ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Ջառամյալ ծնողներ
Եթե ծնողները վաղ տարիներին երեխաներին թույլ են տափս իրենց հանդեպ դրսևորել անհարգալից վերաբերմունք, որպեսզի նրանք խոսեն գրգռված և նույնիսկ կոպտորեն, արդյունքում նրանք դառը պտուղներ կքաղեն։ Եթե ծնողներն իրենց երեխաներից չեն պահանջում անհապաղ և բացարձակ հնազանդություն, ոչ ճիշտ կեր-պով են ձևավորում նրանց բնավորությունները։ Երեխաներին տրա-մադրում են, որ նրանք վշտացնեն իրենց՝ զառամյալներին, երբ նրանք կկանգնեն գերեզմանի եզրին։ Երեխաներին պետք է դաստիարակել այնպես, որպեսզի նրանք քնքշորեն սիրեն հորը և մորը և հոգան նրանց մասին։ ԸԵԳ 147.5
Ծնոդների հանդեպ մեր պարտքը երբեք չի վերանում։ Նրանց հանդեպ մեր և մեր նկատմամբ նրանց սերը չի չափվում տարիներով ու տարածությամբ, և մեր պատաս-խանատվությանը երբեք չի կարոդ վերցվել մեզանից։ ԸԵԳ 148.1
Երեխաները պարտավոր են պատվել ծնողներին իրենց ողջ կյան-քում։ Եթե ծնողները ծեր են և թույլ, երեխաները պիտի նրանց հանդեպ դրսևորեն սեր և ուշադրություն նրանց կարիքներին համապատասխան։ Երեխաները պիտի գործեն վճռականորեն և ազնվորեն, նույնիսկ, եթե նրանցից պահանջվի ինքնուրացություն, որպեսզի ծնողները չանհանգստանան։ ԸԵԳ 148.2
Նույնիսկ ամենաիդեալական պայմաններում զառամյալ ծնողնե-րին քիչ բան է ուրախություն և մխիթարություն թերում։ էլ ի՞նչը կարող է ավելի տխրեցնել նրանց սրտերը, քան երեխաների կողմից արհամարհական վերաբերմունքը։ էլ ո՞ր մեղքը կարող է ավելի ծանր լինել երեխաների համար, քան զառամյալներին՝ անօգնական հորն ու մորր վիշտ պատճառելը։ ԸԵԳ 148.3
Հասնելով հասուն տարիքի՝ որոշ երեխաներ գտնում են, որ իրենք արդեն կատարել են իրենց պարտքը ծնողների հանդեպ նրանց կացա-րան հատկացնելով։ Տալով սնունդ և ծածկ նրանք ծնողների հանդեպ չեն դրսևորում սեր և կարեկցանք։ Զառամյալ ծնողները հատկապես խոր կարիք են զգում սիրո և կարեկցանքի, բայց երեխաներն անգթորեն զրկում են նրանց իրենց ուշադրությունից։ Քանի դեռ ծնողները ողջ են, երեխաները պիտի սիրեն և հարգեն նրանց։ Պետք է, որքան հնարավոր է, ուրախություն և լույս բերել զառամյալ ծնողներին։ Ինչպե՞ս կարող է որդին կամ դուստրը հանգիստ կերպով թողնել հորը և մորը անծանոթ մարդկանց խնամքին, որպեսզի նրանք հոգան նրանց մասին։ Եթե նույնիսկ մայրը ծանր բնավորություն ունի, դա ևս երեխաներին չի ազատում նրա մասին հոգալու պարտականությունից, որ Աստված դրել է նրանց վրա։ ԸԵԳ 148.4
Գուցե երեխաները գտնում են, որ իրենց հետ մանուկ հասակում խստորեն են վարվել։ Բայց կարո՞ղ են, արդյոք, նրանք Աստծո հետ լինել խաղաղության մեջ, եթե փոխհատուցման ոգի դրսևորեն ծնողների հանդեպ, հատկապես, երբ նրանք արդեն ծեր են և անզոր։ Արդյոք ծնողների անօգնական վիճակը հիմք չէ՞ երեխաների սիրո համար։ Արդյոք զառամյալ հոր և մոր կարիքները նրանց սրտերում ազնիվ զգացմունքներ չե՞ն առաջացնում, և արդյո՞ք երեխաները ծնողներին չեն վերաբերվի բարյացակամորեն և հարգանքով։ Թույլ մի տվեք, որ սիրտը քարանա հոր և մոր հանդեպ։ ԸԵԳ 149.1
Հատկապես ծանր է մտածել այն մարդու մասին, ով զզվանք է տա-ծում իր ծերացած, տկարացած և թույլ մոր հանդեպ։ Որքա՜ն համբերատարությամբ և քնքշությամբ պիտի վերաբերվեն երեխաներն այդպիսի մոր նկատմամբ։ Պիտի ասեն միայն քնքուշ խոսքեր, միայն այնպիսիք, որ հոգուն ցավ չեն պատճառի։ ԸԵԳ 149.2
Թող ձեր ծնողները, որ անզոր, անընդունակ են հոգալու իրենց մասին, իրենց ծերության վերջին օրերն անցկացնեն բավարարվածության, խաղաղության և սիրո մեջ։ Թող նրանք ձեզանից լսեն միայն բարի, սիրառատ, կարեկցանքի ու ներման խոսքեր։ Դուք ցանկանո՞ւմ եք, որ Տերը սիրի, խղճա, ների ձեզ և ձեզ համար ամեն ինչ անի հիվանդության մահ— ճում։ Այդ դեպքում ուրիշների հետ վարվեք այնպես, ինչպես ուզում եք, որ ձեզ հետ վարվեն։ Խնամեք ծնողներին, որովհետև ուրիշ ոչ ոք չի կարող այնպիսի երախտագիտությամբ հոգալ նրանց մասին, ինչպես դուք։ Ծնողների բարօրությանը նպաստելու գիտակցությունը երեխաներին բավականություն է պատճառում, լցնում ողջ կյանքը և առանձ-նահատուկ ուրախություն բերում, թեկուզ հենց իրենք էլ կարեկցության և սիրո կարիք զգան։ Երեխաներին ուրախացնում է այն, որ իրենք հանգիստ ու խաղաղություն են բերում իրենց սիրելի ծնողներին նրանց կյանքի վերջին օրերում։ Անօգնական, զառամյալ ծնողներին զրկել որդիների ու դուստրերի բարյացակամ ծառայությունից նշանակում է հոգին լցնել խղճի խայթերով, իսկ կյանքի օրերը՝ ափսոսանքով, եթե, իհարկե, մեր սրտերը դեռևս չեն խստացել և քարի պես անզգայացել։ ԸԵԳ 149.3