ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Քրիստոսի պես ընթանալով, 3 Հոկտեմբեր
Ուրեմն ինչպես Քրիuտոս Հիսուս Տիրոջն ընդունեgիք, նրանում ընթաgեք։ Կողոսաgիս 2. 6: ԱԴ 290.1
Դու պայքարում ես կյանքի պսակի համար։ Ապրիր գոհացնելու համար Նրան, Ով այնքան թանկ գնահատեց քեզ, որ տվեց Հի—սուսին՝ Իր միածին Որդուն, որպեսզի փրկի քեզ քո մեղքերից։ Միշտ հիշիր, որ այն, ինչ ընդհանրապես արժե անել, պետք է լավ անել։ Աստծուց իմաս-տություն խնդրիր, որպեսզի ճիշտ ճանապարհով ընթացող ոչ մեկին չհու—սահատեցնես։ Միացիր Քրիստոսի հոգեշահության աշխատանքին։ Լա-վագույն կերպով արա այն ամենը, ինչ ձեռնարկում ես։ Հիսուսը քո Փրկիչն է, ուստի օրեցօր ապավինիր Նրա օգնությանը, որպեսզի ցանես ոչ թե որոմ, այլ արքայության բարի սերմը։ ԱԴ 290.2
Պետք է սովորես տեսնել ոչ միայն աչքերով, այլև ուղեղով։ Դատողու-թյունդ պիտի այնպես վարժեցնես, որ այն տկար և անկարող չլինի։ Դու պետք է աղոթես Տիրոջը, որ առաջնորդի քեզ, և ճանապարհդ հանձնես Նը— րան։ Սիրտդ պետք է փակես անմտության և մեղքի համար և բացես ամեն երկնային ազդեցության առջև։ Պետք է լավագույնս օգտագործես ժամանակդ և հնարավորություններդ, որպեսզի ներդաշնակ բնավորություն ունենաս։ ԱԴ 290.3
Սենք պիտի «նրանով լցված” լինենք։ «Ուրեմն ինչպես Քրիստոս Հի— սուս Տիրոջն ընդունեցիք, նրանում ընթացեք»։ Սա նշանակում է, որ դու պետք է ուսումնասիրես Քրիստոսի կյանքը։ Պիտի ուսումնասիրես այն ա— վելի փութաջանորեն, քան աշխարհային գիտության ճյուղերը, քանզի հա-վիտենական շահերը կարևոր են ժամանակավոր, երկրային զբաղմունք-ներից։ Եթե գնահատես հավերժական բաների արժեքը և սրբությունը, ապա մտքի և ուժերի գերագույն լարումով կջանաս լուծել քո հավիտենա-կան բարօրությանը վերաբերող խնդիրը, քանզի դրա համեմատությամբ մնացած ամենը ոչինչ է։ ԱԴ 290.4
Քո առջև է Հիսուս Քրիստոսի օրինակը։ Քայլիր Նրա հետքերով, և կկարողանաս զբաղեցնել ցանկացած պաշտոն, որի համար կկանչվես։ Դու պետք է համարես քեզ ոչ թե կապված ստրուկ, այլ Աստծո որդի։ ԱԴ 290.5