, և գուցե չստանանք հենց այն, ինչ խնդրել էինք, սակայն, եթե չկորցնենք մեր հավատն ու չհու-սահատվենք, ապա Նա, ով գիտե, թե ինչն է Իր զավակների համար ամե-նաբարին, մեր խնդրածից շատ ավելի մեծ բարիքներ կշնորհի մեզ։ ԱԴ 92.2

Քրիստոսը մտահոգված էր ոչ միայն Բեթանիայում ապրող իր սիրելիների համար, այլև դաս ուներ տալու Իր աշակերտներին։ Նրանք պետք է Իր ներկայացուցիչները լինեին աշխարհում, որպեսզի Հոր օրհնությունը տարածվեր բոլորի վրա։ Հանուն նրանց Նա թույլ տվեց, որ Ղազարոսը մահանա։ Եթե Ինքը բժշկեր վերջինիս հիվանդությունից, ապա Իր աստվածային էությունը անվիճելիորեն ապացուցող հրաշքը տեղի չէր ունենա։ ԱԴ 92.3

Եթե Քրիստոսը գտնվեր հիվանդի սենյակում, Ղազարոսը չէր մեռնի, քանի որ սատանան իշխանություն չէր ունենա նրա վրա։ Կյանք Տվողի ներկայությամբ մահը չէր կարող իր նետն ուղղել Ղազարոսի վրա։ Քրիստոսը թույլ տվեց, որ Ղազարոսը մահվան մահիճը մտնի, և քույրերը իրենց եղբորը տեսնեն գերեզմանի մեջ։ Հիսուսը գիտեր, որ մահացած եղբոր դեմքին նայելիս՝ նրանց հավատը պիտի դաժանորեն փորձվեր։ Սրանով Նա կտրում էր չորացած ճյուղերը, որպեսզի ծառը ավելի առատ պտուղ տար։ Նա գիտեր, որ այդ փորձության միջով անցնելով, նրանց հավատը ավելի պայծառ պիտի ցոլար։ ԱԴ 92.4

Բոլոր նրանց համար, ովքեր ջանում են բռնել Աստծո աոաջնոդրող աջը, մեծագույն հուսահատությունը հատկապես այն պահին է վրա հասնում, երբ աստվածային օգնությունը շատ մոտ է։ Ամեն անգամ, երբ Տերը դուրս է բերում նրանց փորձությունից ու նեղությունից, նրանք առավել հաստատ հավատ և ավելի հարուստ փորձառություն են ունենում։ ԱԴ 92.5