ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Աստծո ներկայությունը ընտանիքում
Առանց փոխադարձ հանդուրժողականության ու սիրո՝ երկրային ոչ մի ուժ ի զորու չէ պահելու ամուսնուն և կնոջը միասնական կապի մեջ։ Ձեր ամուսնական հարաբերությունները պիտի լինեն մտերիմ ու քնքուշ, վեհ և ձեր կյանքր հոգևոր զորությամբ լզնող, որպեսզի դուք լինեք ամեն ինչ մեկդ մյուսի համար, ինչպես պահանջում է Սուրբ Գիրքը։ Երբ դուք հասնեք այն վիճակին, որը ձեզ համար նախատեսել է Տերը, ձեզ կթվա, թե հայտնվել եք երկնքում և կզգաք Աստծո ներկայությունը ձեր կյանքում։ ԸԵԳ 27.4
Մարդիկ կարող են հասնել այն Իդեալին, որը նրանց համար նա-խատեսել է Աստված, եթե Նրան դարձնեն իրենց Օգնականը։ Ինչ չի կարող անել մարդկային իմաստությունը, կկարողանա անելՆրա շնորհր նրանց համար, ովքեր սիրով ապավինում են Նրան։ Ասածո նախա-խնամությունը կարող է միավորել սրտերը երկնային կապերով։ Երկ-նային հաստոցը հյուսում է ավելի նրբորեն ե, դրա հետ մեկտեղ, ավելի ամուր, քան երկրային հաստոցները, ստեղծելով մի կտավ, որը կդի-մակայի բոլոր փորձություններին ե ձախորդություններին։ Սրտերը կմիավորվեն վերջ չունեցող սիրո ոսկե կապերով։ ԸԵԳ 27.5