ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
33 - ՀՈԳՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Vնչ որ ճշմարıր է ինչ որ պարկեշıր, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրnıն, ինչ որ բարի անnւս, թե աոաքիunւnթnıu է ե թե գովnւթյnւն, այն մıրաՑեyեք: Պողոս առաշյալ
Աստված մարդկանց աչքեր է ավել, որպեսզի նրանք կարո-ղանան տեսնել Նրա հրաշք գործերը։ Նա նրանց ականջներ է ավել, որպեսզի նրանք կարողանան լսել լուրը Նրա մասին։ Նա մարդկանց խոսքի պարգևով է օժտել, որպեսզի նրանք կարողանան խոսել Քրիստոսի որպես մեղք ներող Փրկչի մասին։ ԸԵԳ 181.1
Պետրոս առաքյալը ջանում էր հավատացյալներին սովորեցնել, թե որքան կարևոր է միտքը հեռու պահել արգելված նյութերից և մտավոր ուժերը՝ ոչ էական հարցերի վրա վատնելուց։ Մարդիկ, որ չեն ուզում չար ուժերի զոհը դառնալ, պետք է ուշադիր հսկեն իրենց հոգու մատույցները, նրանք պետք է խուսափեն կարդալ, դիտել և լսել այն, ինչը կարող է վատ մտքեր առաջացնել։ Չի կարելի թույլ տալ, որ մտքերն առանց հսկողության կենտրոնանան այն ամենի վրա, ինչ կարող է առաջարկել հոգա թշնամին։ Պետք է հավատարմորեն պահպանել սիրտը, այլապես արտաքին չարը ակամա չար կծնի նրա մեջ, և հոգին կթափառի խավարում։ ԸԵԳ 181.2
Մենք միշտ պիտի հիշենք այն մասին, որ անտեսանելի միջնորդները բարի և չար, աշխատում են իշխանություն ձեռք բերել մեր մտքերի վրա։ Նրանք օգտագործում են անտեսանելի, բայց գործող ուժ։ Բարի հրեշտակները սպասարկու հոգիներ են, որ երկնային ազդեցություն են գործում սրտի և մտքի վրա, այն ժամանակ, երբ հոգու մեծ թշնամին՝ սատանան, իր հրեշտակների հետ մշտապես աշխատում է կործանել մեզ։ Զգալով և գիտակցելով անտեսանելի, անճանաչելի թշնամիների հարձակումները՝ մենք պիտի վստահ լինենք, որ նրանք չեն կարող մեզ վնաս պատճառել առանց մեր համաձայնության։ Սատանան երբեք չի կարող իշխանություն ձեռք բերել մեր մտքերի, խոսքերի և գործերի վրա, եթե միայն մենք ինքներս դուռը չբացենք և չհրավիրենք նրան ներս մտնել։ ԸԵԳ 181.3