ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

117/133

Սնունդ հոգու համար

Խորապես անհանգստանալու պատճառ կա երեխաների համար, ովքեր ամեն քայլափոխի հանդիպում են փորձության։ Նրանք չեն կարող խուսափել վատ ընկերակցություններից։ Նրանք տեսնում են, լսում և փորձում են այն, ինչը բարոյազրկում է, և այդ ազդեցությունը, եթե ամեն ջանքով չմեկուսացվի, աննկատելիորեն, բայց անշեղորեն կփչացնի սիրտը և կայլանդակի բնավորությունը։ ԸԵԳ 182.1

Միտքը ընտելացնում են բարեհաճորեն վերաբերվել մեղքին։ ժա-մանակակից պարբերական հրատարակությունները սերմանում են ստորություն ու նողկալիություն։ «Մենք ապրում ենք աշխարհում,— կասեք դուք,— և չենք կարող նրանից դուրս գալ»։ Թանկագին ծնողներ, մենք, այնուամենայնիվ, կարող ենք բարի ճանապարհ ընտրել, եթե միայն ցանկանանք, կարող ենք խուսափել շատ ու շատ արատներ դիտելուց, որոնք այդպես արագ բազմանում են այս վերջին ժամանակներում։ Մենք կարող ենք չլսել շատ չարագործությունների ու հանցագործությունների մասին պատմությունները։ ժամանակակից հանրահայտ հրատարակությունները լի են զգայացունց պատմություններով։ Ինչ վերաբերում է հանցագործություններին, փոքր երեխաները մեծահասակ մարդկանց հավասար իրազեկ են։ Այն պատմությունները, որ նրանք կարդում են, չարության են դրդում։ Իրենց երևակայության մեջ նրանք նույն արարքներն են գործում, ինչի մասին կարդացել են, և նրանց մեջ ցանկություն է արթնանում հանցանք գործել և խուսափել պատժից։ ԸԵԳ 182.2

Դյուրընկալ երեխաների գիտակցության մեջ իրենց տեսած դրվագները կենդանանում են, կարծես դառնում են իրական։ Երբ մանրամասն նկարագրվում են օրենքը խախտողների և ամենաթո— ղություն խրախուսողների բոլոր գործողությունները, շատերը յու-րացնում են նման պատմությունների ոգին։ Հնարավորության դեպքում մարդիկ ունակ են դառնում կատարելու էլ ավելի վատթար հանցագործություններ, քան նկարագրված են այդ զգայացունց պատմությունների հեղինակների կողմից։ Հասարակությունը բարոյալքվում է, և զարմանալի չէ, որ արդյունքում հայտնվում են դրա պտուղները հանցագործությունները։ ԸԵԳ 183.1

Խորհեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը Սաղմոս 101.3-7-ում. «Իմ աչքի առաջին չար բան չեմ դնի. անօրենություն գործողին ատում եմ, նա ինձ չմոտենա։ Ծուռ սիրտը պետք է հեռանա ինձանից, չարին չեմ ճանաչի։ Նա, որ ծածուկ բամբասում է իր ընկերի դեմ, նրան կջնջեմ, նա, որ ամբարտավան է աչքերով և հպարտ՝ սրտով, նրան չեմ կարող համբերել։ Իմ աչքերը երկրի հավատարիմների վրա են, որ ինձ հետ բնակվեն, անմեղ ճանապարհ գնացողը կծառայի ինձ։ Նենգություն անողը չի բնակվի իմ տան մեջ, նա, որ սուտ է խոսում, հաստատ չի մնա իմ աչքի առաջին»։ ԸԵԳ 183.2