ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Կարեկցանք, 21 Մայիս
Եվ երբ նա gամաք ելավ, տեսավ բազում ժողովուրդ, գթաց նրանg վրա և բժշկեց նրանg Հիվանդների: Մ ատթեոս 14. 14: ԱԴ 150.1
Թույլ տվեք մատնացույց անել ձեզ Քրիստոսի կյանքը, Նրա կարեկցանքը, խոնարհությունն ու սերը, անասելի քնքշությունը։ Դուք պետք է ընդօրինակեք Նրան։ Աստված տվել է ձեզ կյանք, ու այն հաճելի դարձնող բոլոր առատ օրհնությունները, և, ի պատասխան, իրա-վունք ունի ձեզանից ակնկալելու ծառայություն, երախտագիտություն, սեր, հնազանդություն Իր օրենքին։ Այս պահանջները առաջնակարգ կարևորություն ունեն, և չեն կարող թեթևամտորեն արհամարհվել, հատ-կապես, երբ Նա չի պահանջում ձեզանից ոչինչ, ինչը ավելի չերջանկաց-նէր ձեզ անգամ այս կյանքում։ ԱԴ 150.2
Երկնքի Վեհությունը միացնում է Իր շահերը տառապյալ մարդկու-թյան շահերի հետ։ Մեր գործակիցներն ու ընկերները սրտագին բարու-թյան և գորովալից կարեկցանքի կարիք ունեն։... Չե նք կարող աճել Քրիս— տոսում, Ով մեր կենդանի գլուխն է, եթե չկիրառենք ցավակցանքի ու սիրո Նրա տված դասերը։ Հնարավոր չէ արտացոլել Քրիստոսի պատկերը, քանի դեռ այս երկնածնունդ սերը տեղ չի գտել հոգում։ Առանց այս որակի, ոչ ոք ոտք չի դնի Աստծո քաղաքի դարպասներից ներս։ ԱԴ 150.3
Փրկչի կողմից թույլ տված գեթ մեկ անսուրբ արարքը կզրկեր Նրան մեզ համար կատարյալ օրինակ լինելու հնարավորությունից, բայց, թեև Նա մեզ նման փորձվեց ամեն բանամ, սակայն նրանում մեղքի բիծ անգամ չգտնվեց։ Մարգարեի շուրթերով Նա խոսում է Իր բնավորության մասին, ասելով. «Ես եմ Տերը, որ երկրի վրա տրտմություն, իրավունք և արդա-րություն եմ անում, որ ես սրանց եմ հավանում»։ Այս բաները պետք է դուր գան նաև բոլոր Քրիստոսի անունը դավանողներին, որոնք իրենց զրույցներով ու վարքով պիտի ցույց տան աշխարհին, որ նմանվում են Օրինակին։.. . Քրիստոսին հավատացողը պետք է անի Քրիստոսի գործերը։... Տերը ներկայացել է նրանց որպես մեկը, ով երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն է անում, և սրանք են այն պտուղները, որ բերում է իսկական քրիստոնյան։ ԱԴ 150.4