ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

190/366

Աստված տալիս է զորության և սիրո Հոգի, 8 Հուլիս

ՈրովՀետև. Աստված մեզ երկչոտությւuն Հոգի չտվեց, այլ զnրության և սիրո և զգաստության : Բ SիմnթԷոս 1. 7: ԱԴ 200.1

Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ պետք է հաստատ կանգնենք հանուն ճշմարտության։ Մենք պիտի սիրենք մարդ-կանց, սակայն երբեք, երբեք չզիջենք ճշմարտության ոչ մի կարևոր կետ, քանզի ճշմարտությունը, մաքուր և անխարդախ ճշմարտությունը պահ-պանելով է, որ կարող ենք այսօր պատիվ ու փառք բերել Հիսուս Քրիս-տոսին՝ մեր Իշխանին։ Խոսքը կյանքի հացն է, և Խոսքում Քրիստոսի աշա-կերտները ուտում են Նրա մարմինը և խմում Նրա արյունը՝ Նրա Խոսքը դարձնելով իրենց կյանքի մասը։ Ոչ մի սուտ չկա ճշմարտության մեջ։ Եթե հաստատ սկիզբը մինչև վերջ ամուր պահենք, ապա կեղծ ուսմունքների ժամանակաշրջանում ճշմարտությունը կտոկա փորձությանը։ ԱԴ 200.2

Արդ եկեք հավատ ցուցաբերենք առ Աստված և Նրա Խոսքին հետևե-լով՝ չհեռանանք Քրիստոսից։ Տերը կուսուցանի Իր ժողովրդին, եթե նրանք կամենան սովորել։ Մենք կարող ենք հնարավորություն ստեղծել Քրիստոսի խրատները լսելու համար։ Մենք ունենք կենդանի Աստված և կենդանի Քրիստոս։ Դևերի ողջ լեգեոնները առիթ են որոնում մարդկանց մտքերին տիրանալու, սակայն եթե Խոսքից չհեռանանք, երբեք չենք պարտվի։ «Դրա համար,— ասում է Պողոսը Տիմոթեոսին,— հիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծո շնորհը, որ կա քո մեջ իմ ձեռնադրությամբ տրված, որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորութ-յան և սիրո, և զգաստության»։ ԱԴ 200.3

Մեզ անհրաժեշտ է կենդանի հավատ ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Մենք պիտի հավատանք, որ երբ թշնամին գետի պես գա, Տերը ելնի նրա դեմ՝ պաշտպանելով և սատար կանգնելով մեզ։ Աստծուն հավատարիմ սիրտը հաճախ աղոթում է։ Թույլ մի՜ տվեք, որ վհատության գեթ մեկ ալիք հասնի ձեզ։ Մեր մտքերը պիտի զբաղված լինեն Աստծո բնավորության և գործերի մասին խորհումներով և մենք պետք է սովորեցնենք Քրիստոսի խոսքերը։ Քաջացեք։ Թող ձեր արիությունը, ձեր մշտական ապավինությունը Հիսուս Քրիստոսին՝ ուրիշներին հավատ և հույս ներշնչեն։ ԱԴ 200.4