ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

84/366

Ներում, 24 Մարտ

իրար Համբերելուվ և իրար ներելով, թե մեկը մյուսի դեմ՝ արտունջ ունենա, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեg այնպես էլ դուք։ Կոդոսա—YԻU 3 1 3: ԱԴ 90.1

Քրիստոսի կրոնը նշանակում է առաջընթաց։ Այդ կրոնը դավանել՝ նշանակում է ավելի ու ավելի սուրբ և բարձր մակարդակի հասնել։ Այն քրիստոնյան, ում վրա մեծ ազդեցություն է գործել Փրկչի բնավորության գեղեցկությունը, պետք է գործնականում իրականացնի այն, ինչ սովորում է Քրիստոսի դպրոցում։ Մենք պիտի ընդունակ աշակերտներ լինենք, որոնք պատրաստակամությամբ են յուրացնում այն, ինչ Քրիստոսը օրեցօր սովո-րեցնում է իրենց։ ԱԴ 90.2

Երբեք չենք հասնի բնավորության կատարելության, եթե չլսենք Աստծո ձայնը և չհետևենք Նրա խորհուրդներին։ Սա վերաբերվում է ոչ միայն նը— րանց, ովքեր իրենց եղբայրների հանդեպ ատելություն ծնող փորձությունների չեն ենթարկվել, այլև նրանց, ում վիրավորանք և դրամական վնաս է հասցվել, ում նախատել, քննադատել և սխալ են հասկացել, ում մասին սխալ կարծիք են կազմել։ Այսպիսիք չպետք է թույլ տան, որ իրենց սրտում ատելություն առաջանա, կամ իրենց վիրավորողներին տեսնելիս չար զգացմունքներ արթնանան։ ԱԴ 90.3

Սենք պետք է ներենք մեր թշնամիներին, ինչպես Քրիստոսն էր ներում, և առիթներ որոնենք մեզ վնաս հասցնողներին ցույց տալու, որ սիրում ենք նրանց ու եթե կարողանայինք, բարիք կանեինք իրենց։ Եթե մեզ վիրավորողները շարունակում են իրենց չար գործերը... մենք պետք է ջանանք հաշտվել մեր եղբայրների հետ՝ հետևելով աստվածաշնչյան ուսմունքին, ինչպես Քրիստոսն Ինքն է պատվիրել։ Եթե եղբայրները չեն կամենում հաշտվել, մի՜ խոսեք նրանց մասին և վնաս մի՜ հասցրեք նրանց հեղինակությանը, այլ հանձնեք նրանց արդարադատ Աստծո ձեռքը, Ով արդարությամբ է դատում բոլոր մարդկանց։ Երիտասարդները կարող են ասել, թե մեծ սեր ունեն Աստծո գործի հանդեպ, սակայն, հաշտ չլինելով իրենց ընկերակիցների հետ, նրանք անհաշտ են Աստծո հետ։ Այս եսասեր զգացումները փայփայելու հետևանքով է, որ մեր սրտերն ու տները զրկվում են Աստծո օրհնություններից։ Քnղ Քրիստոսի սերը համակի սիրտն ու բարեփոխի բնավորությունը, այլապես չենք կարող Աստծո զավակներ լինել։ ԱԴ 90.4