ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

29/366

Անթիվ հրեշտակներ պտարաստ են օգնել մեզ, 29 Հունվար

Եվ տեսա, և. շատ Հրեշտակների ձայն լսեցի աՒթոռի և չորս կենդանի— նէրի և երեցների չորս կողմը, և “նրանց Ւթիվն Էր բյուրերի բյուրեր և Հազարների Հազար՛ներ։ ՀայտնուՒթյուն 5. 11: ԱԴ 33.1

Երբ Քրիստոսը համբարձվեց Հոր մոտ, Նա Իր հետևորդներին անօգնական չթողեց։ Սուրբ Հոգին՝ որպես Իր ներկայացուցիչ, և հրեշտակները, որպես սպասավոր հոգիներ, ուղարկվում են օգնելու նրանց, ովքեր հավատքի բարի պատերազմ են մղում թշնամու գերակշիռ ուժերի դեմ։ Միշտ հիշեք, որ Հիսուսը ձեր օգնականն է։ Ոչ ոք չի հասկանում ձեր բնավորության առանձնահատկություններն այնպես, ինչպես Ինքը։ Նա հետևում է ձեզ, և եթե կամենաք առաջնորդվել Իր կողմից, ձեզ կշրջապատի բարի ազդեցությամբ, որի շնորհիվ կկարողանաք իրագործել այն ամենը, ինչ Ինքը նախատեսել է ձեզ համար։ ԱԴ 33.2

Չկա մեկը, որ թվա ավելի անօգնական, սակայն իրականում փնի ավելի անհաղթ, քան այն անձը, որը գիտակցում է իր ոչնչությունը և ամբողջովին ապավինում է Փրկչի արժանիքներին։ Աստված ավելի շուտ երկնքի բոլոր հրեշտակներին կուղարկի օգնության, քան թույլ կտա, որ այդպիսի մեկը պարտվի։ ԱԴ 33.3

Հրեշտակները Աստծո սպասավորներն են՝ Նրանից անվերջ բխող լույսի ճաճանչներով ողողված, որ շտապում են կատարել Իր կամքը։ ԱԴ 33.4

Հրեշտակները միշտ ներկա են այնտեղ, ուր ամենից ավելի է զգացվում իրենց կարիքը, նրանց կողքին են, ովքեր ծանր մարտեր պիտի վարեն իրենց «ես»—իդեմ, և ում վիճակն ավելի հուսահատեցնող է։ ԱԴ 33.5

Բոլոր դարերում հրեշտակները մոտ են եղել Քրիստոսի հավատարիմ հետևորդներին։ Չար ուժերի ահռելի բանակ է դուրս գալիս նրանց դեմ, ովքեր ձգտում են հաղթանակի, սակայն Քրիստոսը կամենում է, որ մեր հայացքն ուղղենք դեպի անտեսանելին, դեպի երկնային զորքերը, որ շրջապատում են բոլոր Աստծուն սիրողներին, որպեսզի փրկեն նրանց։ Թե ինչպիսի տեսանելի և անտեսանելի վտանգներից ենք զերծ մնացել հրեշ-տակների միջնորդության շնորհիվ, մենք երբեք չենք իմանա, մինչև հա-վիտենականության լույսի ներքո չտեսնենք Աստծո նախախնամությունը։ Այնժամ կիմանանք, որ ողջ երկնային ընտանիքը շահագրգռված է եղել երկրային ընտանիքով, և Աստծո գահը շրջապատող լրաբերները օրեցօր ուղեկցել են մեզ։ ԱԴ 33.6