ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Մայրական աշխաıրանքի իսկական արժեքը
Նույնիսկ իրենք՝ կանայք, ոչ միշտ են ըստ արժանվույն գնահատում իրենց աշխատանքը։ Տնային պարտականությունները պահանջում են համբերատար ջանքեր, ինքնատիրապետում, տակտ, իմաստություն և անձնազոհ սեր, և, այնուհանդերձ, կինը հաճախ չի կարող պարծենալ մեծ հաջողություններով։ Նա ընդամենը կարգուկանոն է պահպանում տանը։ ԸԵԳ 110.1
Երբեմն հոգնած և հուզված նա ձգտում է երեխաների հետ քնքշո-րեն խոսել՝ փորձելով զբաղեցնել նրանց ինչ-որ բանով, դարձնել երջանիկ ե նրանց փոքրիկ տոտիկներն ուղղել ճիշտ ճանապարհի վրա։ Նա համարում է, թե ոչ մի առանձնահատուկ բան չի անում։ Բայց դա այդպես չէ։ Երկնային հրեշտակները հետևում են հոգնած մորը նկատելով այն բեռը, որ նա կրում է օրեցօր։ Նրա անունը գուցե չհիշատակվի աշխարհում, բայց այն գրված կլինի Աստծո մոտ կյանքի գրքում։ ԸԵԳ 110.2
Ձեր պարտականությունները կատարեք արժանապատվությամբ և ուրախությամբ նսեմացուցիչ չհամարելով ձեր ձեռքերով անել այն ամենը, ինչն անհրաժեշտ է լավ կազմակերպված տանը։ ԸԵԳ 111.1
Կարող է թվալ, թե մեկ ուրիշ աշխատանք ավելի կարևոր է, սակայն Աստված բոլորովին էլ չի ցանկանում, որ դուք անուշադրության մատնեք ձեր տունը, ամուսնուն ու երեխաներին։ Թույլ մի տվեք, որ երեխաները զարգանան շփվելով վատ մարդկանց հետ և իրենց սիրտը խստացնեն ձեր դեմ։ Մայրեր, ամենից հաճախ դա է նրանց սխալ ուղու վրա դնում։ Մանկության վաղ տարիներն այն ժամանակն են, երբ անհրաժեշտ է աշխատել, արթուն մնալ, աղոթել և խրախուսել ամեն մի լավ հակում։ Չափազանց շատ ժամանակ տրամադրելով մեկ ուրիշ աշխատանքի դուք չեք կարող դրա հետ մեկտեղ հասցնել դաստիարակել ձեր փոքրիկներին և նրանց այնպիսին դարձնել, ինչպիսին ուզում է տեսնել Աստված, որպեսզի նրանք կարողանան արժանանալ հավիտենական կյանքին։ Աստված հոգում է նրանց մասին, դուք նույնպես պետք է այդպես վարվեք։ ԸԵԳ 111.2