ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

114/133

32 - ԳՈՐԾԱՐԱՐ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ

Քրիuıրnևյայի համար աyևվnւթյnւնր լավագnւ քաղաքշակաևությnւնն է դեռ ավելիև՝ միակև է: Հարրի Vլաևչարդ

Գոյությոլն չունի օրինական գործունեության որևէ ոլորտ, որի համար Աստվածաշունը կենսականորեն կարևոր խորհուրդներ չտա։ Ջանասիրության, ազնվության, խնայողության, ժուժկալության ե անարատության սկզբունքներն իսկապես հաջողության գաղտնիքն են։ Այղ սկզբունքները, որ շարադրված են Առակաց գրքում, գործնական իմաստության գանձարանն են կազմում։ Առևտրականր, արհեստավորը կամ ղեկավարն իր աշխատողների համար կարո՛ղ է ավելի լավ խրատներ գտնել ձեռներեցության ցանկացած ոլորտում։ ԸԵԳ 177.1

Որքան մարդիկ կարող էին խուսափել ֆինանսական անհաջողու-թյուններից ու սնանկացումից, եթե լսեին Սուրբ Գրքում այդքան հաճախ կրկնվող նախազգուշացումները։ ԸԵԳ 177.2

Ութերորդ պատվիրանը դատապարտում է գողությունն ու ավա-զակությունը։ Գործարար կյանքի բոլոր հարցերում այն պահանջում է պարտադիր ազնվություն։ Այն արգելում է խորամանկել ձեռնարկում-ներում և պահանջում է պարտքերի ու աշխատավարձերի պարտաճա-նաչ վճարում։ Նա, ով սուտ է խոսում կամ խաբեությամբ է զբաղվում, կորցնում է հարգանքը իր իսկ նկատմամբ։ Նա չի գիտակցում, որ Աստված տեսնում է իրեն և գիտի իր կասկածելի գործերը։ Բայց եթե նրա արարքները ծածկված լինեին նույնիսկ մարդկային և աստվածային հայացքից, այն փաստը, որ նա ինքը դա գիտի, կայլասերի նրա միտքն ու բնավորությունը։ Սի արարքը չի որոշում բնավորությունը, բայց այն վերացնում է արգելքը, և դրան հաջորդող գայթակղությունն ավելի պատ— րաստակամությամբ է ընղունվում, քանի դեռ, ի վերջո, ձեռք չի բերվում համոզմունքներին դեմ խոսելու և գործերում անազնվաբար վարվելու սովորություն, այդպիսի մարդուն արդեն չի կարելի վստահել։ ԸԵԳ 177.3

Ինչպես մենք վարվում ենք մտերիմների հետ քչի մեջ դրսևորելով անազնվություն կամ բացահայտ խաբեություն, այդպես կվարվենք նաև Աստծո հետ։ Այն մարդիկ, ովքեր խաբելու սովորության մեջ համառում են, իրենց սկզբունքներին կհետևեն այնքան ժամանակ, քանի դեռ մոլորության մեջ չեն գցի սեվւական հոգին և չեն կորցնի հավիտենական կյանքի իրավունքը զոհաբերելով այն հանուն ժամանակավոր չնչին շահի։ ԸԵԳ 178.1

«Տեսե՞ւ ես մի մարդ, որ շուտափույթ է իր գործում, նա թագա-վորների առաջին է կանգնելու, աննշան մարդկանց առաջին չի կանգնի» (Առակաց 22.29)։ ԸԵԳ 178.2

«Ամեն աշխատության մեջ շահ կա, բայց դատարկաբանությանը միայն կարոտության է տանում» (Առակաց 14.23)։ «Ծույլի հոգին փափագում է և չունի, բայց աշխատասերի հոգին կպարարտանա» (Առակաց 13.4)։ ԸԵԳ 178.3

«Որովհետև գինեմոլն ու որկրամոլը պիտի աղքատանան, և քնափությունը պատառոտած հանդերձներ կհագցնի” (Առակաց 23.21)։ ԸԵԳ 178.4

«Հարստանալու շտապողն անպատիժ ջի մնա” (Առակաց 28.20)։ ԸԵԳ 178.5

«Ունայնությամբ ժողոված ստացվածքը կպակասի, բայց քիչ-քիչ ժողովողը կշաıրացնի” (Առակաց 13.11)։ ԸԵԳ 178.6

«Uıրախոս լեզվով գանձեր շինելը մահը որոնողների փախստական ունայնությանն է” (Առակաց 21.6)։ ԸԵԳ 178.7

«Փոխ առնողը ծառա կլինի փոխ տվողին» (Առակաց 22.7)։ ԸԵԳ 178.8

«Անշուշտ չարիքի կհանդիպի, ով որ օտարին երաշխավոր դառնա, բայց երաշխավորությունն ատողը ապահով է” (Առակաց 11.15)։ ԸԵԳ 178.9