ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
21 - ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աարդուն բնութագրում է կյանքի հաևգամաևքևերի ևկաıրմամբ ևրա վե— րաբերմnւևքր։
Շատ ընտանիքներ դժբախտանում են այն պատճառով, որ կինը անբարյացակամորեն հրաժարվում է իր ընտանեկան կյանքի տնային հասարակ, պարզ պարտականություններից։ Գործերն ու հոգսերը նրան տհաճ են թվում, և այն, ինչ կարելի է անել ուրախությամբ, հաճույքով և հետաքրքրությամբ՝ օգուտ քաղելով դրանից, ծանր ու տաղտկալի բեռ է դառնում։ ԸԵԳ 113.1
Իհարկե, ընտանեկան կյանքը միշտ չէ, որ հարթ է ընթանում։ Օրվա ընթացքում շատ բաներ փորձում են մեր համբերությունը և ջանք պահանջում։ Որոշ հանգամանքներ մենք ի վիճակի չենք փոփոխելու, բայց հենց հանգամանքների նկատմամբ վերաբերմունքն է բնութագրում մարդուն։ Նրանք, ովքեր թույլ են տափս, որ հանգամանքները կառավարեն իրենց սկզբունքները նսեմացնելով դրանք, մոռանում են սեփական պարտականությունների մասին։ ԸԵԳ 113.2
Եթե դուք արժանապատվորեն հաղթահարում եք դժվարություն-ները, որոնցից ուրիշները թևաթափ են լինում անհամբեր, անկայուն լինելու պատճառով, և ցանկանում եք համառորեն շարունակել ձեր գործը, ապա դուք ոչ միայն ավելի եք ուժեղանում, այլ նաև արգելքները հաղթահարելու այդ փորձը ձեզ ունակ է դարձնում հմտորեն օգնելու ուրիշներին խոսքով և անձնական օրինակով։ Բարենպաստ հանգամանքներում իրենց գործը լավ կատարող շատ մարդկանց բնավորությունն, ըստ երևույթին, փոխվում է այն ժամանակ, երբ նրանք հանդիպում են ձախորդությունների ու փորձությունների, և փչանում է այնքանով, որքան անախորժություններ են բաժին ընկնում տվյալ մարդուն։ Աստված չի կամենում, որ մենք հանգամանքների զոհը դառնանք։ ԸԵԳ 113.3
Շատ ամուսիններ և երեխաներ, ովքեր տանը ոչ մի գրավիչ բան չեն գտնում ե միշտ լսում են դժգոհության խոսքեր, սկսում են հանգիստ և ուրախություն որոնել տնից դուրս։ Կինը (մայրը), զբաղված տնային հոգսերով, հաճախ ժլատ է դառնում սիրո այնպիսի աննշան դրսևորումների մեջ, որոնք տունը հաճելի վայր են դարձնում ամուսնու և երեխաների համար, եթե նույնիսկ նա ջանում է նրանց չպատմել իր անախորժությունների ու դժվարությունների մասին։ Քանի դեռ նա զբաղված է կերակուր պատրաստելով կամ մաքրությամբ, ամուսինը և երեխաները գափս ու գնում են՝ որպես կողմնակի մարդիկ։ ԸԵԳ 114.1
Շատ մայրեր հաճախ ժամանակը ծախսում են ոչ անհրաժեշտ մանրուքների վրա։ Իրենց ամբողջ ուշադրությունն ու զգացմունքները նվիրելով ժամանակավորին ու անցողիկին նրանք կանգ չեն առնում, որպեսզի խորհեն, թե որն է հավիտենականն ու անապականը։ Որքա՜ն մայրեր են անուշաղրության մատնում իրենց երեխաներին, և փոքրիկ— ներր մեծանում են կոպիտ, անքաղաքավարի և անբարեկիրթ։ ԸԵԳ 115.1
Աստծո մոտ որոնեք ուժ և մխիթարություն, որպեսզի կատարեք ձեր ամենօրյա պարտականությունները, և ձեռք կբերեք ձեր ամուսնու հարգանքն ու վստահությունը և կտեսնեք, որ երեխաները մեծանում են ազնիվ ու շիտակ՝ օժտված արդարացի վարվելու բարոյական ուժով։ Դրա հետ մեկտեղ մայրերը, որ արհամարհում են այժմյան հնարավորությունները և թույլ են տալիս, որ իրենց պարտականությունները ուրիշներն անեն, ի վերջո կհասկանան, որ պատասխանատվությունից ոչ մի տեղ չես փախչի, և դառնությամբ կքաղեն այն, ինչ ցանել էին անհոգությամբ ու անփութությամբ։ Այս կյանքում պատահականություններ գոյություն չունեն, բերքը կլինի այնպիսին, ինչպիսին եղել է ցանված սերմը։ ԸԵԳ 115.2