ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

36/366

Անհապաղ հնազանդվելն աոաա օրհնություններ ե բերում, 5 Փետովար

Շտապում ւ չեմ ուշանում, որ յշո պաավիրսհՒեերը պաՀեմ։ ԼUաղմոս 1 1 9-60: ԱԴ 41.1

Հնազանդությունն Ասածn օրենքներին՝ մարդու մեջ հիանալի բնա վորություն է ձևավորվում, որը ներդաշնակ է այն ամենին, ինչը մաքուր, սուրբ և անապական է։ Նման մարդու կյանքը պարզ արտացոլում է Քրիստոսի Ավետարանի պատգամը։ Ընդունելով Քրիստոսի ոդորմությունը և Նրա փրկագնումը մեղքի իշխանությունից՝ նա ճիշտ հարաբերությունների մեջ է մտնում Աստծո հետ։ Ունայնությունից և եսամոլությունից մաքրված նրա կյանքը լցվում է Աստծո սիրով։ Ամենօրյա հնազանդությունն Աստծո օրենքին այնպիսի բնավորություն է շնորհում իրեն, որը հավիտենական կյանք է ապահովում Աստծո թագավորությունում։ ԱԴ 41.2

Իր երկրային սուրբ կյանքի օրինակով Փրկիչը ցույց է տափս մեզ, թե ինչ— սլիսին կարող է լինել մեր կյանքը, եթե մեր ժամանակը նվիրենք օգնության կարիք ունեցողներին։ Մեզ արտոնություն է տրված սգավորներին ուրախացնեւու, խավարում գտնվողներին լուսավորելու, կորչողներին կյանքի դարձնելու։ «Ինչո՞ւ եք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել”,— ասում է Տէրը,— «գործեցեք, քանի դեռ ցերեկ է. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել»։ Ամեն խոսք, որ ասում ենք, ամեն գործ, որ անում ենք ուրիշներին երջանկացնելու համար, կծառայի մեր իսկ երջանկությանը ու մեր կյանքը կդարձնի Քրիստոսի կյանքի նման։ ԱԴ 41.3

Ամենօրյա պարտականությունները պիտի ուրախությամբ ստանձնենք ու խանդավառությամբ էլ կատարենք։ Մեր գլխավոր պարտականությունն է՝ խոսքով ու վարքով ներկայացնել այնպիսի մի կյանք, որը երկնային որակներ է երևան բերում։ Մեզ տրված է կյանքի Խոսքը՝ ուսումնասիրելու և կյանքում կիրառելու համար։ Սեր գործողությունները պետք է ճշգրտորեն համապատասխանեն երկնային թագավորության օրենքներին։ Այնժամ երկինքը հավանություն կտա մեր աշխատանքին, ու մեր տաղանդները, որոնցով ծառայում ենք Աստծուն, կբազ-մապատկվեն՝ ավելի մեծ օգուտ տալու համար։ Տիրոջը նվիրված կյանքը կշողշողա, կփայլատակի աշխարհում տիրող բարոյական խավարի մեջ՝ առաջնորդելով կորչող հոգիներին դեպի Աստծո Խոսքի ճշմարտութունը... ԱԴ 41.4

Աշխարհին տրված Իր Պարգևի միջոցով Տերը ցույց տվեց, թե որքան մտա հոգված է, որ մենք մեր կյանքով վկայենք մեր երկնային քաղաքացիության մա սին՝ թույւ տալով, որ ամեն լույսի ճառագայթ, որ ընդունում ենք, բարի գործերի վերածվելով՝ լուսավորի մեր մերձավորներին։ ԱԴ 41.5