ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

28/366

Նա իտասմ ե նրանց հետ, ովքեր լսում են, 28 Հունվար

Ով nր ականջ ունի, թող լսի ինչ որ Հոգին ասում Է եկեղեցիներին։ Հայտնություն 2. 29 ԱԴ 32.1

Մարդն անկարող է հասկանալ, թե ինչպես է ինքը նմանվում Հիսոա Քրիստոսին։ Սակայն Սուրբ Հոգին կարող է սրել մեր հոգևոր տեսողությունն այնպես, որ տեսնենք այն, ինչ ֆիզիկական աչքը չի տեսնամ, ականջը չի լսում, միտքը չի ըմբռնում։ Սուրբ Հոգին, որ ներթափանցում է ամեն տեղ, անգամ Աստծո խորությունները, այնպիսի թանկարժեք ճշմարտություններ է բացահայտում, որ հնարավոր չէ նկարագրել ոչ գրիչով, ոչ էլ լեզվով։ ԱԴ 32.2

Նրանցում, ովքեր հնազանդվում են Սուրբ Հոգուն, պետք է արմա-տավորվի կյանքի նոր սկզբունք, պիտի վերականգնվի Աստծո պատկերը, որ մարդկությունը կորցրել է։ ԱԴ 32.3

Սակայն մարդը չի կարող վերափոխել իրեն՝ գործադրելով իր կամքը։ Նա ուժ չունի՝ այս փոփոխությունը իրականացնելու համար։ Որպեսզի ալյուրը խմորվի, նրա մեջ թթխմոր են ավելացնում՝ մի բան, որ արտաքին հանգամանք է։ Նույնպես և մեղավորը պիտի ընդունի Աստծո շնորհը, նախքան նա պիտանի կդառնա փառքի թագավորության համար։ Ողջ աշխարհային մշակույթն ու կրթությունը անկարող են մեղքի այլասերված զավակին դարձնել երկնքի զավակ։ Նորոգող էներգիան բխում է Աստծուց։ Փոփոխությունը կարող է իրականացնել միմիայն Սուրբ Հոգին։ Բոլոր նրանք, ովքեր կամենում են փրկվել, անկախ նրանից, բարձր խավից են, թե ցածր, հարուստ են, թե աղքատ, պետք է հնազանդվեն այս զորության ներգործությանը։ ԱԴ 32.4

Ամեն մարդ, որի սրտին դիպել են Արդարության Արեգակի պայծառ շողերը, իր խոսքով, մտքով ու բնավորությամբ կարտացոլի Աստծո Հոգու գործը։ Նա նման կլինի մի սարքավորման, որին յուղել և գործածում է հմուտ վարպետի ձեռքը։ Երբ աշխատողը յուղ է ստանում երկու ձիթենու ճյուղերից, շփումը պակասում է։ Բարի, քնքուշ, սիրով ու խրախուսանքով լի խոսքերով նա այդ սուրբ ազդեցությունը փոխանցում է ուրիշներին։ ԱԴ 32.5