ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

278/366

Ճշմարտությամբ ընթանալով, 4 Հոկտեմբեր

Չափազանg ուրախ եղա, որ եղբայրները եկան և վկայեցին քո ճշմարտության մասին այն, թե ինչպես ես դոլ ընթանում ճշմարտությամբ։ Գ ՀnվՀաննս 3: ԱԴ 291.1

Տերը գիտի, թե որտեղ պիտի դրսևորվեն այն լավագույն ունակու-թյունները, որոնք Ինքը վստահել է մարդկանց։ Նրա թագավորու-թյունը կառուցելու աշխատանքում կարող ենք օգտագործել աստվածա-տուր յուրաքանչյուր շնորհ նույնպիսի հավատարմությամբ և ջանասիրու-թյամբ, ինչպիսին ցուցաբերում էր Դանիելը Բաբելոնում՝ պատասխանա-տու մարդկանց առջև ունեցած իր պարտականություններում և նվիրված իր Աստծուն։ ԱԴ 291.2

Աստված պահանջում է ավելի մեծ նրբանկատություն, ավեփ իմաստուն և հմուտ ռազմավարություն, քան Իր գործակալները դրսևորել են մինչև այժմ։ Սատանայի հնարագետ ծրագրերին հակազդելու համար սուր, սրբված միտք և եռանդուն աշխատանք է պահանջվում։ Կոչ էր արվում Աստծո գործում ավելի բարձր մակարդակի հասնելու, ավելի սուրբ, վճռական, անձնազոհ ջանքեր անելու։ Սեր երիտասարդներդ պետք է այնպես կրթվեն, որ համապատասխանեն ավելի բարձր չափանիշի, հասկանան, որ այժմ իրենք որոշում են իրենց հավիտենական ճակատագիրը։ Ոչ մեկի համար չկա ուրիշ երաշխիք, բացի սրտում ճշմարտությունն ունենալուց, ինչպես այն կա Քրիս— տոսում։ Այն պետք է արմատավորվի սրտում Սուրբ Հոգա միջոցով։ Շատ բան, ինչն այսօր կրոն է անվանվում կանհայտանա, երբ ենթարկվի սատանայի զորքերի հարձակմանը։ Ոչինչ չի դիմանա, բացի ճշմարտությունից՝ այն վերին ճշմարտությունից, որը սրբագործում է հոգին։ ԱԴ 291.3

Թող ոչ ոք չկարծի, թե ինքնաբավարարումը կրոն է։ Թող եսամոլությունը չխրախուսվի։ Թող երիտասարդները սովորեն զսպել իրենց ցանկությունները և խուսափեն միջոցների շռայլումից։ Թող բոլորը նայեն Հի— սուսին, խորհեն Նրա բնավորության մասին և գնան Նրա հետքերով։ ԱԴ 291.4

Ընդունվելու դեպքում ճշմարտությունը ունակ է մշտապես ընդլայնվելու և նորանոր զարգացումների։ Որքան շատ նայենք ճշմարտությանը, այնքան ավելի պայծառ կդառնա այն, իսկ երբ ջանանք ըմբռնել այն, ավելի վեհ ու խոր իմաստ կթվա։ Այսպիսով այն կհասցնի մեզ կատարելության, հավատ և հույս կտա առ Աստված՝ մեր ուժը համապատասխանեցնելով այն աշխատանքին։ ԱԴ 291.5

Աստվածային ճշմարտությունը կիրառելով մարդու մեջ կվերականգնվի Աստծո կատարյալ պատկերը։ ԱԴ 291.6