ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Վերցնում ենք խաչը և ուրանում «ես»—ը, 27 Օգոստոս
Ե Քրիստոսի Հետ խաչված եմ: Եվ կենդանի եմ ոչ թե այլևu ես, այլ Քրիստnոն է կենդանի ինձանում՝ և այն, որ Հիմա կենդանի եմ մարմնով Աստծո Որդnւ Հավատով եմ կենդ անի, որ ինձ սիրեց և իր անձը ինձ Համար մատնեg.Գաղատաgիս 2. 20: ԱԴ 251.1
Քրիստոսը խաչվեց ընկած մարդու համար։ Սակայն իրենց քրիս-տոնյա անվանող շատերի համար այս իրադարձությունը ոչինչ է։ Իրենց գործերով նրանք ուրանում են Քրիստոսի խաչը։... Նրանք ըն-դունում են, որ Քրիստոսը մեռել է խաչի վրա, բայց, քանի որ իրենք էլ պետք է խաչելություն վերապրեն, նրանք հրաժարվում են ղասեր առնե-լուց, որոնք տանում են դեպի անձնուրացություն և անձնազոհություն։ Այդ-պիսիք միայն անունով են քրիստոնյա։ Նրանց հավատի կենտրոնում խաչյալ և հարյալ Փրկիչը չէ, որը բոլոր Իրեն րնդունողներին շնորհում է Աստծո որդիներ ե դուստրեր լինելու արտոնությունը։ ԱԴ 251.2
Հրաժարվի՝ր մեղավոր հաճույքներից՝ դրանք փոխարինելով երկնքով և հավիտենական կյանքով։ Եսամոլական բականությունների մեջ անց-կացրած այդ մի քանի օրը, որ իսկական երջանկության գեթ մեկ կաթիլ չեն պարունակում, ի՞նչ են հավերժական երանության համեմատ, որը սպասում է հավատարիմներին։ Հոգիդ Քրիստոսի սիրուց զուրկ մի թող։ Եթե ուզում ես Քրիստոսի սիրո իրական շոշափելի ապացույց ստանալ, նայիր Գողգոթայի խաչին։ Երկինքը մեծ հետաքրքրությամբ հետևում է քեզ, որպեսզի տեսնի, թե ինչ ես անե|ու։ Հրեշտակները զարմանում են, երբ անտարբեր երես ես թեքում քեզ առաջարկվող օրհնություններից։ Եթե հրաժարվես Քրիստոսի քաշող սիրուն պատասխանելուց, ի վերջո կդառ-նաս ապստամբ և հանդուգն։ ԱԴ 251.3
Պողոսը գիտակցում էր, որ իր կարողությունը իրենից չէ, այլ Սուրբ Հոգու ներկայությունից, որի բարի ազդեցությունը լցնում էր նրա սիրտը՝ ամեն միտք հնազանդեցնելով Քրիստոսին։ Առաքյալի դասերի մեջ Քրիստոսը կենտրոնական կերպարն էր։ «Կենդանի եմ ոչ թե այլևս ես, - հայտարարում է նա, - այլ Քրիստոսն է կենդանի ինձանում»։ «Ես»—ը ծածկված էր երևում, և փառավորվում էր Քրիստոսը։ ԱԴ 251.4
Նրանք, ովքեր ուրանում են իրենց անձը՝ ուրիշներին բարիք անելու համար, և իրենց ողջ ունեցվածքով հանդերձ նվիրվում են Քրիստոսի գոր-ծին, կվերապրեն այն երջանկությունը, որը եսասեր մարդը ապարդյուն է փնտրում։ ԱԴ 251.5