ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

31/366

Նրանք անդադար բարձրանում են ու իջնում Երկնային աստիճանով, 31 Հունվար

Եվ երազ տեսավ, և աՀա մի սանդուդք երկրի վրա դրվաձ, և նրա գլուխը երէխքին Էր դպչում, և աՀա Աստծո Հրէշաավնէրը նրանnւվ վեր էին գնում և իջuում։ Ծննդng 28. 12: ԱԴ 35.1

Ողջ տիեզերքը մեծագույն հետաքրքրություն է ցուցաբերում այս փոքրիկ աշխարհի նկատմամբ... Մինչդեռ մեր քաղաքներում եռուզեռ է տիրում։ Լեփ-լեցուն մայրուղիներում ամբոխին միանալիս, առևտրի կենտրոններ այցելելելիս, փողոցներով քայլելիս տեսնում ենք, որ մարդիկ գործում են այնպես, ասես կյանքը բաղկացած է միայն աշխատանքից, սպորտից և հաճույքներից, ասես այս աշխարհը այն ամենն է, ինչը պետք է զբաղեցնի միտքը։ Որքա՜ն քչերն են խորհում անտեսանելի աշխարհի մասին։ ԱԴ 35.2

Ողջ երկինքը խորապես շահագրգռված է մարդկային էակներով, որոնք ակտիվ գործունեությամբ լի կյանք են վարում, սակայն անտեսանելիի հանդեպ բոլորովին անհոգ են... Երբեմն երկնային էակները մի կողմ են քաշում անտեսանելի աշխարհը ծածկող վարագույրը, որպեսզի անվերջ աճապարանքից ազատվելով՝ կարողանանք գիտակցել, որ կան վկաներ, որոնք տեսնում ու լսում են այն ամենը, ինչ անում ու ասում ենք աշխատանքի ընթացքում, որոնք մեր կողքին են, երբ կարծում ենք, թե մե-նակ ենք... ԱԴ 35.3

Այս երկնային էակները սպասարկու հրեշտակներ են, որ հաճախ ծպտվելով մարդկային կերպարանքում որպես օտարականներ՝ զրույցի են բռնվում նրանց հետ, ովքեր ծառայում են Աստծո գործին։ Մեկուսի վայ-րերում նրանք ուղեկցում են վտանգի մեջ գտնվող ճանապարհորդին։ Ցրում են փոթորկահույզ ալիքների գիրկն ընկած նավերի վրա գտնվող մարդկանց վախն ու հույս ներշնչում նրանց։ Շատերը տարբեր պարագաներում լսել են այլ աշխարհների բնակիչների ձայները։ Նրանք բազմիցս բանակներ են առաջնորդել։ Ուղարկվել են՜ ի չիք դարձնելու համաճարակը։ Ընտանիքներում հաց են կիսել համեստ սեղանների շուրջ և հաճախ հայտնվել են որպես հոգնած, օթևանի կարիք ունեցող ճամփորդ-ներ... ԱԴ 35.4

Հրեշտակները համագործակցում են մեզ հետ ամեն բարի գործում, ու այսպիսով երկիրը կապվում է երկնքի հետ։ ԱԴ 35.5