ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

63/133

Հանձնարարություն Ասıրծուց

Կնոջ կենցաղային բոլոր գործերից ամենասրբազանը նրա պարտքն է երեխաների հանղեպ։ Բայց որքա՜ն հաճախ են այղ պարտքը աչքա— թող անում հանուն իրենց եսասիրական ցանկությունների բավարարման։ Ծնողներին են վստահված երեխաների երկրային և հավիտենական շահերը: ԸԵԳ 103.2

Նորաձևությունն ու սովորույթները, նույնիսկ երբ դրանք բացա-սական են, մեծ իշխանություն ունեն երիտասարդության վրա։ Եթե մայրր մոռանա երեխաներին դաստիարակելու, ղեկավարելու և զսպելու իր պարտականության մասին, ապա նրանք, բնականաբար, կընկալեն չարիքը և երես կթեքեն բարուց։ Աստծուն ուղղված աղոթքում ասեք. «Սո— վորեցրու մեզ՝ ինչպես դաստիարակենք երեխաներին և նրանց հետ ինչպես վարվենք»։ Դիմեք այն խորհուրդներին, որ Աստված տվել է Իր Խոսքում, և դուք իմաստություն կստանաք, որի կարիքն ունեք։ ԸԵԳ 103.3

Երկնքում գոյություն ունի Աստված, և Նրա գահից լույսն ու փառքը անդրադառնում են հավատարիմ մոր վրա, երբ նա ջանում է իր երեխաներին սովորեցնել դիմակայելու չարի ազդեցությանը։ Իր կարևորությամբ ոչ մի ուրիշ գործ չի կարող համեմատվել նրա գործի հետ։ ԸԵԳ 103.4

Մայրը կոչված չէ նկարչի պես կտավին պատկերելու գեղեցիկ նկար կամ քանդակագործի պես մարմարից հրաշալի քանդակ ստեղծելու։ Նա կանչված չէ գրողի պես խոսքի ուժով արտահայտելու թևավոր մտքեր կամ երաժիշտի պես գեղեցիկ զգացմունքներ մարմնավորելու մեղեդու մեջ։ Նրա առաջադրանքն է Աստծո օգնությամբ մարդկային հոգում կերտել Աստվածության նմանությանը։ ԸԵԳ 103.5

Կինը, որ գիտակցում է իր պարտականությունը, անգնահատելի կհամարի իրեն տրված հնարավորությունները։ Նա կջանա իր երեխա-ների համար բարձրագույն իդեալը հանդիսանալ սեփական բնավո-րությամբ օգտագործելով դաստիարակության լավագույն մեթոդները։ ԸԵԳ 104.1

Համբերատարությամբ և խիզախորեն նա կձգտի կատարելագոր-ծել իր ունակությունները, որպեսզի ճիշտ օգտագործի իր մտքի բարձ-րագույն ուժերը երեխաների դաստիարակության գործում։ ԸԵԳ 104.2

Թոդ յուրաքանչյուր մայր հասկանա, որ իր կյանքի ակնթարթներն անգին են, որ իր աշխատանքը կստուգվի այն հանդիսավոր օրը, երբ յուրաքանչյուրը պիտի հաշվետվություն տա։ ԸԵԳ 104.3

Այդ ժամանակ կբացահայտվի, որ մարդկանց շատ անհաջողու-թյունների և հանցագործությունների պատճառը նրանց տգիտությունն ու անփութությունն է, ում պարտքը երեխաների քայլերը դեպի ճիշտ ճանապարհ ոտղելն էր։ Այդ ժամանակ կբացահայտվի, որ աշխարհին օրհնություն բերողներից շատերը հոգու մեծությամբ, ճշմարտությամբ ու սրբությամբ, իրենց սկզբունքներով, ազդեցությամբ ե հաջողությամբ պարտական են աղոթող քրիստոնյա մայրերին։ ԸԵԳ 104.4

Տնային ծանր պարտականությունների մեջ հիմնովին խրվելու փոխարեն կինը և մայրը պիաի ժամանակ հատկացնի ընթերցանությանը անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու, ամուսնու հետ շփվելու ե երեխաների մտավոր կարողությունները զարգացնելու համար։ Օգտագործեք ձեր ունեցած հնարավորությունները, որպեսզի, ազդելով ձեզ համար թանկ մարդկանց վրա, ավելի վեհացնեք նրանց կյանքը։ ժամանակ հատկացրեք այդ հարցին, որպեսզի դառնաք Աստծո մշտական ուղեկիցը ե մտերիմ ընկերը։ ժամանակ հատկացրեք Նրա խոսքի ուսումնասիրությանը և երեխաների հետ գնացեք բնության գիրկը, որպեսզի սովորեք Աստծուց տեսնելով Նրա ստեղծագործության զե-ղեց կութ յ ու նները: ԸԵԳ 105.1

Եղեք բարի, կենսուրախ։ Ձեր ժամանակը անվերջանալի տնային աշխատանքին նվիրելու փոխարեն՝ երեկոն դարձրեք բարեկամական շփման հաճելի ժամանց, երբ ամբողջ ընտանիքը կարող Է հավաքվել աշխատանքային օրից հետո։ Այդ դեպքում շատ ամուսիններ նախա-պատվությունը կտան իրենց ընտանիքին, ոչ թե ընկերներին։ Շատ տղաներ կկտրվեն փողոցից ու բակերից։ Շատ աղջիկներ հեռու կլինեն թեթևամիտ ծանոթություններից։ Ընտանիքը ծնողների ու երեխաների համար կունենա այն ազդեցությունը, ինչ նախատեսել Էր Աստված, օրհնություն ամբողջ կյանքի համար։ ԸԵԳ 105.2