ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Երեք խորհուրդ
1. Ինչպես ուրախություն պատճաnեք Ձեր կնոջը։
❖ Մտեք ծաղկի խանութ և գնեք վարդերի կամ nւրիշ ծաղիկների փունջ։ Ծաղիկները Ձեր կնոջը հանձնեք դռան շեմին կամ ընթրիքից հետո մի բացիկի հետ՝ հետնյալ գրությամբ. «Ես մտածում էի քո մասին և ուզում եմ ասել որ անչափ սիրում եմ քեզ»։
❖ Զանգահարեք նրան շաբաթվա ընթացքում մի քանի անգամ։ Դա արեք առանց որևէ առիթի, պարզապես, որպեսզի ասեք նրան. «Ես սիրում եմ քեզ և ինձ զգում աշխարհի ամենաերջանիկ տղամարդը, որովհետև կյանքս քեզ հետ եմ կապել»։
❖ Ձեր ձեռքով պատրաստեք բացիկ՝ շնորհավորելով Ձեր կնոջը ծննդյան օրվա կամ հարսանիքի տարեդարձի առթիվ։ Եթե անգամ բարձրարվեստ չլինի, հավատացեք, որ բացիկը անպայման հիշարժան կլինի նրա համար։
ԸԵԳ 29.1
2. Ինչպես սեր դրսևորել Ձեր ամուսնու նկատմամբ։
❖ Անցկացրեք ընտաևեկան ընտրություններ։ Ասեք Ձեր ամուսնուն, որ դուք երեխաների հետ ընտրել եք նրան՝ որպես տարվա լավագույն ամուսնու և հոր։ Պատրաստեք պատվոգիր և կախեք այն աչքի ընկնող տեղnւմ։
❖ Գնեք կամ պատրաստեք բացիկ։ Արտահայտեք Ձեր զգացմունքները, ասեք, թե դուք ինչպես եք սիրում նրան և ինչքան ուրախ եք, որ նա Ձեր ամուսինն է և Ձեր երեխաների հայրը։ Նախօրոք պատրաստված բացիկը հանձնեք ընթրիքի ժամանակ կամ էլ ուղարկեք փոստով։
ԸԵԳ 29.2
3. Հաճախակի գովեք նրան։
❖ Ընդգծե՛ք ևրա դրական գծերը՝ համբերությունը երեխաներին դաստիարակելիս, խելքը, աշխատանքայիև հաջողությունները, ֆիզիկական աժը և այլն։
ԸԵԳ 29.3