ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

32/366

Փետովար

Պատվիրանները հաստատ են, 1 Փետովար

Նրա բոլոր պատվիրանները ՀաՎատարիմ էն: Հաստատված էն Հավիտյանu Հավիտէնից և. շինված էն ճշմարտությունով և ուղղուՒժունով: Սաղմոս 1 1 1: 7, 8: ԱԴ 37.1

Ադամն ու Եվան իրենց ստեղծման ժամանակ գիտեին Աստծո օրենքը։ Այն գրված էր նրանց սրտերում, և նրանք հասկանում էին նրա պահանջները։ Աստծո օրենքը գոյություն ուներ նախքան մարդու ստեղծվելը։ Այն համապատասխան էր սուրբ էակների էությանը, հրեշտակներն անգամ ղեկավարվում էին նրանով։ Մեղանչումից հետո արդարության սկզբունքները մնացին անփոփոխ։ Օրենքից ոչինչ չհանվեց, նրա սուրբ պատվիրաններից և ոչ մեկը չէր կարող կատարելագործվել։ Ինչպես այն կար սկզբից, այնպես էլ պիտի գոյատևի հավիտենական դարերի ընթացքում։ ԱԴ 37.2

Այս օրենքին հնազանդվելու պարտականությունը պիտի փնի աշ-խարհին ուղղված այս վերջին ողորմած պատգամի հիմնական նյութը։ Աստծո օրենքը նորություն չէ։ Այն ոչ թե ստեղծված սրբություն է, այլ հայտնված։ Այն ողորմություն, բարություն և սեր արտահայտող սկզբունք-ների ժողովածու է։ Նա անկյալ մարդկությանը ներկայացնում է Աստծո բնավորությունը և հստակորեն սահմանում մարդու բոլոր պարտակա-նությունները։ ԱԴ 37.3

Սիրո օրենքի հիման վրա է կառավարում Աստված, ու բոլոր բանական էակների երջանկությունը կախված է նրա արդարության մեծ սկզբունք-ներին կատարելապես ներդաշնակելուց։ Աստված Իր արարածներից սիրահոժար ծառայություն է ակնկալում, ծառայություն, որ բխում է Իր բնավորությունը գնահատելուց։ Հարկադրված հնազանդությունը հաճո չէ Նրան, Նա ամենքին շնորհում է կամքի ազատություն, որպեսզի հոժարա-կամ ծառայեն Իրեն։ ԱԴ 37.4

«Նրա բոլոր պատվիրանները հավատարիմ են»։ Մարդկային հեղի-նակության վրա կառուցված ամեն բան պիտի փլուզվի, բայց այն, ինչ հիմնված է Աստծո անփոփոխելի խոսքի վեմի վրա, պիտի մնա հավիտյան։ ԱԴ 37.5

Սրբազան պատվիրանները, որ Սատանան ատեց ու ջանաց ոչնչաց-նել, պիտի մեծարվեն համայն անմեղ տիեզերքում։ ԱԴ 37.6