ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

92/133

Խորհուրդներ երեխաներին

Երեխաներն ու երիտասարդները Աստծուն պետք է դիմեն վաղ տարիքից, որովհետև վաղ ձեռք բերված սովորույթները և հասկա-ցությունները հաճախ հսկայական ացդեցություն են ունենում մարդու ամբողջ կյանքի և բնավորության վրա։ Քրիստոսը կամենում է, որ երեխաներն ու երիտասարդները Իր մոտ գան այն նույն վստահությամբ, որով նրանք գնում են իրենց ծնողների մոտ։ Ինչպես երեխան է հաց խնդրում մորից կամ հորից, երբ քաղցած է, այնպես էլ Տերը ցանկանում է, որ դուք Իրենից խնդրեք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է։ ԸԵԳ 146.4

Հիսուսը գիտի երեխաների կարիքները և սիրում է լսել նրանց աղոթքները։ Նրա առջև բացեք ձեր սրտի գաղտնիքները, քանի որ Նրա աչքը թափանցում է հոգու գաղտնարանները, և Նա կարդում է ձեր մտքերը, ինչպես բաց գրքում։ Երբ դուք խնդրեք այն, ինչը կնպաստի ձեր հոգու բարօրությանը, հավատացեք, որ կստանաք, և այն ձերը կլինի։ ԸԵԳ 147.1

Այսօր պետք են մարդիկ, ովքեր կգործեն ազնիվ չնայելով ոչ մի բանի։ Այսօր աշխարհին հարկավոր են մաքուր սրտեր և ուժեղ, ամուր ձեռքեր։ Աստված նախատեսել է, որ մարդը մշտապես զարգանա՝ օրե-ցօր հասնելով կատարելության, նորանոր բարձունքների։ Նա կօգնի մեզ, եթե մենք ինքներս ջանանք օգնել մեզ։ Այս և ապագա աշխարհում երջանկության մեր հույսը կախված է երկրային աշխարհում մեր կատարելությունից։ ԸԵԳ 147.2

Ձևավորեք անբասիր ճաշակ, հակումներ և սովորություններ։ Աստված կպարգևատրի ձեզ հոգու հանգստությամբ, պայծառ մտքով, առողջ դատողությամբ, սուր ընկալմամբ։ ԸԵԳ 147.3

Ուշադրություն դարձրեք այն պատվիրանին, որի միջոցով Աստված այսպիսի խոստում տվեց. «Որպեսզի երկարեն քո օրերը երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տափս է քեզ»։ Երեխաներ, դուք ցանկանո՞ւմ եք ապրել հավիտյան։ Այդ դեպքում հարգեք և սիրեք ձեր ծնողներին։ Ցավ մի պատճառեք նրանց սրտերին, մի վշտացրեք նրանց, մի ստիպեք անցկացնել անքուն գիշերներ՝ հուզվելով և անհանգստանալով ձեր մասին։ Եթե դուք չեք սիրում նրանց և անհնազանդ եք, այս պահից վարվեք այլ կերպ։ Դուք ուրիշ կերպ չեք կարող վարվել, քանի որ դա ձեզ համար կնշանակի հավիտենական կյանքի կորուստ։ ԸԵԳ 147.4