ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
ԻԱչպես սովորեցԱեչ երեխաներին գհէսհատել դրամը
Ծնողները պիտի մեծացնեն, սովորեցնեն և դաստիարակեն երե-խաներին ինքնահսկման ոգով նրանց խրատելով, որ իրենց առօրյա կյանքում ապրեն պարզ ձևով չձգտելով թանկագին իրերի։ Նրանց պետք չէ շփացնել փողերով, իբր գոյություն ունի անսպառ պաշար, որից իրենց բոլոր պահանջմունքների բավարարման համար կարող են միջոցներ դուրս քաշել։ Դրամը Աստծո կողմից մեզ վստահված պարգև է։ ԸԵԳ 174.1
Դրամը, որ երեխաներին ու դեռահասներին է հասնում առանց նրանց կողմից որևէ լուրջ ջանքի, նրանք չեն գնահատի։ Առավել ապա-հով է այն երիտասարդ մարդկանց դրությունը, ովքեր գիտեն, թե որտեղից են վերցվում իրենց գրպանի փողերը, ինչ է նստում իրենց վրա սնունդն ու հագուստը, և ինչ արժե տուն պահելը։ ԸԵԳ 174.2
Երբեմն երեխաներին անխոհեմ օգնություն է տրվում։ Նա, ով կա-րողանում է ինքնուրույն հարթել իր կյանքի ճանապարհը, ավելի բարձր է գնահատում իր առավելությունները, քան նա, ով փող է ստա-նում ուրիշի գրպանից։ Երեխաների փոխարեն մենք չպիտի լուծենք բոլոր դժվարությունները նրանց վերածելով անօգնական շահա-ռուների։ ԸԵԳ 174.3
Այն պարագաները, որոնց մեջ հայտնվում է երեխան, հաճախ ավելի ուժեղ են ազդում նրա վրա, քան նույնիսկ ծնողների օրինակը։ Կան մարդիկ, ովքեր հույսը դնում են այն բանի վրա, որ իրենց երեխաները կդառնան այնպիսին, ինչպիսին իրենք էին երիտասարդ տարիներին, և մեղադրում են մեր դարի արատավորությունը, երբ երեխաները չեն արդարացնում իրենց հույսերը։ Բայց նրանք իրավունք չունեն պահանջելու դա իրենց երեխաներից, եթե նրանց համար չեն ստեղծում նույն պայմանները, որոնցում ապրել են իրենք պատանեկության տարիներին։ Հայրերը ջանադրաբար աշխատում են իրենց երեխաների համար նյութական բարեկեցություն ապահովել, լավագույն կենսապայմաններ ստեղծել։ Դա ամենուրեք տարածում գտած սխալ է։ Երեխայի բոլոր ցանկությունները բավարարվում են։ Նրա հոր բնավորութունը ձևավորվել է խիստ խնայողության մթնոլորտում, ուր ըստ արժանվույն էր գնահատվում ամենափոքր բարիքն անգամ, իսկ նրա որդու հակումներն ու բնավորությունը կձևավորվեն հեշտ տրվող բարիքների ու արգելքների բացակայության պայմաններում։ Երբ ամենուր գոյություն ունի առատություն, ինչպե՞ս կարելի է մերժել այն։ ԸԵԳ 174.4
Լավագույն ժառանգությանը, որ ծնողները կարող են թողնել իրենց երեխաներին, օգտակար աշխատանքին վարժեցնելն է և անշահախնդրությամբ ու շռայլnւթյամբ աչքի ընկնող կենսափորձը։ ԸԵԳ 175.1
Այդպես ապրելով նրանք ցույց են տալիս դրամի իսկական արժեքը, այն պիտի գործածվի միայն բարու, անձնական կարիքների և ուրիշ մարդկանց պահանջմունքների բավարարման համար։ ԸԵԳ 175.2
Ես ինչպե՞ս կարող եմ երեխաներիս սովորեցնել խնայողության խուսափելով ժլատությունից։ ԸԵԳ 175.3