ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

37/133

Միասնության գաղտնիքը

Ընտանիքներում և հասարակության մեջ տարաձայնությունների ու վեճերի պատճառը Աստծուց հեռանալն է։ Մոտենալ Աստծուն նշա-նակում է լինել միմյանց մոտիկ։ Իսկական միասնության գաղտնիքը թաքնված է ոչ թե դիվանագիտության, հիմնախնդիրները լուծելու ունակության, մեծ դժվարություններ կրելու կամ էլ խոչընդոտները հաղթահարելիս գործադրված գերմարդկային ջանքերի, այլ Քրիստոսի հետ միասնության մեջ։ ԸԵԳ 54.1

Նայեք ստորև նկարված շրջանին։ Եզրերից դեպի կենտրոն են գափս բազմաթիվ ճառագայթներ։ Որքան դրանք մոտենում են կենտրոնին, այնքան մոտ են միմյանց։ Այդպիսին է նաև դրվածքը քրիստո-նեական կյանքում։ Որքան մենք մոտենում ենք Քրիստոսին, այնքան մոտենում ենք միմյանց։ ԸԵԳ 54.2

Ընտանեկան կյանքի մեխանիզմը պիտի գործի անխափան՝ նման բազմաթիվ տարբեր մասերից կազմված, լավ կարգավորված մեքենայի աշխատանքի։ ԸԵԳ 55.1

Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պարտավոր է գիտակցել, որ ինքը պատասխանատու է ընտանիքում հար-մարավետություն, կարգուկանոն և կազմակերպվածությnւն ստեդծելnւ համար։ ԸԵԳ 55.2

Ոչ ոք չպետք է արգելքներ ստեղծի մյուսի առջև։ Բոլորը պետք է համագործակցեն իրար հետ՝ ոգևորելով մեկը մյուսին։ Անհրաժեշտ է լինել մեղմ, զուսպ և համբերատար, խոսել ոչ բարձր, հանգիստ ձայնով, խուսափել թյուրիմացություններից։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պիտի հասկանա, որ ընտանիքում համագործակցություն պետք է փնի։ Սկսած վեց տարեկան երեխայից՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ընտանեկան ընդհանուր գործում իրենց լուման ունեն ներդնելու։ ԸԵԳ 55.3