ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

36/133

9 - ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻԱՄնՈՒՌՅՈՒՆԸ

Vսıրաևեկաև շրզաևակր աևհրա֊ ժեշւր է համարել սրըակաևահ վայր երկևգի խորհրաևիքէշ:

Յուրաքանչյուր ընտանիք սրբազան շրջանակ է, ամրոց, որը պետք է պահպանել կողմնակի մարդկանց ներխուժումից։ Ամուսինն ու կինը պեաք է մեկը մյուսի համար լինեն ամեն ինչ։ Կինը ամուսնուց չպիտի պահի ոչ մի զաղտնիք, որով կիսվում է ուրիշների հետ, նմանապես ե ամուսինը կնոջից չպիտի ունենա գաղտնիքներ, որոնք պատմում է կողմնակի մարդկանց։ Կնոջ սրտում պիտի թաղվեն ամուսնու թերությունները ե ամուսնու սրտում կնոջ թերությունները։ Ամուսինները երբեք չպետք է իրենց թույլ տան այնպիսի կատակներ, որոնցով կարող են խոցել մյուսի զգացմունքը։ Ամուսինները, նույնիսկ կատակով, երբեք մեկը մյուսից չպիտի բողոքեն ծանոթներից ինչ-որ մեկի մոտ, քանի որ ղա, լինելով բոլորովին անմեղ կատակ, երկուսին էլ միայն տհաճություններ կպատճառի ե, հնարավոր է, նույնիսկ օտարացման բերի։ ԸԵԳ 53.1

Ընտանիքը պետք է համարել սրբազան վայր երկնքի խորհրդանիշ, հայելի, որի մեջ մենք տեսնում ենք մեր արտացոլումը։ Ընկերները և ծանոթները չպետք է խառնվեն մեր ընտանեկան կյանքին։ Ամուսիննե-րը պիտի վստահ լինեն, որ իրենք ամբողջովին պատկանում են մեկը մյուսին, ինչը տալիս է ազատություն, հանգստություն և վստահության զգացում։ Հետևեք այն բանին, որ տարակարծության ոգին չթափանցի ընտանիք։ Եթե դուք ձգտեք միասնության, տարակարծությունը կվերանա, և ընտանիքում կրկին կթագավորի սերը։ Ամուսինը և կինը պիտի հիշեն, որ իրենք կարող են առաջ գնալ առաջացող հակասությունների պատճառով իրենց չդատապարտելով դժբախտ կյանքի։ Նրանք, ովքեր թույլ են տափս նույնիսկ աննշան տարաձայնություններ, տուն են հրավիրում չարի ուժերին։ ԸԵԳ 53.2