ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

64/133

20 - ՄՈՐ ԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Ասıրծո կորություևիy հեıրո մոր yորությունն ամեևամեձ nıժև է երկրի վրա։

Աոր գործունեության դաշտը կարող է լինել համեստ, բայց նրա ազդեցությունը, հոր ազդեցության հետ միավորված, նույնքան անփոփոխ է, ինչպես հավիտենականությունը։ Աստծո զո-րությունից հետո մոր զորությունը, որ բարի ազդեցություն է թողնում, ամենամեծ ուժն է երկրի վրա: Այն տարածվում է այս կյանքի փոփոխական դաշտով ապագա հավիտենական կյանքի վրա։ ԸԵԳ 107.1

Սորն ու երեխային միավորում են երկրային ամենաքնքուշ կապե-րը։ Երեխան ավելի մեծ պատրաստակամութ յամբ է ընկալում մոր, քան հոր կյանքն ու օրինակը, որովհետև նրանց միավորում են ավելի ամուր զգացմունքներ։ ԸԵԳ 107.2

Սոր մտքերն ու զգացմունքները կարող են հզոր ազդեցություն ունենալ այն ժառանգական հատկանիշների վրա, որոնք նա կփոխանցի իր երեխաներին։ Եթե նա կենտրոնանում է լոկ իր մտքերի վրա, տուրք է տափս եսասիրությանը, եթե նա կռվարար է ու պահանջկոտ, ապա դա կանդրադառնա նաև երեխայի բնավորության վրա։ Այսպիսով, շատերը ձեռք են բերում չարի նկատմամբ գրեթե անուղղելի հակում։ Հոգու թշնամին շատ ծնողներից առավել լավ է հասկանում դա։ Նա փորձության մեջ է գցում մորը՝ իմանալով, որ եթե նա չդիմակայի, ապա նրա միջոցով կկարողանա ազդել նրա երեխայի վրա։ Մոր միակ հույսը Աստծո մեջ է։ Նա կարող է ապավինել Նրա զորությանն ու շնորհին, և նրա ջանքերը զուր չեն լինի։ ԸԵԳ 107.3