ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
16 - ՕԳՆԵԼՈՎ ՄԻՄՑԱՆՑ
Աիայն համերաշխ գորձելnվ է որ հայրն ու մայրր կարող են կաıրւարել այն աշխաıրանքր, որ Ասıրվաձ է նրանy հանչնարարել։
Արեխաների հանդեպ հոր պարտականությունը չի կարելի դնել մոր վրա։ Եթե մայրը բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները, ապա դա բավական է նրա համար։ Միայն համերաշխությամբ հայրն ու մայրը կարող են կատարել այն աշխա— տանքը, որ Աստված է նրանց հանձնարարել։ ԸԵԳ 87.1
Տղամարդը չպետք է հրաժարվի երեխաներին կյանքի ե հավիտե-նականության համար դաստիարակելու իր բաժնից։ Նա պարտավոր է կիսել այդ պատասխանատվությունը։ Գոյություն ունեն և հոր, և մոր պարտականություններ։ Ծնողները միմյանց նկատմամբ սեր և հարգանք պետք է դրսևորեն, եթե նրանք ցանկանում են, որ այդ որակները զարգանան իրենց երեխաների մոտ։ ԸԵԳ 87.2
Ամուսինը պիտի կնոջ աշխատանքում և հոգսերում ոգևորի ե սա-տարի նրան իր քաջալերող հայացքով ու քնքուշ խոսքով։ Ձգտեք օգնել կնոջը՝ լուծելու բախումնային իրավիճակները, որոնցում նա հայտնվում է։ Եղեք զգույշ բառերի ընտրության մեջ, ձեր մեջ մշակեք լավ վարվեցողություն, քաղաքավարություն, բարություն, և որոշ ժամանակ անց դա կփոխհատուցվի։ ԸԵԳ 87.3
Թույլ մի տվեք, որ աշխատանքային անախորժությունները մթագնեն ձեր ընտանեկան կյանքը։ Ինչով էլ որ զբաղված լինի հայրը, և ինչպիսին էլ լինեն դժվարությունները կապված նրա աշխատանքի հետ, նա պիտի տուն վերադառնա ժպիտը դեմքին խոսելով այն նույն հաճելի ձայնով, որով ամբողջ օրը ողջունել է կողմնակի մարդկանց։ Լավ է, երբ կինը գիտի, որ կարող է հույսը դնել ամուսնու վրա, և ամուսնու քնքուշ վերաբերմունքը նրան ուժ կտա։ ԸԵԳ 88.1
Անհրաժեշտ է, որ ամուսինները հոգատարությամբ ծառայեն մի-մյանց։ Գոյություն ունի կարծիք, ըստ որի՝ ամուսինը ազատ է. երբ ուզում է, կարող է տուն գալ և գնալ՝ իրեն պահելով ավելի շատ կենվորի պես, քան ընտանեկան օջախի ղեկավարի։ Ընտանեկան պարտականությունները սուրբ են և կարևոր, և, այդուհանդերձ, դրանց վերաբերվում են հոգնած անտարբերությամբ հաշտվելով առօրյա միապաղաղության հետ։ Բազմաթիվ հոգսերն ու դժվարությունները սկսում են գրգռել, եթե չկա փnփոխության ու հանգստի ոչ մի տարատեսակություն։ Ոչ բարձր հասարակական դիրք գրավող մոր կյանքը լի է անսահման ինքնազոհողություններով, և կյանքն ավելի է դժվարանում, երբ ամուսինը չի գիտակցում այն դժվարությունները, որ կնոջն են բաժին ընկել, և չի աջակցում նրան։ ԸԵԳ 88.2
Տղամարդը պիաի մեծ հետաքրքրություն դրսևորի իր ընտանիքի նկատմամբ։ Քնքուշ, ուրախ և քաջալերող խոսքերը ամենաբուժիչ միջոցներից էլ ավելի ազդեցիկ և գործուն են։ Բարի գործերի ու ոգևորող խոսքերի միջոցով ընտանիքին նվիրված երջանկությունն ու լույսը հարյուրապատիկ կվախհատուցեն ծախսված ջանքերը։ Ամուսինը պիտի հիշի, որ երեխաների դաստիարակության գործը մեծ մասամբ ընկած է կնոջ ուսերին, որ շատ բանով նրանից է կախված երեխաների մտքերի ձևավորումը։ Դա նրա մեջ պիտի ամենաբարի զգացումներն առաջացնի, և նա պարտավոր է հոգալ այն մասին, որ թեթևացնի կնոջ աշխատանքը։ Ամուսինը չպիտի տուն գա խոժոռված տեսքով, այլ իր ներկայությամբ պիտի լույս բերի ընտանիքին և խրախուսի կնոջը, որ հույսն ամբողջովին իր վրա դնի։ ԸԵԳ 88.3