ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

83/366

Անձնուրացություն, 23 Մարտ

ԱՀա մենք ամե բան թողեgինք և քո ետևիg եկանք։ ՄարԿոս 10.28: ԱԴ 89.1

Բոլորը պետք է ամեն օր սովորեն Քրիստոսի դպրոցում և փորձա-ռություն ձեռք բերեն առօրյայում, որպեսզի կարողանան գիտակ-ցել իրենց պարտականությունը՝ որպես Նրա զավակներ։ ԱԴ 89.2

Շատ ազնիվ, լավագույն շարժառիթներով առաջնորդվող անձնիք չեն առաջադիմու մ քրիստոնեական կյանքում, քանի որ Հիսուսից անդադար սովորելու անհրաժեշտությունը չեն տեսնում։ Դարձի գալու սկզբնական շրջանում նրանք ուրախանում են, որ Տիրոջ կողմն են անցել, սակայն մեկ տարի անց նույն բանն են վկայում։ Հոգևոր աճ չի նկատվում, նրանք դեռևս երեխաների պես թույլ են։ Նորադարձի առաջին փորձառությունը երջանիկ և ուրախալի է, սակայն հետագայում նա փորձությունների է ենթարկվում, կյանքի դժվարությունների առաջ կանգնում, բնավորության մեղավոր գծե— րը չվերահսկվելով՝ հաճախ իշխում են նրա վրա։ Եվ նա կորցնում է վստահությունն ու խաղաղությունը, անտեսում աղոթքն ու Սուրբ Գրքի ընթերցանությունը։ Չունենալով անհրաժեշտ գիտելիք ու փորձառություն՝ շատերը հաղթվում են սատանայի կողմից։ Նրանք չգիտեն՝ ինչպես է պետք զանազանել սատանայի փորձությունները և դիմագրավել դրանց։ ԱԴ 89.3

Հավատացեք Հիսուսին՝ որպես ձեր Օգնականի։ Հիշեք, որ չպետք է անեք ձեր գործը կամ գնաք ձեր ճանապարհներով, այլ պիտի նայեք Հի— սուսին՝ ձեր Առաջնորդին և Օրինակին։ Սիշտ օրինակ վերցրեք Նրանից և ջանացեք պարզել, թե ինչն է Նրան հաճելի։ Նրանից անձնուրացության և անձնազոհության դասեր առեք։ ԱԴ 89.4

Ամեն պահի արթուն եղեք՝ ձեր միտքը կենտրոնացնելով Աստծո վրա, ոչ թե հագուստի, որպեսզի սիրտը հպարտությամբ չլցվի։ Ձգտեք անձնու-րացության, սուրբ եղեք, խորհեցեք և խոսեցեք երկնքի մասին։ Քրիստոսին հետևողները կընտրեն տառապանքի և անձնուրացության ուղին ու կարժանանան Նրա հավանությանն՝ այստեղ և... փառքի ու հավիտենական կյանքի՝ երկնքում։ ԱԴ 89.5