ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

189/366

Շաբաթը պահելու համար, 7 Հուլիս

Եվ Մnվuեսն ասաց ժողովրդին Մի՛ վախեgեք, որովՀետև Աuտված ձեզ փորձելու Համար է եկել, այնպես որ նրա վաէսը ձեր առաջ լինի, որ չմեղանչեք։ Ելիg 20. 20: ԱԴ 199.1

Տիրոջ պատվիրաններին հետևելու համար արիություն է պահանջ-վում։ ճշմարտության հակառակորդներից մեկը մի անգամ ասաց, որ միայն թույլ մարդիկ կարող են երես թեքել եկեղեցուց ՝ հանուն յոթերորդ օրը որպես Շաբաթ պահելու։ Սակայն ճշմարտությունը ընդունած մի ծա-ռայող պատասխանեց. «Եթե կարծում եք, թե դա թույլ մարդու քայլէ, փոր-ձեք անել այն»։ Հասարակական կարծիքին ընդդիմանալու և հասարա-կության համակրանքից զուրկ ապրելու համար արիություն, հաստատա-կամություն, վճռականություն, համառություն և շատ աղոթք է պահանջվում։ ԱԴ 199.2

Կանգնելով Ամենակարողի մեծ վահանի ներքո՝ մենք չենք զգում, որ փոքրամասնություն ենք կազմում։ Աստված մեծամասնություն է։ Մենք պիտի ի նկատի ունենանք, որ Քրիստոսը մեզ առաքել է որպես լույս աշ-խարհի բարոյական խավարի մեջ։ Մենք չպետք է սխալ ներկայացնենք Աստծո բնավորությունը՝ նեղսրտելով, ասելով այն ամենը, ինչ մտածում ենք, ուրիշներին մեղադրելով, քննադատելով և պախարակելով, այլ պիտի թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեր բնավորությունը դարձնի Քրիստոսանման։ ԱԴ 199.3

Եկեք տեսնենք, թե Հիսուսը ինչ կանի մեզ համար, եթե թույլ տանք Նրան։ Իր աշակերտների համար արված աղոթքում Նա ասաց. «Հիմա ես քեզ մոտ եմ գափս և այս բաները խոսում եմ աշխարհում, որպեսզի նրանք իրենց մեջ Իմ լիակատար ուրախությունն ունենան»։ Հնարավո՞ր է արդյոք, որ Քրիստոսին հնազանդվելը ուրախություն պարգևի։ Դա միակ իրական ուրախությունն է, որ յուրաքանչյուր անձ կարող է ունենալ։ ԱԴ 199.4

Սի՞թե Փրկիչը երես կթեքի քեզանից՝ թողնելով, որ միայնակ պայքա-րես։ Ոչ, երբեք։ Աշխարհին աղքատություն է սպառնում, գափս է այնպիսի նեղություն, որ չի եղել աշխարհի ստեղծումից ի վեր։ Պատերազմներ և պատերազմների համբավներ են լինելու, և մարդկանց դեմքերը գունատվելու են սարսափից։ Քեզ գուցե նեղություն պատահի, գուցե երբեմն քաղցած մնաս, սակայն Աստված քեզ չի լքի քո տառապանքի մեջ։ Նա պիտի փորձի քո հավատը։ Մենք պիտի աշխարհին ու մարդկությանը ներկայացնենք Քրիստոսին ու Նրա զորությունը։ ԱԴ 199.5