ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Մենք պետք է ամեն օր կրենք Սեր խաչը, 26 Օգոստոս
Եթե մեկը կամենում է իմ ետև իg գալ, թող իր անձն ուրանա. և ամեն օր իր խաչը վերgնի և իմ՝ ետևից գա։ Ղnւկաս 9. 23: ԱԴ 250.1
Միայն խաչի զորությունը կարող է ազատել մարդուն մեղքի զորեղ ճիրաններից։ Մեղավորին փրկելու համար Քրիստոսը տվել է Իր կյանքը։ Նրանք, ում մեղքերը ներվել են, ովքեր սիրում են Հիսուսին, կմիա-նան Նրան։ Նրանք կկրեն Քրիստոսի լուծը։ Այս լուծը չպետք է խանգարի նրանց, կամ նրանց կրոնական կյանքը դարձնի բավարարություն չբերող տքնաջան աշխատանք։ Ոչ։ Քրիստոսի լուծը պիտի հանդիսանա հենց այն միջոցը, որով քրիստոնեական կյանքը պետք է դառնա հաճելի և ուրախ։ Քրիստոնյան պետք է ուրախանա, խորհելով այն մասին, թե Տերը ինչ է արել, տալով Իր միածին Որդուն, որ մեռնի աշխարհի համար, որպեսզի «ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։ ԱԴ 250.2
Նրանք, որոնք կանգնում են էմանուել Իշխանի արյունոտ դրոշի ներքո, պետք է Քրիստոսի բանակի նվիրյալ զինվորներ լինեն։ Նրանք երբեք չպետք է անհավատարիմ գտնվեն։ Շատ երիտասարդներ պատրաս— տակամություն են հայտնում Հիսուսին՛ կյանքի Իշխանին միանալու։ Բայց եթե նրանք ուզում են շարունակել մնալ Նրա հետ, ապա միշտ պիտի նայեն Հիսուսին, իրենց Հրամանատարին՝ Նրանից կարգադրություններ սպասելով։ Նրանք չեն կարող լինել Քրիստոսի զինվորներ՝ միևնույն ժա-մանակ գործ ունենալով սատանայի ուժերի հետ և անդադար նրան օգ-նելով, քանզի այդ դեպքում թշնամի կլինեն Քրիստոսին։ Նրանք չեն արդարացնի սրբազան վստահությունը։ Խաչը... պետք է վերցնել և կրել առանց տրտունջի կամ գանգատի։ Բարձրացնելով այն՝ կտեսնեք, որ նա բարձրացնում է ձեզ։ Կտեսնեք, որ այն լի է ողորմությամբ, կարեկցանքով և գորովագութ սիրով։ ԱԴ 250.3
Խաչը կրելու միջոցով այնպիսի փորձառություն կարող եք ունենալ, որ կասեք. «Ես գիտեմ, որ Փրկիչս կենդանի է, և քանի որ Նա կենդանի է, ես էլ պիտի ապրեմ»։ Ի՜նչ հիանալի հավաստիացում է սա։ ԱԴ 250.4