ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

56/133

Մի՛ եղեք կատեգորիկ

Շատ ամուսիններ և հայրեր կարող էին օգտակար դաս առնել Հակոբի մասին պատմությունից։ Հարկադրված լինելով կատարել արագ ե դժվարին ուղևորություն նա ասաց. «Զավակները փավտւկ են, և ինձ հետ եղած հոտերն ու արջառները ձագերով են, և եթե մեկ օր սաստիկ քշեն նրանց, բոլոր հոտերը կմեռնեն։ Ուրեմն թող իմ տերն իր ծառայի առաջին անցնի, և ես մենակ կամաց-կամաց կգնամ իմ առաջին եղած անասունների ոտքով և երեխաների ոտքով” (Ծննդոց 33.13,14)։ ԸԵԳ 88.4

Թող որ կյանքի դժվարին ճանապարհին ամուսինը և հայրը «գնա դանդաղ”, իր հետ ուղևորություն կատարող մտերիմի քայլերով։ Ապրելով այս աշխարհում, ուր վագում են փուլի և իշխանության հետևից՝ թող նա սովորի կանգ առնել, որպեսզի մխիթարի և սատարի նրան, ով կոչված է իր կողքին քայլելու։ ԸԵԳ 90.1

Ամուսինը պիտի օգնի իր կնոջը կարեկցանք և անփոփոխ հոգատարություն ցուցաբերելով նրա նկատմամբ։ Եթե նա ուզում է, որ կինը միշտ առույգ և ուրախ փնի, որ նա արևի լույսի պես փնի տանը, ուրեմն պիտի օգնի նրան։ Սիրով դրսևորված նրա բարությունն ու քաղաքավարությունը կնոջ համար թանկարժեք քաջալերանք կլինեն, և երջանկությունը, որ նա կտա կնոջը, ուրախություն և խաղաղություն կբերի իր սեփական սրտին։ ԸԵԳ 90.2