ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Այլոց հանդեպ սեր ցուցաբերելու, հարցում, 20 Մայիս
Արդ նմանվող եղեք Աստծուն ինչպեu սիրելի որդիներ, և uիրով գնա— gեք, ինչպեu որ Քրիստnսն ԷԼ մեզ սիրեg, և իր անձը մեզ Հաժար մատ— նեg. պատարագ և զոՀ Աստծուն անուշ Հոտ լինելու: Եփեսացիս 5: 1, 2: ԱԴ 149.1
Դուք պետք է նմանվեք Աստծուն՝ որպես սիրելի զավակներ, որ հնազանդվում են Նրա բոլոր պահանջներին՝ գործելով սիրով, ինչպես որ Քրիստոսն էլ սիրեց մեզ։ Սերն էր այն մթնոլորտը, որի մեջ Քրիստոսը շարժվում, ընթանում և գործում էր։ Նա եկել էր աշխարհը առնելու իր սիրո գիրկը։ ԱԴ 149.2
Մենք պետք է հետևենք Քրիստոսի տված օրինակին, մինչև որ նույն սերը տածենք այլոց հանդեպ, որ Նա դրսևորել է մեր նկատմամբ։ Նա ջա-նում է բացատրել մեզ սիրո այս խորիմաստ դասը։ Եթե ձեր սրտերը լցված են եղել եսամոլությամբ, թող Քրիստոսը տոգորի ձեզ Իր սիրով։ Նա ուզում է, որ Իրեն լիարժեքորեն սիրենք և խրախուսում է, անգամ պատվիրում, որ ուրիշներին սիրենք Իր տված օրինակի համեմատ։ Նա սերը դարձրել է մեր աշակերտության նշանը։ Սա է այն չափը, որին պետք է ձգտեք՝ «Սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի»։ Սիրո ինչպիսի՜ բարձրություն, խորություն և լայնություն։ Այս սերը չի ընդգրկում միայն մի քանի արտոնյալ սիրելիներին, այն պիտի հասնի ամենահասարակ ծագում ունեցող և հնազանդ Աստծո զավակներին։ Հիսոան ասում է. «Քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք արդ՝ ինձ համար արեցիք»։ ԱԴ 149.3
Այն սերն ու կարեկցանքը, որ Հիսուսը ցանկանում է, որ ցուցաբերենք մարդկանց հանդեպ, սենտիմենտալություն չէ, որը որոգայթ է հոգու հա-մար. դա երկնային ծագումով սեր է, որի օրինակը Հիսուսը թողեց թե՜ խոսքով, թե գործով։ Սակայն այսպիսի սեր դրսևորելու փոխարեն որքա՜ն հաճախ օտարանում և հեռանում ենք իրարից։ Արդյունքում լինում է օտա-րացում Աստծուց, թերի փորձառություն, քրիստոնեական աճի դադար։ ԱԴ 149.4
Հիսուսի սերը գործուն սկզբունք է, որ միավորում է սրտերը քրիստո-նեական եղբայրության կապերով։ Երկինք մտնող յուրաքանչյուր ոք ար-դեն երկրի վրա կատարելագործված կլինի սիրո մեջ, քանզի երկնքում Փրկիչն ու փրկվածներն են լինելու մեր հետաքրքրության առարկան։ ԱԴ 149.5