ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

312/366

Ասավածային գրավչությամբ զարդարված, 7 Նոյեմբեր

Մեկ բան եմ խնդրում Sիրոջիg և այն շատ եմ փափագում, որ Sիրոջ տանը բնակվեմ իմ՝ կյանքի բոլոր օրերը, որ Sիրոջ գեղեgիկ փառքը կտեսնե և նրա աաճարը զննելով նայել։ Աաղմոս 27-4: ԱԴ 326.1

Յուրաքանչյուր ոք կարող է հասնել մեծ ունակությունների։ Աստծո վերահսկողությամբ մարդը կարող է ունենալ անապական, սրբագործված, վսեմ, ազնիվ միտք։ Քրիստոսի շնորհի միջոցով մարդու միտքն ունակ է դառնում սիրելու ե փառաբանելու Աստծուն՝ Արարչին։ ԱԴ 326.2

Տեր Հիսուսը եկավ մեր աշխարհ՝ ներկայացնելու Հորր։ Քրիստոսն Իր Հոր էության նկարագիրն էր, ե եկավ աշխարհ, որ մարդու մեջ վերականգ-ներ Աստծո բարոյական պատկերը, որպեսզի անկյալ մարդը, հնազանդ-վելով Աստծո պատվիրաններին, դրոշմվեր Աստծո պատկերով ե բնա-վորությամբ։ ԱԴ 326.3

Աստված ուզում է, որպեսզի երեխաները գրավիչ լինեն ոչ թե արհես-տական զարդարանքի, այլ բնճւվորության գեղեցկության, բարության ու սիրո հմայքի շնորհով, ինչը նրանց սրտերը կլցնի ուրախությամբ և երջանկությամբ։ ԱԴ 326.4

Աղջիկներին պետք է սովորեցնել, որ կանացիության իրական հմայքը ոչ միայն կազմվածքի ու դիմագծերի գեղեցկության կամ բարեկիրթ շարժուձևի մեջ է, այլև հեզ ու հանդարտ հոգու, համբերատարության, մե-ծահոգության, բարության և ուրիշների համար գործելու ու չարչարվելու պատրաստակամության մեջ։ Նրանց պետք է սովորեցնել ապրել, աշխա-տելու ջանալ որոշակի նպատակի համար, ապավինել Աստծուն ու երկյու— ղել Նրանից և հարգել ծնողներին։ Այնժամ տարեցտարի նրանք կդառնան ավելի մաքուր, իրենց ուժերի նկատմամբ վստահ և սիրելի։ Այսպիսի կնոջն անհնար կլինի բարոյազրկել։ Նա կխուսափի այլ փորձություններից ե գայթակղություններից, որոնք եղել են շատերի կործանման պատճառը։ ԱԴ 326.5

Քրիստոսն ուղարկվեց որպես օրինակ մեզ, և մի՞թե մենք չպետք է ցույց տանք, որ ունենք Նրա սերը, բալտւթյունը և... հմայքը։ Հիսուս Քրիստոսի սերը կտիրի մեր բնավորություններին ու կյանքին, և մեր զրույցը կլինի սուրբ, մենք կխորհենք երկնային բաների մասին։ ԱԴ 326.6