ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

158/366

Մեղավորների հրապուրանքներին հաճություն չենք տալիս, 6 Հունիս

Որդյակս, եթե քեղ Հրապուրեն մեղավորները, դու Հաճություն չտաս,... ՈրովՀետև նրանg ոտքերը չարության են վաղում և շտապում են արյուն թափելու։ Առակաg 1 10, 16: ԱԴ 167.1

Քրիստոսի հետևորդի համար անվտանգ չէ թեթևամիտների և անխոհեմների հետ ընկերանալը, քանի որ շատ հեշտ է ընդօրինակել նրանց հայացքները և մոռանալ, թե ինչ է նշանակում լինել Հիսուսի հետևորդ։ Հատուկ զգուշություն ցուցաբերեք, որպեսզի չընկնեք նրանց ազդեցության տակ, ում խոսքերից ու գործերից կարող եք հասկանալ, որ կապված չեն Աստծո հետ, և չմոլորվեք։ ԱԴ 167.2

Ականջ արեք Աստծո ձայնին. «Որդյակս, եթե քեզ հրապուրեն մեղա-վորները, դու հաճություն չտաս»։ Նրանք, ովքեր վերահսկվում են Աստծո Հոգու կողմից, պետք է արթուն խորաթափանցություն պահպանեն, քանզի եկել է այն ժամանակը, երբ նրանց ազնվությունը, Աստծո և միմյանց հան-դեպ նվիրվածությունը պիտի փորձվի։ ԱԴ 167.3

Մի՜ փորձեք առավելություն ձեռք բերել անգամ նվազագույն անար-դարության միջոցով։ Թե՜ փոքր, թե՜ մեծ հարցերում ուրիշներին արեք այն, ինչ կկամենայիք, որ ձեզ անեն։ Աստված ասում է. «Դուք իմ վկաներն եք»։ Դուք պետք է գործեք Իմ փոխարեն։ Եթե վարագույրը հնարավոր լիներ բարձրացնել, դուք կտեսնեիք, թե ողջ տիեզերքը ինչպիսի՜ հետաքրքրու-թյամբ է դիտում փորձվողին։ Երբ չեք հանձնվում թշնամուն, երկինքը ցնծում է։ Երբ լսում եք մեղանչելու առաջին առաջարկը, աղոթք բարձրաց-րեք դեպի երկինք, և ապա հաստատակամորեն դիմադրեք Աստծո խոսքում դատապարտված սկզբունքները փորձարկելու գայթակղությանը։ Երբ փորձությունը գափս է առաջին անգամ, դիմագրավեք այն այնպիսի վճռականությամբ, որ այլևս երբեք չկրկնվի։ Շրջվեք նրանից, ով հանդգնել է ձեզ սխալ քայլեր առաջարկել։ Վճռականորեն շրջվեք փորձիչից, ասելով. Ես պետք է հեռու մնամ քո ազդեցությունից, քանզի գիտեմ, որ չես քայլում մեր Փրկչի հետքերով։ ԱԴ 167.4

Անգամ եթե անկարող եք որևէ բան ասել նրանց, ովքեր սխալ սկզբունքներով են գործում, հեռացեք նրանցից։ Ձեր հեռանալն ու լռելը գուցե ավելին անեն, քան խոսքերը։ ճիշտ վարվելու քաջություն ունեցեք։ ԱԴ 167.5