ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

35/366

Օրենքը ճշմարտություն և արդարություն է, 4 Փետովար

Քո արդարուՒժյունը Հավիւոենական արդարուՒժյուն է, և Քո օրէնքը ճշմարիա։ Սաղմնս 119-1 42: ԱԴ 40.1

Աստված ճշմարտությունը ուղարկեց մեր աշխարհ իր ողջփառքով, գեղեցկությամբ ու կատարելությամբ և հակադրեց այն մոլորությանը։ Ո՜չ մարդիկ, ո չ դևերը Քրիստոսի բնավորության մեջ ոչ մի պակասություն չէին կարողանում հայտնաբերել, սակայն ճշմարիտ Լույսը, որը լուսավորում է աշխարհ եկած ամեն մարդու, հայտնվելով այնպիսի հակադրություն կազմեց խավարի հետ, որ մարդիկ չկամեցան ընդունել լույսը... Չար հրեշտակների ու չար մարդկանց բնության միջև թշնամություն չկա, երկուսն էլ չար են դարձել Աստծո օրենքը խախտելու հետևանքով, իսկ չարերը միշտ համախմբվում են ընդդեմ Աստծո։ Անկյալ մարդիկ և անկյալ հրեշտակները մի հանդուգն ընկերակցություն են կազմում... ԱԴ 40.2

Քրիստոսի բնավորության մաքրությունն ու սրբությունը գրգռում էր մարդկային սրտի ամենաստոր զգացումները... Նրա կատարյալ հնազան-դությունն Աստծո պատվիրաններին անդադար հանդիմանում էր ցանկա-սեր ու այլասերված ցեղին։ Նրա անարատ բնավորությունը լույս էր սըփ— ռում աշխարհի բարոյական խավարի մեջ... ԱԴ 40.3

Նրանք, ովքեր դառնում են Աստծո որդիներ, չեն կարող խուսափել ուխտադրուժ բազմության հետ ընդհարումից... Փրկչի արժանիքների մի-ջոցով Աստված ընդունում է Իր օրենքը պահելու մեղավոր մարդու ջանքե-րը, որը սուրբ է, արդար ու բարի։ ԱԴ 40.4

Նրանք, ովքեր իրապես միանում են Քրիստոսին, կանեն այն գործը, որ անում էր Քրիստոսը երկրի վրա ապրելիս՝ կմեծարեն ու կփառավորեն օրենքը... Երբ ճշմարտության ջատագովների կյանքն ու բնավորությունը վկայում են ճշմարտության ազդեցության մասին, սատանայի թագավո-րությանը հարված է հասցվում։ ԱԴ 40.5

Աստծո բնավորությունը արդար է և ճշմարիտ, այդպիսին է նաև Նրա օրենքի բնույթը։ «Քո օրենքը ճշմարիտ” է, - ասում է սաղմոսերգուն, «Քո բոլոր պատվիրաններն արդարություն են»... Այսպիսի օրենքը, լինելով Աստծո մտքի ու կամքի արտահայտությունը, պիտի իր Հեղինակի նման հարատև փնի։ ԱԴ 40.6