ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

69/133

Տիրապեıրեք ձեզ

Կատարելապես ինքն իրեն տիրապետելու համար մայրը պիտի ձեռնարկի նախազգուշական միջոցներ ֆիզիկական և մտավոր ցան-կացած հուզումի դեմ։ Նա պիտի ապրի առողջապահական կանոնների համաձայն։ Քանի որ սնունդը զգալիորեն ազդում է մտքի ե բնավո-րության վրա, մայրը պիտի նախընտրի ուտել այն սնունդը, որը հա-գեցնում է, ոչ թե գրգռում, որպեսզի իր նյարդերը հանգիստ լինեն, ե բնավորությունը հավասարակշռված։ Այդ ժամանակ նա ավելի համ— բերատար կլինի իր երեխաների զանազան հակումների նկատմամբ։ ԸԵԳ 117.2

Մայրը կարող է և պարտավոր է շատ աշխատել, որպեսզի սովորի տիրապետել իր նյարդերին և բանականությանը ընկճվածության պահերին, նույնիսկ հիվանդության ժամանակ նա կարող է, եթե միայն իրեն վարժեցնի դրան, լինել հաճելի, ուրախ և անցանկալի աղմուկը հանդուրժող։ Նա պիտի թույլ չտա, որ երեխաները իրեն տեսնեն ընկճ-ված ու անտրամադիր, ինչը կստիպի նրանց մտածել, որ տունը գե-րեզման է, իսկ մոր սենյակը ամենամռայլ վայրը աշխարհում։ Բանա-կանությունն ու հույզերը ենթարկվում են մեզ կամքի ուժի լարման շնորհիվ։ Կամքի ուժը շատ դեպքերում նյարդերը հանգստացնելու հուսալի միջոց է։ Թույլմի տվեք, որ ձեր երեխաները ձեզ մռայլտեսնեն։ ԸԵԳ 118.1