ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

313/366

Անաաշ քարերը աաշվում են սուրբ աաճարի համար, 8 Նոյեմբեր

Որ նրանում բոլոր շինվաձքը միասին Համարված աճում՛ է, որ լինի սուրբ տաճար Sիրոջnվ։ Եփեսացիս 2 .21: ԱԴ 327.1

Քրիստոսի շնորհի միջոցով վճռական ջանքեր եք անելու՝ հաղթա-հարելու համար սառը, կոշտ ու կոպիտ, անքաղաքավարի վարքն ու շարժուձեերր։ ԱԴ 327.2

ճշմարտության զորեղ կացինը ձեզ կտրել-հանել է աշխարհի քար-հանքից։ Դուք անհարթ ծայրերով անտաշ քարեր էիք, որ վիրավորում, վնասում էիք բոլոր նրանց, ում հետ շփվում էիք։ Աշխատանք պետք է արվի անտաշ ծայրերը հարթեցնելու համար։ Եթե գնահատեիք այն աշխատանքը, որ պիտի կատարվի Աստծո արհեստանոցում, ապա, ան-շուշտ, կողջունեիք կացնի և մուրճի հարվածները։ Կացինն ու մուրճը կկոտրեն ձեր սնապարծությունն ու սեփական անձի մասին բարձր կար-ծիքը, և ձեը կոպիտ բնավորությունը կմեղմանա։ Երբ «ես»—ն ու մարմնա-վոր հակումները տաշվեն, այնժամ քարը ճիշտ չափեր ձեռք կբերի երկնային կառույցի համար, ու կսկսվեն հղկման, վերջնամշակման, փայլեցման գործընթացները, և ղուք կձևավորվեք Քրիստոսի բնավորու-թյան նմանությամբ։ Նրա գործակալի կատարյալ բնավորությունը պետք է արտացոլի Նրա պատկերը, և քարը պիտի պիտանի դառնա երկնային կառույցի համար։ ԱԴ 327.3

Եթե չենք դառնում ավելի լավը, ավելի բարեսիրտ, գթառատ, քաղա-քավարի, քնքուշ ու սիրող մարդիկ, եթե այլոց հանդեպ չենք ցուցաբերում այն սերը, որը Հիսուսին դրդեց գալ աշխարհ գթասրտության առաքելու-թյամբ, ապա չենք վկայում աշխարհին Հիսուս Քրիստոսի զորության մա-սին։ Հիսուսն Իրեն գոհացնելու համար չէր ապրում։ Նա եկավ վեհաց-նելու, ազնվացնելու, երջանկացնելու բոլոր նրանց, ում հետ շփվում էր։ Նա երբեք կոպիտ չվարվեց, ոչ սիրալիր խոսք չասաց։ ԱԴ 327.4

Ամեն երիտասարդի մենաշնորհն է իր բնավորությունը գեղեցիկ կա-ռույց դարձնել... Ավելի եռանդագին փնտրեք Տիրոջը, որպեսզի դառնաք ավելի ու ավելի հեզաբարո, հոգևորապես ավելի զարգացած։ ԱԴ 327.5