ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

157/366

Ս՝եր ընկերներին խելտմտորեն ենք ընտրում, 5 Հունիս

Եվ իմ անունը Իսրայելի որդիների վրա պիտի դնեն, և ես կօրՀնեմ նրանg։ Թվոg 6. 27: ԱԴ 166.1

Աստծո Խոսքը շեշտում է, որ ընկերները մեծապես ազդում են անգամ չափահաս տղամարդկանց և կանանց վրա։ Որքա՜ն ավելի մեծ է նրանց ազդեցությունը մանուկների և երիտասարդների ձևա-վորվող մտքի և բնավորության վրա։ Նրանց ընկերական շրջապատը, որդեգրած սկզբունքները, ձևավորած սովորությունները վճռում են այս-տեղ՝ երկրի վրա իրենց օգտակար լինելու հարցը և ապագա՝ հավիտե-նական ճակատագիրը։ ԱԴ 166.2

Շփվելով անհավատների, ցանկասերների և այլասերվածների հետ՝ շատ-շատ երիտասարդներ կորցնում են պարզությունն ու մաքրությունը, առ Աստված հավատն ու անձնազոհության ոգին, որ քրիստոնյա հայրերն ու մայրերը փայփայել և պաշտպանել էին խրատներով և ջերմեռանդ աղոթքով։ ԱԴ 166.3

Որպես կանոն, լայն հայացքների, անանձնասեր սկզբունքների, ազնիվ ձգտումների տեր են այն տղամարդիկ և կանայք, որոնց մեջ այս որակները ձևավորվել են վաղ հասակում՝ իրենց ընկերական շրջապատի շնորհիվ։ Իսրայելի ժողովրդի հետ Իր հաղորդակցության ընթացքում Աստված միշտ ջանում էր բացատրել նրանց իրենց երեխաների ընկերակցությունները հսկելու կարևորությունը։ Քաղաքացիական, կրոնական և հասարակական կյանքի բոլոր կարգավորումները արվում էին երեխաներին վնասակար շրջապատից պաշտպանելու և նրանց ամենավաղ տարիքից Աստծո օրենքի պատվերներին և սկզբունքներին ծանոթացնելու նպատակով։ Ազգի առաջացման ժամանակ տրված պատկերավոր դասը պետք է տպավորվեր բոլորի սրտերում։ Նախքան վերջին դատաստանը կայցելեր եգիպտացիներին՝ նրանց առաջնեկների մահվամբ, Աստված պատվիրեց Իր ժողովրդին, որ իրենց երեխաներին հավաքեն իրենց տներում։ Յուրաքանչյուր տան դռան կողափայտին արյուն էր քսված, և բոլորը պիտի մնային այս նշանով ապահովված պաշտպանության ներքո։ Այսօր էլ այն ծնողները, որոնք սիրում են Աստծուն և երկյուղում Նրանից, պետք է իրենց երեխաներին պահեն «ուխտի կապով»՝ Քրիստոսի փրկարար արյան միջոցով հնարավոր դարձած սուրբ ազդեցությունների ներքո։ ԱԴ 166.4